Ֆրանսիան և Հունաստանը պարտադիր են դարձնում Covid-19-ի դեմ պատվաստումը բժիշկների և ծերանոցների աշխատակիցների համար։ Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Ֆրանսիայում պատվաստումը պարտադիր կդառնա սեպտեմբերի 15-ից։ Ով հրաժարվի, չի կարողանա աշխատել առողջապահության համակարգում և չի ստանա աշխատավարձ։ Այդ մասին տեղեկացրել է Ֆրանսիայի առողջապահության նախարարության ղեկավար Օլիվյե Վերանը։ Բացի այդ, 2021-ի սկզբին պատվաստված անձանց ռիսկային խմբերից սեպտեմբերից կսկսեն պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներարկումները՝ կորոնավիրուսի հանդեպ իմունիտետը պահպանելու համար, գրում է Deutsche Welle-ն։
Հունաստանում պարտադիր պատվաստումները կսկսվեն օգոստոսի կեսից՝ տարեցների խնամքի կենտրոնների աշխատակիցների համար, և սեպտեմբերի 1-ից՝ բուժհաստատությունների բոլոր աշխատակիցների համար։
PanARMENIAN.Net

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Արվեստը հանուն խաղաղության