Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ընդունման հարցը

Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը տեղեկացնում է, որ բրիտանական խորհրդարանի լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Սփելարը պատրաստվում է ներկայացնել Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը: Երկրորդ ընթերցումն անցնելուց հետո Համայնքների պալատում այն քննարկման կդրվի 2021 թվականի դեկտեմբերի 10-ին:

Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը հայտնել է, որ ամբողջովին աջակցում է պատմական այս քայլին, որը կօգնի ուղղել Հայոց ցեղասպանության ժխտման 106 տարվա անարդարությունը:.

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Spread the love