Կրթությունը անձի, հասարակության և պետության շահերից բխող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը միտված է գիտելիքները պահպանելուն և սերունդներին փոխանցելուն։ Պատմության ընթացքում կրթության նպատակը հասարակության կրտսեր անդամներին փոխանցելն է հասարակության արժեքներն ու կուտակած գիտելիքները, որպեսզի անհատները դառնան հասարակության լիիրավ անդամ: Մեր օրերում ոչ բոլորն են կարևորում կրթության դերը և անհրաժեշտությունը, ուստի այս հոդվածը
պատասխանն է այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ կրթությունը մարդկանց։
Հայտնի է, որ հին ժամանակներում ոչ բոլորն են հնարավորություն ունեցել
կրթություն ստանալու, և այն հասանելի չի եղել մարդկանց։ Այն մարդիկ, ովքեր ստանում էին կրթություն և ունեին բավարար գիտելիքներ, դառնում էին առաջատար հասարակության մեջ և առաջնորդում էին այն։Հնում եղել են մեծապատիվ և հարգված մարդիկ, ովքեր հասարակություն են գլխավորել: Այդպիսի մարդիկ կոչվել են “старейшина”, որը նշանակում է «ավագ», այսինքն՝ առաջնորդ: Նրանց այդպես էին անվանում ոչ թե մեծ տարիք ունենալու պատճառով, այլ այն պատճառով, որ իրենք ունեին հարուստ կյանքի փորձ և գիտելիքներ, որը ձեռք էին բերել տարիների ընթացքում։ Պետք է հաշվի առնել, որ հին ժամանակներում մարդիկ ապրում էին մինչև 35 տարի: Այն մարդիկ, ովքեր ապրում էին ավելի երկար,
նշանակում էր, որ նրանք ունեին համապատասխան գիտելիքներ կյանքի դժվարին իրավիճակներից դուրս գալու և իրենց կյանքը փրկելու համար: Ուստի, նրանք էին դառնում առաջնորդներ, ովքեր ունեին համապատասխան հմտություններ և կարողություններ:
Երբ զուգահեռներ ենք տանում հին և նոր կրթական համակարգերի միջև, տեսնում ենք, որ շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Թերթելով պատմության էջերը՝ տեսնում ենք, որ օրինակ միջին դարերում կրթության հնարավորություն ունեին միայն հարուստները, սովորաբար միայն տղաները ։ Չկային հանրակրթական դպրոցներ, և նրանք, ովքեր կրթություն ստանալու արտոնություն ունեին, սովորաբար սովորում էին տանը՝ դաստիարակի մոտ, կամ
եկեղեցու ղեկավարած դպրոցում։ Այսպես, 19-րդ դարում ընդամենը մարդկանց 12%-ն էր կրթված (նկատի ունենք կարդալու և գրելու կարողությունները)։
Մեծ Բրիտանիայում մինչև 19-րդ դարը չկար կրթության ազգային համակարգ, և երեխաների միայն մի ստվար մասն էր ստանում դպրոցական կրթություն: Պետական կրթության հնարավորությունները սահմանափակված էին հիմնականում քաղաքային գիմնազիաներով,բարեգործական դպրոցներով և «մայրիկ» դպրոցներով : Բայց այսօր Մեծ Բրիտանիայի կրթական համակարգը այնպիսի ծաղկում է ապրել, որ այդ երկրի կրթությունը ճանաչված է գործատուների, համալսարանների և կառավարությունների կողմից ամբողջ աշխարհում: Ակադեմիական չափանիշները բարձր հեղինակություն ունեն, և կրթությունը հնարավորություն է տալիս ամուր հիմքեր ստեղծել, ավելի բարձր աշխատավարձ ունենալ և խթան է հանդիսանում լավ աշխատանք գտնելու համար:
Կրթությունը հնարավորություն է տալիս մարդուն վերափոխելու շրջապատող կյանքը ներմուծելով դրա մեջ ինչ-որ բան՝ սեփականը այս կամ այն բնագավառում։ Հետո, անհատապես զարգացման հարցում մեծ է կրթության դերը,քանի որ կրթության միջոցով հնարավոր է ձեռք բերել տարբեր հմտություններ, ինչպիսիք են առաջնորդությունը, հաղորդակցումը, կազմակերպչական աշխատանքները, ինչպես նաև մարզել մտածելու կարողությունը: Կրթված անհատների մոտ լավ է զարգացած քննադատական մտածողությունը։ Այդպիսի անհատները արագ են կարողանում կողմնորոշվել և հարցերին քննադատաբար մոտեցում տալ։ Կրթությունը անհրաժեշտ է զարգացնելու քննադատական մտածողության հմտությունները, քանի որ վերջինս օգնում է մտածել և վերլուծել ռացիոնալ ձևով։ Քննադատական մտածողությունը օգնում է անհատներին կյանքի որոշումներ կայացնել և խնդիրները լուծելիս գնահատել բոլոր ասպեկտները: Ավելին, քննադատական մտածողությունը կենսական նշանակություն ունի մարդուն սովորեցնելու համար, թե ինչպես օգտագործել տրամաբանությունը որոշումներ կայացնելիս և մարդկանց հետ շփվելիս։ Կրթված մարդիկ քննադատական մտածողությամբ կարող են ավելի լավ հասկանալ և խուսափել ցանկացած տեսակի բացասական կամ սահմանափակող համոզմունքներից:
Աշխարհում, ըստ հաշվարկների, Գերմանիայի կրթական համակարգը գրավում է առաջին հորիզոնականը ։ «Քաղաքացիական առցանց հիմնավորման» հայեցակարգային և գնահատման շրջանակում կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Գերմանիայի ակադեմիական կրթության մեջ առաջնային դերում է քննադական մտածողությունը, որն օգնում է զարգացնել անհատների խնդիրներ լուծելու և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողությունները :
