Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ԿԳՄՍՆ. «Վերջին զանգը» անցկացնել բացօթյա տարածքում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հորդորում է բոլոր դպրոցներին վերջին դասն («Վերջին զանգ») անցկացնել բացօթյա տարածքում: Այդ մասին ասել է նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանըգրում է «Հայկական ժամանակը»։

«Նախարարությունը միջոցառման ավելի բովանդակային կողմին է ուշադրություն դարձնում, որ վերջին դասի կազմակերպմամբ ամփոփվեն ուսումնական տարիները: Հաշվի առնելով համավարակը և նաև այն հանգամանքը, որ առաջիկայում սպասվում են ընդունելության միասնական քննություններ՝ կհորդորենք բոլոր դպրոցներին, եթե նույնիսկ փոքրիկ միջոցառումներ ցանկանան կազմակերպել, փակ տարածքներում մեծ միջոցառումներ կազմակերպելու գործընթացից զերծ մնան, և դրանք կազմակերպեն բացօթյա տարածքներում, հնարավորինս սահմանափակ քանակությամբ մարդկանցով»,- ասել է նա:

Բաղդասարյանը նշել է, որ նախարարությունում քննարկվում են բոլոր տարբերակները՝ նաև հիմք ընդունելով համավարակի պայմաններում ստեղծված իրավիճակում՝ ինչ լուծումներ կարելի է գտնել։

«Ըստ այդմ՝ «Վերջին դասի» մոտենալու ժամանակահատվածում կոնկրետ որոշում կունենանք և շրջաբերական-նամակով, հորդորով, կոչով, կդիմենք բոլոր դպրոցներին: Բայց ցանկալի է, որ միջոցառումները լինեն վերջին դասի ձևով և բացօթյա տարածքում»,- նշել է նա:

PanARMENIAN.Net

Spread the love