ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի
ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր
մարմինների հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
- «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» և «Անի Պեմզայի առողջության
կենտրոն» ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
պահանջվում է`
- բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին
հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն
մասնագիտությամբ, - առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական
կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,
1-ին կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում են նաև՝
1) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի
իմացություն (այդ թվումՀՀ Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր), 2) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, 3) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման
գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն,
5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալգույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ, 6). բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում, 7) չի լրացել հավակնորդի 65 տարին, 8) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: 1-ին կետերում նշված մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Շիրակի մարզպետարան են ներկայացնում
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինքնաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները. 6) քաղաքացու ցանկությամբ
հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը
հավաստող փաստաթուղթդրանց առկայության դեպքում. 7) բնութագիր
վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի
օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և
բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և
կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի
և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում
հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում
նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա
նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը
ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և
կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման
ժամանակացույցի վերաբերյալ:
- «Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի
թանգարան» և «Գյումրու ժողովրդական գործիքների նվագախումբ» ՊՈԱԿ-ների
տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է1) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում
ՀՀ Սահմանադրություն, համապատասխան
ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր), կազմակերպության զարգացման և
բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն,
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, համակարգչով և
ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տրամաբանելու և
տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, աշխատանքի կազմակերպման և
ղեկավարման անհրաժեշտ իմացություն, ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի
կանոնների իմացություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
2-րդ կետում նշված մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Շիրակի
մարզպետարան են ներկայացնումա) դիմում, բ) մեկ լուսանկար 3 x 4 չափսի, գ) քաղվածք աշխատանքային գրքույկից, դ) ինքնակենսագրություն, ե) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք
նաև զինգրքույկի
կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի)
պատճենները,
զ) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ`
դրանց առկայության դեպքում,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝
անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և ոչ
աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 21.08.2020թ. ներառյալ: - Մրցույթները կանցկացվեն.
ա) «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ՝ 2020թ. սեպտեմբերի 22-ին ժամը
10:30–ին,
բ) «Անի Պեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ՝ 2020թ. սեպտեմբերի 22-ին ժամը
14:30–ին,
գ) «Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»
ՊՈԱԿ՝ 2020թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10:30–ին,
դ) «Գյումրու ժողովրդական գործիքների նվագախումբ» ՊՈԱԿ՝ 2020թ. սեպտեմբերի 24-
ին ժամը 14:30–ին:
Մրցույթները կկայանան ՀՀ Շիրակի մարզպետարանի շենքում (ք. Գյումրի, Գ.Նժդեհի
16): Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար
կարող են դիմել ՀՀ Շիրակի մարզպետարան (անձնակազմի կառավարման բաժին,
հեռախոս 0312 4-90-00-156):
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում