Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Մեդիագրագետ լինելու կարևորությունը

Ամեն օր բացելով սոցիալական ցանցերը, հանդիպում ենք տեղեկատվության տարատեսակ զանգվածի և չենք կարողանում և շատ դեպքերում նույնիսկ չենք հասցնում տարբերակել դրանք:
Կեղծ լուրերը շրջապատում են մեզ ամեն տեղ: Մարդիկ դրանց շուտ են հավատում և իհարկե վայրկյանների ընթացքում տարածում են: Հատկապես պատերազական դժվար օրերից հետո կարևոր է խոսել այս թեմայի շուրջ: Համացանցի բազմազան տեղակատվությունը անհրաժեշտություն է դարձնում ստույգ դրանք տարբեր աղբյուրներից։
Այս թեման առավել արդիական էր ռազմական դրության պայմաններում։ Մարդիկ տրվելով էմոցիաներին տարածում էին զինվորների լուսանկարներ, վիդեոներ որտեղ երևում էին տարբեր տարածքներ, տեղի էին ունենում մարտական գործողություններ և այլն:
Սակայն, եթե դիտարկենք նաև դրանից առաջ ընկած ժամանակահատվածը նորից կտեսնենք նույն պատկերը, ինչ ռազմական դրության պայմաններում։
Այս առիթով կատարել ենք ուսումնասիրություն ստուգելու համար հասարակության մեդիագրագիտությունից իրազեկվածության և մեդիագրագետ լինելու մակարդակը։
Այժմ անդրադառնանք մեր կատարած հետազոտությանըՄենք իրականացրել ենք հարցում մեդիագրագիտության վերաբերյալ , իսկ ստացված արդյունքները պատկերել ենք դիագրամների տեսքով:Ստորև ներկայացվում են այդ արդյունքները։

Այն հարցին, թե պատասխանողներն ունեն վստահելի լրատվական կայքեր, եղել է մեծամասամբ «այո» պատասխանը:

Պատասխանողների մոտ 71 %-ը ուշադրություն է դարձնում տեղեկատվության բովանդակությանը և մատուցման ձևին:

«Ինչպես ստուգել տեղեկատվությունը ճշգրիտ է թե՞ ոչ» հարցին 59%-ը պատասխանել են «Պաշտոնական կայքերից օր՝ ՊՆ-ի,ԱԱԾ-ի» տարբերակը: Բավականին շատ ձայն է հավաքել նաև «Վստահելի լրատվական էջերից» տարբերակը:


Մեդիագագիտության ուսուցումը նպատակ ունի բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղակացվածությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ նրա ստեղծման նկատմամբ։
Ընդհանուր արդյունքներից կարելի է հաստատել այն փաստը, որ դեռ կա խնդրի առակայությունը: Մինչև 18 և 18-30 տարեկանների շրջանում մեդիագրագիտույթան որոշակի կմախք կա: Ինչըչը չի կարելի նշել 30-ից բարձր տարիքի դեպքում:
Լինել գրագետ, տարածել միայն ճշտված, հաստատված տեղեկատվույթուն։ Տարածել այնպիսի տեղեկատվություն, որը պարունակում է հստակ փաստեր, չի պարունակում պրոպագանդայի կամ մանիպուլյացիայի մասնիկներ՝ դրանով մոլորության մեջ գցելով տվյալ հարթակի այլ օգտատերերին։ Այդպիսով մեդիագրագետ օգտատերը կարողանում է ստեղծել հարթակ, որը վստահելի է իր ընկերների, ծանոթների եւ պարզապես սոցիալական ցանցի ընկեր-օգտատերերի համար։
Հիշենք, որ մեդիագրագետ սպառողն այն մարդն է, ով չի տրվում տարաբնույթ սադրանքների, չի ընկնում մոլորության մեջ, հստակ գիտի ինչպես օգտվել մեդիայի տարբեր գործիքներից։

«Ավագ դպրոցների աշակերտների և քոլեջների ուսանողների հզորացման և փորձի փոխանակման արշավ»-ի Գյումրու թիմ

Spread the love