Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՀՀ-ում 8 տարում $18․7 մլն-ի ներդրում կարվի՝ նոր անտառներ կհիմնվեն

Առաջիկա 8 տարում Հայաստանում 18.7 միլիոն դոլարի ներդրում կարվի՝ նոր անտառային տարածքներ հիմնելու համար, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում:

Ծրագրի շրջանակում համաձայնագիր են ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Կանաչ կլիմայի հիմնադրամի 8-ամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է, կխարսխվի Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բոլցանո ինքնավար նահանգի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՊԳԿ-ի տրամադրած ֆինանսավորման և տեխնիկական հմտությունների վրա։

Spread the love