Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Թաղամասային լուսավորության բացակայություն

Մենք, հանդիսանալով «Հզորացման և փորձի փոխանակման արշավ» ծրագրի մասնակիցներ, առաջ ենք քաշել մի շարք հիմնախնդիրներ, որոնք առկա են Գյումրի քաղաքում: Դրանցից մեկը թաղամասային լուսավորության բացակայությունն է: 

Չասենք ամենակարևոր, բայց կարևորներից մեկն է, քանի որ լուսավորության բացակայության պատճառով կարող են տեղի ունենալ մի շարք անսպասելի դեպքեր: Մեզանից շատերի թաղամասերում առկա է այս հիմնախնդիրը, իսկ այս ծրագիրը շատ լավ առիթ է դրան անդրադառնալու:

Կատարելով ուսումնասիրություններ և հարցումներ՝ առանձնացրել ենք մի քանի դեպքեր.

Մասնակիցներից Դիանա Մկրտչյանը նշում է, որ Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում բացակայում է լուսավորությունը: Մարդիկ բավականին ակտիվ կյանք են վարում՝ չունենալով գիշերային լուսավորություն: Լուսանկարները լավ արտահայտում են տարբերությունները: Երեկոյան ժամը 18:00-ից հետո կարելի է նկատել հիմնախնդրի առկայությունը: 

Անուշիկ Մկրտչյանը նշում է, որ Խմելնիցկի փողոցում մարդիկ հեռախոսների լույսերով են շրջում ժամը 17:00-ից հետո: Այս ամենին ավելանում են նաև փողոցային շները: 

Որոշ թաղամասերի բնակիչներ փորձում են նաև ինքնուրույն ապահովել լուսավորություն: Մերի Տիգրանյանը, ով Արագած թաղամասից է, նշեց որ իրենց շենքի և դիմացի շենքի բնակիչներից մի քանիսը փոքրիկ լուսավորող սարքեր են տեղադել, քանի որ թափառական շները, ինչպես նաև շինարարական աշխատանքները կարող են լուրջ վտանգ ներկայացնել:

Մանե Մկրտչյանը բնակվում է Մինաս Ավետիսյան փողոցում և հաճախում է պարապմունքների, որոնք վերջանում են բավականին ուշ: Օգտագործելով հեռախոսի լուսավորությունը անցնում է բավականաչափ երկար ճանապարհ ու հասնում տուն: Հաջորդը Մովսես Խորենացի փողոցն է: Այստեղով անցնում են բեռնափոխադրող մեքենաներ, ինչպես նաև բնակիչներ: Կարծում եմ՝ պարզ է, որ լուսավորության բացակայությունը ինչերի կարող է հանգեցնել:

Եթե հարցում անցկացնենք Գյումրիում բնակվողների շրջանում, ապա չասենք բոլորը, բայց մեծամասնությունը առաջ կքաշի այս հիմնախնդիրը: 

 Գյումրիում անցկացվել է լուսավորության վերաբերյալ մոնիթորինգ (2017 թվական), որտեղ տարբեր շրջանների բնակիչները տարբեր արձագանքներ են տվել: 

Ճիշտ է, տվյալները մի քանի տարի առաջվա են, բայց որոշ թաղամասերում հիմնախանդիրը շարունակում է լուծում չստանալ: Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ կենտրոնական փողոցների լուսավորությունը բավականին լավ է, ինչը բնական է: Կենտրոնականից այն կողմ սկսում է դրական արձագանքը հետզհետե նվազել: 

Մեր քաղաքը, լինելով արհեստների և արվեստների կենտրոն, որտեղ այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ, իրականում ունի շատ հիմնախնդիրներ, որոնք արտահայտիչ են ու կարող են մեծ ազդեցություն ունենալ:

Հետևելով Գյումրու քաղաքապետարանի աշխատանքներին՝ առավել ևս առանձին բաժինների աշխատանքներին ՝ կարելի է նշել, որ ժողովրդավար երկիրը՝ տվյալ դեպքում համայնքը, այնքան էլ չի արդարացնում իր բնութագիր անունը: «Ժողովրդի կողմից, ժողովրդի համար»-ը դարձել է անհիմն ու անիմաստ: Վատ գործող հեռախոսահամարները ու անտարբեր վերաբերմունքը արտահայտում են աշխատակազմի գործունեությունը: 

Այս և այլ ծրագրերը հիանալի հնարավորություն են բարձրաձայնելու տարբեր հիմնախնդիրներ և ինչու չէ նաև կապ հաստատել համապատասխան մարմինների հետ: 

Լինելով «Z» սերնդի ներկայացուցիչներ, մենք պարտավոր ենք խոսել մեզ հուզող խնդիրների մասին: Բարձրաձայնել, դիմել մարմիններին, ստիպել նրանց աշխատել համապասխան ձևով: 

Կից լուսանկարները՝

C:\Users\VAGRAM\Desktop\01.jpg
C:\Users\VAGRAM\Desktop\02.jpg

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի՝ «Ավագ դպրոցների աշակերտների և քոլեջների ուսանողների հզորացման և փորձի փոխանակման արշավ» – ի շրջանակներում՝ Գյումրի համայնքի երիտասարդների կողմից։

Spread the love