Վթարայի շենքերի խնդիրը Ամասիայում շատ վաղուց է եղել և ունի խորքային արմատներ։
Ամայիայում այդպիսի շենքերի քանակը մեծ է, որոնք չունեն և չեն ստանում հստակ լուծում։
Այդպիսի շենքից մեկը ունի չորս հարկ որոնց 32 բնակարանից 20-ը վաղուց է դատարկվել: Բնակինչեր կան, ովքեր տեղափոխվել և վարձով են ապրում Ամասիայում կամ ընդհանրապես այլ բնակավայրեր են գնացել։ Խրուշչովյան շենքը, հնաբնակների խոսքերով, դեռ 60-ականներին են անորակ կառուցել:
Շենքում բնակվում է 12 ընտանիք, ովքեր ներկա պահին կանգնած են վտանգի առաջ։Բնակիչների խոսքով <<Եթե ունենային բնակվելու համար այլ վայր ապա անգամ մի վայրկյան ավել չէի մնա այնտեղ>>։
Ամեն ցնցումից հետո շենքը ավելի է խարխլում ու թուլացնում իր հիմքը։Այդպես օրինակ 2019 թվականին բնակարաններից մեկում որը ներկա պահին բնակեցված է փլուզում է տեղի ունեցել որի հետևանքով չուգունե վաննա հայտնվել է առաջին հարկում։
Այս հարցի շուրջ խոսեցինք շենքի բնակիչներից մեկի հետ, ով ներկայացրեց իրենց վիճակը․
― Ինչքան ժամանական է, որ ապրում եք այստեղ։
― Այս շենքում մանկուց եմ ապրել,այն ժամանակ լավ վիճակում էր, երբ նոր էինք տեղափոխվել, բայց հիմա ամեն ինչ ավիրվել է ապրելու համար վտանագավոր է մանավանդ մեր գյուղը երկրաշարժի գոտում է գտնվում ու հաճախ են երկրաշարժեր լինում։Վախենում ենք հանգիստ քնել։
― Եթե հնարավորություն լիներ կտեղափոխվեիք,կլքեիք Ամասիան։
― Եթե հնարավորուփթյուն լիներ կապրեի Ամասիայում՝ այլ բնակարան տրամադրելու դեպքում,բայց եթե այդ ամենը չլինի իհարկե կլքեմ,քանի որ կյանքս ու երեխայիս կյանքը ինձ համար ավելի թանկ է։
Այսպիսով կարող ենք ասել, որ ժամանակի ընթացքում շենքերի վաթարացման հետ մեկտեղ գյուղում բնակչության թիվը կրճատվում է (չնայած նրան որ հիմա էլ է նվազում)ու կարևոր է որ հանրության ուշադրությունը կենտրոնացվի այս հարցի շուրջ ու վերջիվերջո լուծում ստանա։
«Ավագ դպրոցների աշակերտների և քոլեջների ուսանողների հզորացման և փորձի փոխանակման արշավ»-ի Ամասիայի թիմ
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն