Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հեծանիվների կայանատեղի բացակայություն. Ամասիա

Ամասիայի միջնակարգ դպրոցում սովորում է 212 աշակերտ (2020 թվականի տվյալներով): Նախորդ տարիների համեմատ աշակերտների թիվը ամեն ուսումնական տարի աճում է։ Դպրոցը գտնում է Ամասիա համայնքի ծայրամասային հատվածում ու երեխաների տեղաշարժը հիմնականում ոտքով է իրականացվում, սակայն այս ամենի ֆոնին դպրոցի ճանապարհը գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Ուսումնական տարին սկվելուն պես՝ կախված եղանակից, երեխաների մեծամասնությունը հեծանիվով է գնում դպրոց՝ խոսքը ութից
տասնհինգ տարեկան երեխանների մասին է (դասարան՝ երրորդից իններորդ), որը կազմում է դպրոցի ընդհանուր հաշվի 30%-ը ։ Հեծանիվով դպրոց են գալիս թե՛ աղջիկները, թե՛ տղաները։
Եղանակի վատթարացման հետ մեկտեղ սկսվում է անձրևը ու ցուրտը ու ճանապարհը դառնում է
անանցանելի։ Ի վերջո մեքենաների մեծ կուտակում է սկսվում և մեքենաները կայանում են դպրոցի
դիմաց, որը երեխաների տեղաշարժի համար վտանգ է ներկայացնում։
Աշակերտների հեծանիվով տեղաշարժվելը նպաստում է խցանումների քչացմանը ու երեխաների անվտանգ տեղաշարժին։


Հարցազրույց անցկացրեցինք դպրոցի աշակերտներից մեկի հետ, ով հաճախակի է հեծանիվով դպրոց գնում։
-Ինչքա՞ն հաճախ եք դպրոց հեծանիվով գնում։
-Եթե եղանակները լավ են լինում ամեն օր էլ հեծանիվով եմ գնում դպրոց։
-Եթե հեծանիվով եք գնում, որտե՞ղ եք կանգնեցնում ձեր հեծանիվը։
-Դպրոցի մոտակայքում բարեկամ ունենք իրենց տան բակում եմ կանգնեցնում։ Ինձ հետ նաև ընկերներս ու եղբայրս։
-Քո դասընյերները հեծանիվո՞վ են գալիս դպրոց։
-Դասարանում ունենք մի քանի հոգի, ովքեր հեծանիվով են գալիս, ընկերներիցս նույնպես, նաև իմ եղբայրը ու աղջիկ ընկերուհիներս։

-Եթե դպրոցի դիմաց լիներ հեծանիվների համար կայանատեղի կօգտվեի՞ք դրանից։
-Ինչու ոչ, հեծանիվս իմ մոտ կլիներ, իմ աչքի առաջ։
-Իսկ տեղադրումը ինչքանով է կարևոր ձեր համար։
-Ես մշտական հեծանիվով կգամ դպրոց ու ինձ ավելի լավ կզգամ։

Հեծանիվների կայանատեղին Ամասիայի դպրոցի համար անհրաժեշտություն է դարձել։ Հիմնական նպատակը այն է, որ կարողանանք նպաստել երեխաների առողջ ապրելակերպին։
Կա մի քանի տարբերակ, որոնց հիման վրա կարող են ստեղծվել կայանատեղիները։

Ստորև կարող եք տեսնել մեր կողմից առաջարկվող տարբերակները․

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի՝ «Ավագ դպրոցների աշակերտների և քոլեջների ուսանողների հզորացման և փորձի փոխանակման արշավ» – ի շրջանակներում՝ Ամասիա համայնքի երիտասարդների կողմից։

Spread the love