Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Տեղեկատվական պատերազմն Արցախյան երկրորդ պատերազմում․Էլադա Լազարյան

Աշխատանքում ներկայացված է տեղեկատվական պատերազմի ազդեցությունը Արցախյան երկրորդ պատերազմի վրա: 

   Թեմայի ընտրությունը պայմանավորված է մինչ օրս իր մեջ կրող արդիականաությամբ:

   Աշխատանքում անդրադարձ է կատարվել Արցախյան երկրորդ պատերազմում տեղեկատվական պատերազմի, կողմերի կարևոր սխալների, հնարքների կիրառման և այդ գործընթացում առկա ու հնարավոր խնդիրներին:

    Ներկայացված է նաև տեղեկատվական դաշտում պատերազմող երկների կողմից կատարվելիք կարևոր շեշտադրումների մասին, ինչպես նաև պատերազմական իրավիճակներում արտահայտվելու ազատության խնդիրները և դրանց կարգավորման էթիկական: 

   21-րդ դարում կարևոր դեր և նշանակություն ունեն տեղեկատվական պատերազմների (ՏՊ) ճիշտ կազմակերպումը և իրականացումը:

   Արդի աշխարհում ընթացող զարգացումները վկայում են, տեղեկատվական պատերազմի կարևոր նշանակության մասին՝ այն դարձնելով արտաքին, ներքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը: 

  Տեղեկատվական պատերազմը սովորական պատերազմի շարունակությունը կամ նախերգանքն է, որը մշտապես ուղեկցում է իրական պատերազմը:

   Այս բնորոշումը դիպուկ է արցախա-ադրբեջանական հարաբերությունների համար: 

Այժմ Տեղեկատվական պատերազմների անցկացման բաց հարթակ են սոցիալական ցանցերը:

   Աշխատանքի խորապես ներկայացված է թե ի՞նչ է տեղեկատվական պատերազմը և դրա տեսակները:

   Ինչպես նաև արցախա-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի ընդհանուր ներկայացումն է, մեթոդների կամ հնարքների կիրառման, մարտավարության, հայկական կողմի կարևորագույն սխալների և իհարկե՝ յուրաքանչյուր կողմի հաջողված քայլերի մասին:

   Ընդհանուր աշխատանքում ներառված է նաև մի քանի փորձագետների վերլուծական բնորոշումը տվյալ թեմայի շուրջ:

   Աշխատանքում խնդիրը բազմակողմանի ներկայացնելու համար անցկացրել եմ նաև փորձագիտական հարցում՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ, Ditord.org-ի համահեղինակ և համակարգող, <<Արեգնազան>> կրթահամալիրի համահիմնադիրներից մեկը, Երևանի պետական համալսարանի դասախոս՝ Սամվել Մարտիրոսյանի և Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, Ռազմինֆո կայքի կոորդինատոր,  www. armenianhouse.org  էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանի հետ: 

Տեղեկատվական պատերազմն Արցախյան երկրորդ պատերազմում

Ի՞նչ է տեղեկատվական պատերազմը

21-րդ դարում ժամանակակից պետությունների մեծ մասի համար բաց ռազմական բախումներին զուգահեռ, տեղի է ունենում նաև տեղեկատվական պատերազմ, որը բնութագրվում է նրանով, որ դրա մասնակիցները փորձում են առավելություն ստանալ թշնամու նկատմամբ, այլ ոչ թե հաղթել կամ ամբողջովին ոչնչացնել նրան: 

   ՙՏեղեկատվական պատերազմ՚ հասկացությունն առաջին անգամ կիրառվել է ամերիկացի գիտնական, ֆիզիկոս Թոմաս Ռոնի կողմից՝ 1976 թվականին ՙԲոինգ՚ ընկերության համար պատրաստված ՙՍպառազինության համակարգը և տեղեկատվական պատերազմները՚ զեկույցում,  իսկ մեր օրերում այն ունի կիրառական մեծ նշանակություն, սակայն դեռ լիարժեք հաստակեցված չէ ՙՏեղեկատվական պատերազմներ՚ եզրույթի սահմանումը, բայց ռուս մասնագետների ենթադրմամբ՝ այս հասկացությունն ավելի շատ կիրառվում է հակամարտող երկրների միջև տվյալ ոլորտում բախումները սահմանելու համար, սակայն դրանք լինում են նաև մեկ երկրի ներսում: 

    Մեկ այլ իմաստով՝ տեղեկատվական պատերազմը ներառում է տեղեկատվության և հաղորդակցության շահարկում, տվյալների հավաքագրում, քարոզչության, լոգիստիկայի և էլեկտրոնիկայի դիվերսիան, վերահսկողություն և այլ միջոցառումներ:

Տեղեկատվական այդպիսի հակամարտությունները սովորաբար տեղի են ունենում իշխանությունների և դրանց դեմ ընդվզող քաղակական միավորումների, զինված խմբերի միջև: 

 Տեղեկատվական պատերազմը՝ դա տեղեկատվական տարածքում միջպետական առճակատումն է, որի նպատակն է վնաս հասցնել տեղեկատվական համակարգերին, գործընթացներին, ռեսուրսներին և ծայրահեղ կարևոր այլ կառույցներին՝ խարխլել քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերը։  

  Եվ իհարկե զանգվածային բնակչությանը հոգեբանական ճնշման ենթարկելը՝ հասարակության և պետության ապակայունացման համար, ինչպես նաև հարկադրելու տվյալ պետությանը որոշումներ կայացնե՝լ հակառակ կողմի շահերից ելնելով։                                          

Մեկ այլ պնդմամբ՝ տեղեկատվական պատերազմը դա լայնածավալ տեղեկատվական մարտ է՝ ելնելով կողմերի նպատակներին հասնելու շահերից, հակառակորդի վրա տեղեկատվական ազդեցության մեթոդների և միջոցների ազդեցությամբ։ 

Տեղեկատվական պատերազմների բնորոշումը, կարելի է նաև տալ այսպես՝ տեղեկատվական առավելության հասնելու համար գործողություններ՝ ուղղված հակառակորդի տեղեկատվության, սեփական տեղեկատվական ոլորտի պաշտպանման հետ մեկտեղ, տեղեկատվական գործընթացների վրա ազդեցություն գործելուն, որտեղ գործունեության հիմնական նպատակն է՝ հակառակորդի մոտ համապատասխան մշակույթի տարածումը: 

 Խոսելով «տեղեկատվական պատերազմների» մասին՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ այն ոչ թե քարացած, մնայուն, այլև փոփոխվող, զարգացող գործողություննրի համախումբ է: 

   Տեղեկատվական պատերազմների գործընթացում սկսվում, շարունակվում են համակարգի բաղադրիչների փոփոխություններ, այդ իսկ պատճառով բարդ է հստակորեն կանխատեսել, թե գործընթացն իր բազմաքանակ տարրերով ինչպիսի վերջնական տեսք կունենա:

1.2 Տեղեկատվական պատերազմի տեսակները

Համաձայն տեղեկատվական ազդեցությունների ուղղության՝ տեղեկատվական պատերազմը բաժանվում է երկու հիմնական տիպի։ 

  • Հոգեբանական պատերազմ 
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների պատերազմ 

   Տեղեկատվական պատերազմը փուլային ազդեցություն է ունենում հակառակ կողմի պետական և ռազմական վերահսկողության համակարգի վրա, նրա, ինչպես նաև նրա ռազմական ղեկավարության վրա, ինչը խաղաղ ժամանակ հանգեցնում է տեղեկատվական ազդեցությունը նախաձեռնող կողմի համար բարենպաստ որոշումների ընդունմանը, և հակամարտության արդյունքում ամբողջովին կաթվածահար է անում հակառակորդի վերահսկողական ենթակառուցվածքի աշխատանքը։ 

Տեղեկատվական պատերազմը՝ դա տեղեկատվական ներուժի ոլորտում հակամարտող կողմերի մրցակցությունն է և կազմակերպված գործողություններն են, որոնք իրականացվում են տվյալ պետական ռազմական և մարտական ներուժի օգտագործման հնարավորությունները նվազեցնելու նպատակով։ 

Ցանկացած պատերազմ իր մեջ ներառում է երեք տարր.

  •    Բարոյական պատերազմ՝ հակառակորդի կամքի խարխլում և նրանց զատումը դաշնակիցներից և այդ բաժանման միջոցով հաղթանակի հասնելու՝ խարխլելով ընդհանուր հավատը և ընդհանուր հայացքները։
  •    Մտավոր պատերազմը՝ դա թշնամու կողմից իրականության ընկալման դեֆորմացիա և աղավաղում, որը հիմնված է ապատեղեկտավության և իրավիճակի վերաբերյալ սխալ պատկերացումների ստեղծման վրա ։ 
  •    Ֆիզիկական պատերազմը դա հակառակորդի ֆիզիկական ռեսուրսների ոչնչացումն է, այսինքն, տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգերի ոչնչացումն է։

   Ըստ մասշտաբի՝ տեղեկատվական պատերազմները լինում են՝ գլոբալ, տարածաշրջանային, միջպետական և ներպետական, մրցակիցների, խմբավորումների, կազմակերպությունների, ընկերությունների միջև, առօրյա-կենցաղային և այլն: Տեղեկատվական պատերազմներում թիրախը խոցելու տեսանկյունից կամ տեղեկատվությունը նպատակին հասցնելու համար հիմնական միջոցներն են՝  ԶԼՄ-ները, հատուկ ծառայությունները, ոչ ֆորմալ կապերը, դիվանագիտական աղբյուրները, գործարար միջավայրը և այլն:

   Ուղղորդված տեղեկատվության հիմնական նպատակ է համոզել, ազդել, պատասխան հակազդեցություն ցուցաբերել, վարկաբեկել, նոր արժեքներ և կանոններ ներդնել:                  

Տեղեկատվական պատերազմն Արցախյան երկրորդ պատերազմում

   Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմնը սկսվել է սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 10-ին՝ Արցախի կապիտուլացիոն համաձայնագրով։ 

   Արցախյան երկրորդ պատերազմում, արցախա-ադրբեջանական տեղեկատվական պատերազմի ժամանակ, կիրառվել են մի շարք հնարքներ և մեթոդներ, որոնք աշխատել են միմյանց դեմ՝ շատ հստակ քարոզչական գործիքակազմով փորձել են ներգրավել միջազգային մամուլը օրինակ՝ Ադրբեջանը գնել է լրագրողներին, իսկ հայկական կողմը ընդհակառակը՝ հրավիրել է տեղի և միջազգային ԶԼՄ-ներին դեպի առաջնագիծ:

   Տեղեկատվական պատերազմի օրերին հանրային ներգրավվածությունը նույնպես աշխատել է՝ տարածելով երկրի հիմնական թեզերը, քարոզչական նաև երկու պատերազմող կողմերը կիրառում էին կեղծ օգտատերեր:

  2021 թվականի փետրվարին <<Twitter>> սոցիալական ցանցը բացահայտեց, որ Հայաստանի կողմից ադրբեջանական կեղծ հաշիվներ են օգտագործվել, որոնք նմանակել են պաշտոնյաների: 

   Օրինակ՝ մի կեղծ օգտահաշիվ աշխատել է որպես Ադրբեջանի արտաքին գործերի նախարար: 

  Եղել են կիբեռհարձակումներ հակառակորդի մամուլի դեմ, նաև աշխատել են արգելափակումներ:

   Ադրբեջանը սոցիալական ցանցերն է փակել, իսկ Հայաստանում փակվել են ադրբեջանական և թուրքական կայքէջեր, որպեսզի արգելափակվի քարոզչական հոսքը: Կիրառվել է նաև մեծաքանակ կեղծ հաղորդագրություններ և էլեկտրոնային փոստեր: 

   Պատերազմող կողմերը հանդես են եկել տեղեկատվական փոփոխվող մարտավարությամբ, սակայն Ադրբեջանը փորձել է հնարավորինս կասեցնել տեղեկատվական հոսքերը, անել այնպես, որ ո՛չ դրսից լրագրող աշխատի, ո՛չ սեփական լրագրողները վերահսկողությունից դուրս որևէ հրապարակում կատարեն: Փակել է սոցիալական ցանցերի հիմնական հարթակները և մարդկանց տարել դեպի մեկ խողովակ, իսկ հայկական կողմը հակառակը՝ փորձել է հնարավորինս շատ մարդ ներգրավել՝ դրսից լրատվականներ բերելով, որպեսզի հոսքերը լինեն հնարավորինս բազմազան:

  Հայկական կողմի շեշտադրումները՝ պատերազմի երկրորդ հատվածում շատ հստակ էր՝ մինիմալ տեղեկատվություն և ոգեշնչող հայտարարություններ: Ադրբեջանական կողմը աննդհատ ցուցադրում էր իր հաջողությունները, դրա կարևոր հատված էր ԱԹՍ-ներից նկարահանած հարվածները հայկական դիրքերի վրա և աննդհատ տարածում էին այրված տեխնիկան, զոհված զինվորներին, այդ ամենի միջոցով առաջին հերթին ներքին շուկայում ցուցադրվում էին հաջողությունները, իսկ մյուս կողմից՝ հոգեբանորեն կոտրում հայերին:

   Հայկական կողմի հիմնական տեղեկատվական սխալներն այն էր, որ մարդկանց ներկայացվում էր իրականության հակառակ պատկերը, վերջում բախվելով նրան, որ հանրությունը մի ժամում ստանում էր լռիվ հակառակ պատկեր, ինչը՝ երկարաժամկետ մեծ խնդիր է լինելու վստահության վերականգնելու առումով:

   Ադրբեջանը հայկական լսարանին «ճնշում էր» հիմնականում տեսանյութերով (հայկական դիրքերին հարվածների տեսագրություններ, գերիների ու սպանվածների լուսանկարներ և տեսանյութեր, իրենց բանակի առաջխաղաղացումը հաստատող կադրեր են)։ 

   Նույն վիզուալ նյութերն օգտագործվում էին նաև ադրբեջանական լսարանի ոգին բարձր պահելու համար։ 

   Հայկական կողմն ադրբեջանական լսարանի վրա համարյա չէր աշխատում (Razm.info-ի թիմը և պետական 1 փոքր թիմը չհաշված), հայկական կողմի քարոզչական աշխատանքը հիմնականում կենտրոնացած էր հայկական լսարանի վրա։ Եւ ավելի շատ աշխատում էին մեմերով, բամբասանքներով, ինչ-որ բաներ ակնարկող գրառումներով (օր.՝ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանի և Արծրուն Հավհաննիսյանի,  գրառումները)։

  Հայկական կողմի կարևորագույն սխալները և հաջողված քայլերը.

  •    Կեղծ հայտարարություններով, ապատեղեկատվությամբ դաշտը լցնելը, անիրական սպասումներ առաջացնելը մարդկանց մոտ։ 
  •    Հայկական լրատվամիջոցների բերանը գրաքննությամբ փակելը, այն դեպքում, երբ արտասահմանյան, այդ թվում և թշնամական աղբյուրներն անարգել աշխատում էին։ 
  •   Վերոնշյալ 2 կետերի հետևանքով, երբ քարոզչական փուչիկը սկսեց «փսկել», մարդիկ սկսեցին կասկածել իշխանական քարոզչության ասածների, իսկ երբեմն էլ չասածների վրա, տեղեկատվական դաշտում առաջացավ վակուում, որը սկսեցին լցնել ադրբեջանական աղբյուրները։ Այսինքն սկսեցին հայկական լսարանի հետ ուղիղ աշխատել:

Եզրակացություն

Աշխատանքը կատարելիս եկել եմ հետևյալ եզրահանգումներին.

  1. Աննախադեպ կերպով աճել է ԶԼՄ-ների, մեդիայի ազդեցությունը հակամարտությունների, հասարակական-քաղաքական իրադարձությունների մեկնարկի, ընթացքի ու ելքի վրա: 
  1. Պետությունների կախվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաներից տարեցտարի մեծանում է:
  1. Պատերազմական իրավիճակներում լրատվամիջոցները դառնում են հակամարտության ուղղակի կողմ, մեխանիկորեն փոխվում է ԶԼՄ-ների աշխատանքի տրամաբանությունը: 
  1. Հակամարտությունների ժամանակ լրագրության դերը շարունակում է վիճելի մնալ: Միջկառավարական շատ հաստատություններ ու միջազգային լրագրողական կազմակերպություններ իրենց հռչակագրերում բազմիցս ընդգծել են ԶԼՄ-ների կարեւոր դերը հակամարտությունների կառուցողական լուսաբանման եւ ազգամիջյան թշնամանքի կանխարգելման գործում 
  1. Պատերազմական իրադրության ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պետք է առնվազն ձգտեն նպաստել հարցի խաղաղ լուծմանը, այլ ոչ թե հակամարտությունը սրող նախապաշարմունքները սնուցեն: 
  1. Միամտություն կլինի հուսալ, որ ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ իրենց մասնագիտական պարտականությունը կհամարեն խաղաղության ու քաղաքացիական հասարակության արժեքների ակտիվ պաշտպանությունը:

Հարցազրույցներ 

  1. Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ, Ditord.org-ի համահեղինակ և համակարգող, <<Արեգնազան>> կրթահամալիրի համահիմնադիրներից մեկը, Երևանի պետական համալսարանի դասախոս՝ Սամվել Մարտիրոսյանի հետ:
  2. Հարցազրույց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, Ռազմինֆո կայքի կոորդինատոր և www. armenianhouse.org  էլեկտրոնային գրադարանի տնօրեն՝ Կարեն Վրթանեսյանի հետ: 

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի երկրորդ փուլի շրջանակներում երկրորդ տեղը զբաղեցրած Էլադա Լազարյանի կողմից:

Spread the love