Գյումրին լինելով Հայասատնի երկրորդ քաղաքը՝ ակտիվ տեմպով զարգանում է: Եթե համեմատական անցկացնենք նախկին և ներկա Գյումրիի միջև, ապա տարբերությունը կլինի շատ մեծ: Սակայն այդ զարգացմանը զուգընթաց՝ նկատվում է նոր և հետաքրքիր ժամանցային վայրերի բացակայություն: Մինչև այժմ գործող ժամանցային վայրերից շատերը՝տրամադրում են ժամանց կոպիտ ասած մեկ անգամյա հնարավորությամբ, կամ առավելագույնը երկու կամ երեք: Այցելելով վայր՝ արդեն իսկ ծանոթանում ենք հիմնական տեսքին, տարածքին կամ հենց այդ ժամանցը ապահովող միջոցներին: Մնացած այցերի ժամանակ հաստատ կունենանք ավելի քիչ հետաքրքրություններ:
Այս հոդվածում կկիսվենք մի քանի մտքերով, որտեղ կխոսենք ժամանցային վայրերի մեր տարբերակների մասին, որոնք հնարավոր է համապատասխանեն քսանմեկերորդ դարի ստանդարտներին, չլինեն հոգնեցնող և նույնիսկ լինեն ուսուցանող:
Մի քանի տարբերակներ՝
•Գոլֆ խաղալու դաշտ
•Սքեյթ քշելու տարածք
•Արթ թերապիայի սենյակներ
•VR հնարավորությամբ խաղեր
•3D նկարներով սենյակներ
•Քամու թունելներ
•Շրջված իրերով սենյակներ
•Իրեր կոտրելու սենյակներ
Անսրադառնանք մի քանիսին, որոնք այնքան էլ պարզ չեն արաջին հայացքից:
Արթ թերապիայի սենյակները նախատեսված կլինեն, օրինակ՝ կտավների վրա նկարելու համար: Գույները կլինեն բազմազան ու տարբեր տեսակի:
VR հնարավորությամբ խաղերը թույլ կտան գտնվել վիրտուալ իրականություն մեջ: Վիրտուլ իրականությունը (ՎԻ) , որը հայտնի է նաև որպես «Վիրտուալություն», տերմին է որը վերաբերվում է համակարգչով սիմուլացած որոնք կարող են կեղծել ներկայությունը իրական աշխարհի տարբեր վայրերում, ինչպես նաև երևակայական աշխարհում։
3D նկարներով սենյակները ներառում են 3D պատկերներ, որոնք թույլ կտան զվարճալի ու հետաքրքիր լուսանկարներ ստանալ:
Քամու թունելները՝ թունելային համակրգեր են որոնցից դուրս է մղվում օդ՝ շատ մեծ արագությամբ: Նման ձևով մարդիկ կկարողանան գտնվել գետնից բարձր՝կարծես «օդ»-ի մեջ: Իհարկե դրանց համար կլինեն համապատասխան հագուստներ:
Շրջված իրերով սենյակները կներառեն շրջված իրեր, որտեղ մարդիկ այցելելով կկարողանան տեսնել այդ իրերը և կատարել լուսանկարներ:
Իրեր կոտրելու սենյակները նախատեսված կլինեն լիցքաթափվելու և կոպիտ ասած «էներգիայից զրկվելու» համար: Սենյակներում կլինեն տարբեր իրեր, որոնք նախատեսված չեն լինի օգտագործման համար: Մարդիկ կկարողանան կոտրել դրանք և կուտակած ավելորդ էներգիան դուրս հանել:
Նոր ու հետաքրքիր վայրերը միայն ավելի կնպաստեն Գյումրի քաղաքի զարգացմանը:
Ստորև կան մի քանի լուսանկարներ, որոնք ավելի արտահայտիչ են ցուց տալիս տարածքների կառուցվածքը:
«Ավագ դպրոցների աշակերտների և քոլեջների ուսանողների հզորացման և փորձի փոխանակման արշավ»-ի Գյումրիի թիմ

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման