Ողջու՜յն, այսօր ձեզ կներկայացնենք բոլոր ժամանակների արդիական և շատ կարևոր մասնագիտություններից մեկի՝ իրավագիտության մասին։ Ստորև ներկայացնում ենք մեր թիմակցի՝ Մերի Փալանդուզյանի հարցազրույցը իրավագետ՝ Ռաֆիկ Մուրադյանի հետ։
Նախ կխնդրեի ներկայացնել, թե ինչու ՞ եք ընտրել հենց այս մասնագիտությունը.
- Դեռ մանկուց ինձ հուզել է մասնագիտության ընտրության խնդիրը։ Ահա թե ինչու ինձ համար կարևոր է եղել այս թեման ուսումնասիրողների կարծիքը։ Ուսումնասիրողների մեծամասնությունը համակարծիք է մի հարցում՝ աշխարհում ամենատարածված և կարևոր մասնագիտություններից են բժշկությունն ու իրավաբանությունը։ Քանի որ դրանք առնչվում են մարդու առողջության և ճակատագրի հետ, և այդ ոլորտում թույլ տված սխալը կարող է խիստ ողբերգական լինել մարդու՝ անհատի համար։ Այս նկատառումներից ելնելով ես ընտրեցի իրավագիտություն մասնագիտությունը։
Ինչու՞ ապագա մասնագիտություն ընտրողներին խորհուրդ կտաք հենց ձեր մասնագիտությունը.
-Առաջին հերթին նրա համար, որ ուսանողին տրվող իրավաբանական գիտելիքները կօգնեն նրանց մոտ ձևավորել «Քաղաքացիություն», որը մեզ շատ է պակասում։ Այս դժվարին ու բարդ ժամանակներում Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրի, նրա քաղաքակիրթ զարգացման համար պատասխանատվության գիտակցումը, օրենքների նկատմամբ հարգանքը, դրանց խախտումների համար անհանդուրժողականությունը, իրավակարգի ամրապնդման ակտիվորեն մասնակցելու պատրաստակամությունը մեզ համար ամենակարևորն են։ Եվ ի վերջո իրավական գիտելիքները կարող են հիմք դառնալ ինքնիշխան Հայաստանում, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կառուցման համար։ Միաժամանակ իրավական գիտելիքները հնարավորություն կտան ապագա չափահաս քաղաքացիներին ու մասնագետներին անկաշկանդ և բանիմաց կերպով պաշտպանել իր գույքային, աշխատանքային, ընտրական, ամուսնաընտանեկան և մյուս իրավունքները։ Իսկ աշխատանքային գործունեություն սկսելուց հետո իրավական գիտելիքները գործնականում կիրառելու լայն հնարավորություն կստեղծեն պետական և հասարակական կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և մյուս քաղաքացիների հետ կառուցելու ճիշտ, օրենքի պահանջներին համապատասխանող հարաբերություններ։
Եվ վերջապես, քանի որ ցանկացած հասարակություն և պետություն առանց իրավագիտության և իրավական կարգավորման չի կարող գոյատևել։
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի՝ «Ռեստարտ Հայաստան» ճամբարի– ի շրջանակներում՝ Տավուշի երիտասարդների կողմից։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում