«Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը, «Ուսանողները հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում աշխատանքի է հրավիրում լրագրողների․
Աշխատանքի նկարագրություն`
Կրթության ոլորտի վերաբերյալ վերլուծական և հետաքննական հոդվածների պատրաստում
Տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում ( տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն),
Ակցիաների, տարբեր միջոցառումների և իրադարձությունների լուսաբանում,
Հարցազրույցների պատրաստում,
Ծրագրի ղեկավարի և մեդիապատասխանատուի կողմից տրված մասնագիտական այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջվող չափանիշներ`
Բարձրագույն կրթություն լրագրության կամ հարակից ոլորտներում (Կդիտարկվեն նաև հայտը լրացրած, լրագրության բաժնում սովորող ուսանողները)
Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
Հայերեն լեզվի գերազանց իմացություն (Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
Ակտիվություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն:
Թիմային աշխատանքի կարողություններ,
Հաղորդակցման հմտություններ
Բարձր սթրեսակայունություն
Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
Լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն:
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել — համապատասխան դիմում,- ամփոփ ինքնակենսագրական (CV),- մոտիվացիոն նամակ (մինչև 200 բառ)- 2 լրագրողական նյութ՝ իրենց կողմից պատրաստված- երաշխավորագրեր (ցանկալի է, ոչ պարտադիր)`gyumrirestart@gmail.com էլեկտրոնային հասցեին` մինչև հունիսի 25-ը ներառյալ, ժամը՝ 18:00, նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը:
#Ուսանողները_Հանուն_Ժողովրդավարության
#Restart
#RestartGyumri
#StudentsForDemocracy
More Stories
Հոդվածների մրցույթ 2024
The Civil Society of Armenia condemns the actions aimed at the illegal occupation of the Armenian Quarter of Jerusalem.
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դատապարտում է Երուսաղեմի Հայկական թաղամասի ապօրինի զավթմանն ուղված գործողությունները.