Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ դատապարտելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Ըստ պատգամավորների՝ դա անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վճռականորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որոնք պարունակում են հայկական լոբբիի թեզերը, և մերժում ենք այն անհիմն հերյուրանքը, որը ոչ մի իմաստ չունի, բացի քաղաքական դրդապատճառներով պատմության խեղաթյուրումից։ ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դատելու պատմական հարցերը, նրա հայտարարությունն իրավական ուժ չունի»,- ասվում է բանաձևում։
PanARMENIAN.Net

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման