Չեխիայում բարձրագույն կրթությունը որակյալ եւ մատչելի է։ Չեխական համալսարանները, ամենահին եւ հարգված համալասարններից են Եվրոպայում, ընդգրկված են աշխարհում լավագույն համալսարանների ցուցակում. Ընդ որում, ուսուցումը չեխերեն անվճար է բոլորի համար, ինչպես չեխերի, այնպես էլ օտարերկրացիների համար.
Չեխիայի բուհերում սովորում է 45 հազար արտասահմանցի ուսանող, նրանցից անվճար Չեխերենով 38 հազարը։ Սրանք Չեխիայի Հանրապետության կրթության նախարարության տվյալներն են. Չեխիայի բուհերում սլովակներից հետո երկրորդ տեղը թվով զբաղեցնում են ռուսալեզու ուսանողները.
Չեխիայում ռուսալեզու ուսանողների կրթություն ստանալու հետաքրքրության պատճառը լավ հասկանալի է. Չեխիան մեկն է Եվրոպական այն սակավաթիվ երկրների, որտեղ դիմորդները որոնք չեն մտնում ԵՄ երկրների ցուցակում, մտնում են բուհեր ԵՄ քաղաքացիների հետ հավասար պայմաններով։
Բարձրագույն կրթությունը Չեխիայի Հանրապետությունում համապատասխանում է Բոլոնիայի գործընթացին, Այսինքն, կրեդիտային ուսուցման համակարգի (ECTS-European Credit Transfer and Accumulation System), որը հնարավորություն է տալիս ուսանողների շարժունակությանը։
Ուսանողները Չեխիայում ունեն առավելագույն հնարավոր ազատությունները, ինչպես առարկաների ընտրության, զբաղվածության այնպես էլ ժամանակացույցի պլանավորման։
Ուսումնառությունը Չեխիայում ներառում է ուսանողական ինքնութրույնության բարձր մասնաբաժինը։Չեխիայի համալսարանի ուսանողը ինքն է կազմում իր ուսումնական ծրագիրը. Առարկաները բաժանվում են պարտադիր, պարտադիր ընտրություն (երբ մի խումբ առարկաներից պետք է ընտրել մի քանիսը), ինչպես նաեւ ընտրովի առարկաներ (ցանկացած առարկաներ, որոնք ներառված չեն մասնագիտական ծրագում): Ցանկության դեպքում ուսանողը կարող է իր ուսումնական պլանում ներառել իրեն հետաքրքրող այլ ֆակուլտետների առարկաներ:
Յուրաքանչյուր առարկայի հանձնման համար ուսանողը ստանում է սահմանված քանակությամբ միավորներ/կրեդիտներ/ (օրինակ ‘ 3 միավոր 1 առարկայի համար): Աշխատանքի ծավալը, որը պետք է կատարի ուսանողը, հաշվարկվում է կրեդիտներով: Որպես կանոն, մեկ կիսամյակում ուսանողը պետք է ստանա 30 կրեդիտ. Բակալավրի ամբողջ ծրագրի համար 180 կրեդիտ, իսկ մագիստրատուրայի ողջ ծրագրի համար ՝ 120 կրեդիտ։
Կրեդիտային համակարգը թույլ է տալիս չեխ ուսանողներին ակտիվորեն մասնակցել փոխանակման ծրագրերին ՝ մեկնել կիսամյակ կամ մեկ տարի սովորելու արտասահմանյան բուհերում ՝ իրենց ուսումնառության շրջանակներում:
Չեխիայի ակադեմիական միջավայրում առաջին հերթին գնահատվում է ուսանողների իրենց կարծիքի արտահայտման եւ քննադատաբար մտածելու կարողությունը։ Այստեղ ընդունված չէ գրել սեմինարային և կուրսային աշխատանքներ անբովանդակ ձևով, ընդհակառակը, կարևոր է ոչ միայն յուրացնել ուսումնասիրվող նյութը, այլև նրա նկատմամբ ունենալ սեփական դիրքորոշումը։
Հարկ է նաեւ նշել, որ Չեխիայի ակադեմիական համայնքում հարգանքով են վերաբերվում օտարերկրյա ուսանողներին: Հաճախ չեխերենը սովորած և չեխերին հավասար ընդունելության փորձություններ անցած արտասահմանցի ուսանողները դառնում են ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը:
Նյութի հեղինակ՝ Սիրանուշ Կարապետյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն