Վերջերս համացանցում ակտիվ քննադատությունների առիթ էր դարձել մի հրապարակում, որում երևում էր, որ ՀՀ-ում հայտնի «Գյումրու Ֆայտոն»-ի ձին դաժանաբար շահագործվելու հետևանքով արնահոսում էր և ուներ բաց ու վտանգավոր վերքեր։ Չնայած ձիու խոր վերքերին և ուժասպառ վիճակին՝ կենդանին անխնա և դաժանաբար շահագործվում էր ֆայտոնի կառապանի կողմից։
Այդ դաժան և անընդունելի տեսարանը որևէ մեկին անտարբեր թողնել չէր կարող։ Եվ բազմաթիվ բնապահպանների ու սոցցանցերի օգտատերերի կողմից բարձրացված աղմուկից և ՀՀ Շիրակի մարզպետի միջամտությունից հետո՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի հիմքով արդեն կա հարուցված քրեական գործ։ Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքի պահանջներով՝ յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է ապահովել կենդանիների պաշտպանությանը և բարօրությանը ներկայացվող պահանջները:
Այս պատմության հիման վրա Restart Gyumri NGO-ի «Ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ»-ի դպրոցի «Արվեստային խումբ»-ը որոշեց ստեղծել Comics շարք, որի միջոցով կոչ է անում մարդկանց չօգտագործել կենդանիներին սեփական պահանջների և անձնական շահերի բավարարման համար։

Մենք ցանկանում ենք հստակորեն ընդգծել, որ խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը, ինչպես նաև յուրաքանչյուր բռնություն, դաժան վերաբերմունք և կենդանիրների էքսպլուատացիա։ Մենք իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետևողական լինել այս և նմանատիպ այլ դեպքերի բացահայտման, կանխման և մեղավորներին պատասախանատվության ենթարկելու համար։
Նյութը պատրաստեցին՝
Օսաննա Գրիգորյան Մենթոր
– Ռաֆայել Ասլանյան ԺԵԴ դպրոցի սան
– Լիլիթ Հակոբյան ԺԵԴ դպրոցի սան
– Համլետ Մկրտչյան ԺԵԴ դպրոցի սան
– Էլինա Հովհաննիսյան ԺԵԴ դպրոցի սան
– Սուրեն Գյունաշյան ԺԵԴ դպրոցի սան
More Stories
ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը՝ ի աջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների
The Announcement of Armenia’s Civil Society Organizations in Support of Georgian Civil Society and Democratic Processes in the Region
Աղբահանություն | ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ |