Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Բուհերի կառավարման մոդելները աշխարհի մի շարք երկրների և Շիրակի պետական համալսարանի օրինակով

 2020 թվականին «Ռեստարտ Գյումրի»  նախաձեռնությունների կենտրոնը «ՈՒսանողները հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակներում իրականացրել է  հետազոտություն՝ «Բարձրագույն ուսումնական  հաստատությունների ծախսերի և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները Շիրակի պետական համսալարանի օրինակով», որի շրջանակներում ուսումնասիրվել է  տարբեր երկների բուհերի կառավարման մոդելները և ֆինանսական միջոցների ծախսերի արդյունավետությունը՝ համեմատականներ անցկացնելով  հայաստանյան բուհերի կառավարման մոդելների և ֆինանսական միջոցների  բաշխման հետ, մասնավորապես ուսումնասիերոլվ Շիրակի պետական համալսարանի օրինակը։

Աշխատանքի հայտարարություն — «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամ

Այս հետազտության նպատակն է ՀՀ բուհական համակարգի, մասնավորապես Շիրակի պետական համալսարանի համար կառավարման առավել հարմար մոդելի բացահայտումըև ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման հնարավությունների բացահայտումը։ Հետազոտության մեջ օգտագործվել են ինչպես որակական այնպես էլ քանակական մեթոդներ։

Ինչպես նշվում է հետազոտական զեկույցում բուհերի կազմակերպական կառուցվածքը կապիտալիսատական երկրներում տեղի է ունեցել երեք գործոնների փողազդեցության և հակակշռման արդյունքում՝ 

1 Պետություն-բուհ ուղղահայաց հարաբերություններ

2․Կոլեգիալ որոշումներ բուհի ներքին շահառումների կողմից

3 Շուկայական հարաբերություններով պայմանավորված մրցակցություն։

Ըստ զեկույցում առկա ուսումնասիրությունների արդյունքի, եվրոպական բուհերը, ըստ հիերարխիկ կառուցվածքի  կարելի է բաժանել  երկու մասի՝ ունիտար և երկակի։

 ՈՒնիտար են համարվում այն բուհերը, որոնք ունեն կառավարման միայն մեկ մարմին՝ սենատ կամ խորհուրդ։Սենատները, որպես կանոն, ավելի մեծ են՝ ընդգրկելով շահառուներիառավել լայն շրջանակ։Երկակի մոդելը, իր հերթին, բաժանվում է երկու մասի՝ ավանդական-երկակի և ասիմետրիկ։Առաջինը իրենից ենթադրում է հավասար լիազրություններ ունեցող մարմիններ ,իսկ ասիմետրիկ մոդելի պարագայում մարմիններից մեկը՝ խորհուրդը կամ սենատը, ունի էականորեն ավելի մեծ լիազորություններ։

University of York students celebrate degree of success | York Press

Նշենք որ սույն զեկուցը իր մեջ ներառում է թվով 10 անհատական հարցազրույցներից, որոնք անցկավել են Շիրակի պետական համալսարանի ինչպես վարչական կազմի, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների  հետ։ 

Ներկայացնում ենք իրականացված ուսումնասիրությունների արդյուքում ՇՊՀ կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով զեկույցում ներկայացված մի շարք առաջարկություններից երեքը՝ 

  • