Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Գիրք ու ինքնակրթություն. Ինչու աշակերտը գիրք չի կարդում

Ինչու աշակերտը գիրք չի կարդում, և ինչ կապ ունի այստեղ նախարարությունը


Հայաստանում ինքնակրթությունը այդքան էլ տարածված երևույթ չէ, սա ասում ենք, որպես սովորական ականատես, բայց խնդիրը ոչ թե գրքի պակասն է, այլ՝ ավելի խորքային պրոբլեմ, չնայած, գրքին ևս կանրադառնանք:
Մեր այսօրվա ավագ դպրոցական կրթահամակարգը չի խրախոսւմ ինքնակըր-թությունը, հակառակը, այն զբաղվում է անհատի հիմնովին ոչնչացմամբ ու ռոբոտաց-մամբ: Ներկայիս համակարգով, աշակերտը կա՛մ պետք է 10-րդ դասարանից ծայրից ծայր անգիր իմանա ինչ-որ առարկաներ, կա՛մ 11-րդ դասարանից գնա պարապմունքների: Հետևաբար՝ ավարտական քննությունների փուլը կարող են անցնել հիշողության զարգացման յուրահատուկ մակարդակ ունեցող աշակերտները, կամ կրկնուսույցների մոտ օրուգիշեր պարապող անձինք: Ավագ դպրոցի հեղինակությունը ընկած է աշակերտի աչքից, որովհետև դա ավարտելուց հետո վերջինս պետք է լրացուցիչ քննություն հանձնի, ինչը արժեզրկում է ստացած նախորդ երեք տարիների կրթությունը: Ավագ դպրոցը դիտարկվում է, որպես հիմնական դպրոցի ու ԲՈւՀ-ի միջև ընկած միջանկյալ ժամանակի ծախս, որից մնալու է ընդամենը ավարտական վկայական: Ընդունելության քննությունները, առհասարակ, անիմաստ բնույթ կրող գործընթաց է, որի համար ստացած գիտելիքները կկորչեն քննասենյակի ելքի դռան մոտ: Կրթահամակարգը, կարծես, ունի ռոբոտացված մտքով, թեստ լրացնող ուսանողի կարիք, որը չպետք է ունենա ուրիշ գործ, բացի պարապելուց: Աշակերտը կրկնուսույցի մոտ պարապելիս ծախսում է մեծ գումար, ժամանակ ու մոտիվացիա, որի պատճառով վերջինս հետաքրքրված չէ անձնական աճով, հասարակական ակտիվոււթյամբ, ինքնակրթությամբ և շրջապատում տեղի ունեցող իրադար-ձություններով, ուստի և ժամանակի սղության պատճառով ձեռքը չի վերցնում գիրք:

Արթիկն ու գրքի պակասը


Արթիկում կա շատ լուրջ՝ գրքի պակաս: Չկան մեծ պահանջարկ ունեցող գրախանութներ։ Պահանջարկը կա, բայց ժամանակ չկա ինքնակրթվելու: Մենք ունենք դպրոցական գրադարաններ, մեկ բարեգործական գրադարան և մեկ կենտրոնական գրադարան: Կենտրոնական գրադարանը վերջերս վերանորոգվել էր, սակայն խոնավությունից՝ պատերի որոշ հատվածներում ուռուցքներ կան և քանդված տեղեր: Կենտրոնական գրադարանը չունի երիտասարդների մոտ հեղինակություն, որովհետև չկա ժամանակակից գրականություն: Եթե ուզում եք ճամփորդել դեպի սովետական միություն՝ մեր գրադարանները հենց դրա համար են: Սովետական գրքից բացի չկա մեծ քանակությամբ ժամանակակից գրականություն, որը արդեն խնդիր է: Մեր անցկացրած հարցումներով՝ 50 ավագ դպրոցականից ոչ մեկը չի օգտվում գրադարանից::
Գրադարանում այո, իրոք ժամանակակից գրքերը պետք է լինեն առաջնահերթություն, իսկ սովետական գրքերը պետք է ունենան իրենց տեղը, ոչ թե առաջին պլանում:

Հոդվածը պատրաստել է Ուրախ Տնակ երիտասարդական խորհուրդը

Spread the love