Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որով մտահոգություն է հայտնում Ֆեյսբուքի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործի առնչությամբ։ Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին «դադարեցնել վիրավորանքը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։ Հայտարարությունն ամբողջությամ՝ ստորև․
«Freedom House-ը մտահոգված է Ֆեյսբուքի օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործով, որը մեկնաբանություններում վիրավորել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դա տեղի է ունենում ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունեց պետական պաշտոնյաների նկատմամբ «ծանր վիրավորանքների» համար քրեական պատասխանատվություն սահմանող փոփոխությունները և խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց՝ ներառյալ խոսքի ազատությունը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այդ հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»,- ասված է հայտարարությունում։
Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցվել է քրեական գործ 137.1 հոդվածով, այն է՝ մարդուն ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հասարակական գործունեությամբ պայմանավորված։
Նախորդ գումարման Ազգային ժողովն իր գործունեության վերջին օրերին օրենք ընդունեց, որով քրեականացվում է հայհոյանքը: Քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137․1 հոդվածով նախատեսվում է պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև 3 ամիս ժամկետով:
Աղբյուր՝
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում