Գյումրու Ռուսական ռազմաբազայի դպրոցում դպրոցականների ներգրավմամբ է տեղի ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի.
Համացանցում նաև տարածվել էր այդ դպրոցում սովորող աշակերտներից մեկի գրառման սկրինշոտը, որտեղ մասնավորապես ասվում է՝
«Բարև ձեզ։ Սովորում եմ Գյումրու 19 դպրոցում։ Այսօր մեզ դուրս հանեցին դպրոցից և z տառի ձևով կանգնեցրին։ Խայտառակություն է, իսկապես։Դպրոցը ռուսական է, բայց, իմ կարծիքով, նշանակություն չունի։ Ես ասացի, որ չեմ ուզում մասնակցել, բայց ինձ, կոպիտ ասած, ակնարկեցին, թե, եթե ինձ դուր չի գալիս, ապա ինչու՞ եմ այնտեղ սովորում։ Եվ դեռ մի քանի օր առաջ եկել էին և 10րդ դասարանցիներին քարոզել, որ ռուս քաջ զորքը կփրկի նացիստներից և բանդերաներից, և թե ինչքան վատն են ամերիկացիները։ Եվ քարոզիչը հայ էր՝ պահեստազորի գնդապետը։ Դպրոցի փոխտնօրենը նույնպես հայ է։
Կցանկանայի, որ ցույց տան, թե ինչպես է աշխատում ռուսական քարոզչությունը։ Առաջին դասարանցիները նույնպես կանգնած են այնտեղ»։



More Stories
ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը՝ ի աջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների
The Announcement of Armenia’s Civil Society Organizations in Support of Georgian Civil Society and Democratic Processes in the Region
Աղբահանություն | ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ |