Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հոդված Արթիկի Կենտրոնական Զբոսայգու մասին․ Արթիկի «Ուրախ Տնակ երիտասարդական խորհուրդ»

  • Նախաբան
  • «Ոչ բարի» համբավ
  • Մաքրության խնդիրը
  • Լուսավորության բացակայություն
  • Խնդրի լուծման տարբերակ

 Պատրաստեց՝ «Ուրախ Տնակ երիտասարդական խորհուրդ»-ը Restart Gyumri — Initiative Centre NGO-ի համար։

Նախաբան

«Երիտասարդների ակտիվացման և փորձի փոխանակման արշավ»֊ի շրջանակում Արթիկի թիմը առանձնացրել էր մի քանի կարևոր համայնքային հիմնախնդիր։ Ներկայացնում ենք դրանցից մեկը՝ Արթիկի Յուրի Գագարինի անվան (Կենտրոնական) զբոսայգու ոչ բարեկարգ վիճակը։

«Ոչ բարի» համբավը   

        Ցավոք Արթիկի Կենտրոնական այգին  գոնե մինիմալ մակարդակով չի ծառայում նրան, ինչի համար գոյություն ունեն զբոսայգիները։ Դրան «նպաստող» մի քանի գործոններ կան, և դրանցից մեկը հասարակության մեջ ձևավորված վատ կարծիքն է։ Պատճառը այն է, որ օրինապահ մարմինների կողմից՝ իրենց պարտականությունները թերի կատարելու հետևանքով, այգին դարձել է հավաքատեղի  վատ վարքագծով երիտասարդ տղաների՝ այսպես ասած «քյարտու զանգված»֊ի համար և այդ պատճառով հաճախ մարդիկ խուսափում են այգի մտնել։ Այդ խնդիրը առավել շատ ազդում է երիտասարդ աղջիկների վրա, ովքեր մտնելով այգի կարող են այդ զանգվածի կողմից հարասմենթի ենթարկվեն կամ վատ մեկնաբանությունների արժանանան, իսկ հասարկությունը անհիմն սկսում է կասկածել այգի մտնող աղջկա բարոյականության վրա։

          Այս խնդիրը նաև վատ է ազդում Արթիկի պրոգրեսիվ երիտասարդության ակտիվության վրա, քանի որ «Ուրախ Տնակ երիտասարդական խորհուրդի» շենքը տեղակայված է հենց այգու մեջ և հաճախ մեր կամավոր աղջիկների համար դժվար է լինում մասնակցել այնտեղ տեղի ունեցող հանդիպումներին և միջոցառումներին՝ ծնողների կողմից արգելքի պատճառով։

          Այգում է տեղակայված նաև Վետերանների խորհուրդը և տարեց Արթիկցիները հավաքվում են այնտեղ, ժամանակ են անցկացնում, խաղում են, սակայն քանի անգամ նկատելվել է, որ վերոհիշյալ զանգվածը փորձում է ծաղրել այդ մարդկանց։

  

Մաքրության խնդիրը

          Այգում նաև շատ վատ է մաքրության հարցը։ Նախ համայնքապետարանը  չգիտես ինչ հիմքերով մտածել է, որ հենց զբոսայգու մուտքի դիմաց աղբամաններ տեղադարելը  շատ լավ միտք է։ Այգու մոտով անցնող կամ այգի մտնող քաղաքացու համար աղբի բուրմունքը անխուսափելի է, իսկ թափառող շների շնորհիվ այդ աղբը նաև «գեղեցիկ» բաշխված է զբոսայգու դիմաց և նաև զբոսայգու մեջ։ Զբայգու տարածքի մաքրությունը պատշաճ կերպով չի իրականացվում։ Դպրոցականները ու երիտասարդները հաճախ են փորձում շաբաթօրյակ կազմակերպել, անգամ օրեր առաջ մանկապարտեզի երեխաներն էին եկել մաքրելու, սակայն ակնհայտ է, որ առանց համայնքապետարանի կողմից մաքրության հարցով զբաղվելու անհնար է այգին մշտապես մաքուր պահել։

          Այգու տարածքում կա նաև չաշխատող սանհայգույց, որը չի մաքրվում է տարածում է «դաժան» գարշահոտ։

Լուսավորության բացակայություն

          Զբոսայգում բացակայում է լուսավորությունը, որը երեկոյան ժամերին այգի մտնելը դարձնում է փորձություն, նամանավանդ ներոհիշյալ զանգվածի առկայության ժամանակ։

          Չնայած որ լուսավորության համար բոլոր պայմանները կան, մնում է միայն փչացած լամպերը փոխելը, որը մեր հաշվելով 5000 դրամի պատմություն է, համայնքապետարանը չի ցանկանում զբաղվել այդ հարցով։ Մենք մի քանի անգամ դիմել ենք հենց համայնքապետին, բայց բացի սուտ խոստումներից ոչինչ չենք ստացել, իսկ համատիրության տնօրենը, ով նաև ավագանու անդամ էր, ամեն ինչ բարդում էր համայնքապետի վրա։

Խնդրի լուծման տարբերակ

          Խնդրի լուծումը կարծում ենք պետք է սկսվի վերահսկողության ավելացումից և ոստիկանության ֆիկտիվ բնույթի վերացումից։ Եթե ոստիկանությունը օգնի մեզ արդեն մի քանի անգամ հիշատակված զանգվածին հեռացնել այգուց, մենք կփոձենք մեր ուժերով (եթե համայնքապետարանը կրկին չօգնի) վերականգնենք լուսավորությունը և կմաքրենք տարածքը, հաճախակի միջոցառումներ, համերգներ կկազկերպենք ու մարդկանց ցույց կտանք, որ այգին փոխվել է և առաջվանը չէ, այգին նորից կդարձնենք ընտանեկան հանգստի վայր։ Եթե այգին սկսի ակտիվ գործել, մենք կարող ենք արդեն ավելի վստահ համայնքապետարանից պահանջել պատշաճ վերահսկողություն, հիմնավորելով, որ այգին կրկին բնակչության հանգստի վայր է դարձել և արդեն ոչ թե ակտիվ երիտասարդությունն է պահանջում դա, այլ ամբողջ Արթիկը։

Կից ներկայացնում ենք մի քանի կադր այգու տարածքից։

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի՝ «Ավագ դպրոցների աշակերտների և քոլեջների ուսանողների հզորացման և փորձի փոխանակման արշավ» – ի շրջանակներում՝ Արթիկ համայնքի երիտասարդների կողմից։

Spread the love