Յասսիում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը թեւակոխել է եզրափակիչ փուլ: Մրցաշարի ավարտին մնում է երեք տուր, եւ մեդալների համար պայքարը գնալով սրվում է: Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ութերորդ տուրում հերթական հաղթանակը տարավ՝ կարեւոր մեկ միավոր վաստակելով ռուսաստանցի Անաստասիա Բոնդարուկի հետ պարտիայում եւ 6,5 միավորով զբաղեցրեց «մաքուր» 2-րդ հորիզոնականը: Այդ հաղթանակով Էլինան իրեն լավ նվեր մատուցեց ծննդյան տարեդարձի առթիվ: Այսօր կայանալիք իններորդ տուրում մեր շախմատիստուհին սեւերով խաղալու է միանձնյա առաջատար, ուկրաինուհի Յուլիա Օսմակի հետ, որից հետ է մնում ընդամենը կես միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/08/18/1210562/?fbclid=IwAR3jKpDChEV9FkUAKcQaqISxPhrf6XaUFoA1RAi0FdFvF_MprXej8bUQLPk
© 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից
More Stories
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը
Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը
Հոդվածների մրցույթ 2024