Կրթված մարդիկ ունեն անկախություն և համապատասխան գիտելիքներ, որոնք օգնում են «վերահսկել» պետության գործունեությունը և թույլ չտալ որևէ չարաշահում իրենց անձի նկատմամբ։ Այսինքն՝ կրթությունը օգնում է մարդկանց զարգացնել իրենց այլընտրանքային հմտությունները, օգնում է գնահատել հասակակիցների տեսակետերը, ավելի լավ փոխգործակցություն ստեղծել և խնդիրներին համակարգված մոտեցում ցուցաբերել: Հետեւաբար, կրթությունը բացի հնարավորություններ տալուց, նաև գիտակցություն է ստեղծում, թե ինչպես կարելի է օգտվել այդ հնարավորություններից և իրագործել ցանկացած բան։ Կրթությունը կարևոր է ոչ միայն անհատի կարողությունների, այլ նաև երկրի զարգացման համար: Կրթությունը դառնում է տնտեսության ամբողջ վերարտադրության համակարգի առանցքային օղակը, որն այլ օղակների գործունեության արդյունավետության բարձրացման հիմնական առանցքն է։ Ակնհայտ է, որ զարգացած երկրները ունեն բարելավված կրթական համակարգ, օրինակ՝ Գերմանիան, Կանադան և այլն ։
Անհատը և պետությունը փոխկապակցված են և կազմում են մեկ համակարգ: Պետությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի մարդիկ կրթություն ստանան, վերջիններս էլ կարող են զարգացնել, ինչպես նաև անվտանգ դարձնել պետությունը։ Կրթությունը հնարավորություն է տալիս խաղաղ ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։
Վերոնշյալ ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ կրթության անհրաժեշտությունը մեծ դեր ունի անհատի ինքնազարգացման, ինքնակատարելագործման համար։ Այսօր կրթված անհատների համար լայն հնարավորություններ են ստեղծվում տարբեր բնագավառներում, քանի որկրթությունը դարձել է հասանելի և մատչելի: Սակայն սա չի նշանակում, որ կրթության օգտակարությունը կորցրել է իր նշանակությունը: Կրթությունը մնում է օգտակար և կարևոր, բայց տարբերությունն այն է, որ հիմա ավելի մեծ քանակով մարդ կարող է օգտվել կրթության բարիքներից: Չտեսնել և չգնահատել այդ փաստը, իսկապես տգիտություն է: Եթե հին դարերում մարդիկ մեղավոր չէին անկիրթ լինելու մեջ, որովհետև ընդհանրապես զրկված էին այդ հնարավորությունից, ապա այսօր մարդու կրթված չլինելը գալիս է նրա անտարբերությունից։ Եվ վերջինս հանգեցնում է նրան, որ տգետ և չկրթված մարդկանց խաբելը շատ դյուրին է դառնում։
Կրթությունը կարեւոր է նաև երկրի բարգավաճման համար։ Ինչպես տեսնում ենք անձի կրթվածությունը մեծ դեր ունի երկրի զարգացման հարցում։ Կրթության արժևորումը հանգեցնում է անձի և նաև պետության զարգացմանը։
Այսպիսով, չկարևորելով կրթությունը, մենք զրկում ենք անհատին և պետությանը մի շարք հնարավորություններից, քանի որ մենք ապրում ենք օր օրի զարգացող աշխարհում, մեզ անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ և միջոցներ գոյատևելու համար։
Համացանցային աղբյուրներ
- https://www.bbc.com/russian/vert-fut-
45876323?fbclid=IwAR2TLaSPDz3WAQeiSxdq4SieSk-
Q7N3RdTWkHo1egwUDVzlIG5VCa8D19N0 (01.12.2022) - https://www.studentsofhistory.com/education-in-the-middle-ages (20.11.2022)
- https://theworldonly.org/uroven-gramotnosti-
vmire/amp/?fbclid=IwAR23KI5gY1J6_oCgI5KOCZYNiebGm9OyGljU51dgw2Gy00zK
Y5E_zncgmus (27․11․2022) - https://www.parliament.uk/about/livingheritage/transformingsociety/livinglearning/school/overview/before19thcentury/ (21.11.2022)
- https://gtmarket.ru/ratings/education-
index?fbclid=IwAR1hUP0nlU8NNiWNhICkDctjfD22WjIB47Rr1KKJ8eLiaEW_3M5JSf
mUX6Y (19.11.2022) - https://www.germanapproach.org/the-german-approach-to
learning.html?fbclid=IwAR3oxzOHW1iKigKYmLFXgqI4WF2_ZDay9E7iCQS9UI1-
8R6OVYemGtr-HM8 (25.11.2022)
7.https://www.germanapproach.org/the-german-approach-to-learning.html?fbclid=IwAR3oxzOHW1iKigKYmLFXgqI4WF2_ZDay9E7iCQS9UI1
-8R6OVYemGtr-HM8 (28.11.2022) - https://www.usnews.com/news/best-countries/rankings/well-developed-public-
education-system (28.11.2022)
Նյութը պատրաստեցին՝
Հովհաննես Մինասյան Մենթոր
— Անահիտ Սուքիասյան ԺԵԴ դպրոցի սան
— Ռուզաննա Հակոբյան ԺԵԴ դպրոցի սան
— Լյովա Պողոսյան ԺԵԴ դպրոցի սան
— Լուսինե Հարթենյան ԺԵԴ դպրոցի սան
— Նազելի Թովմասյան ԺԵԴ դպրոցի սան
— Ջուլիետա Պետրոսյան ԺԵԴ դպրոցի սան
— Ստեփան Ժամակոչյան ԺԵԴ դպրոցի սան
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում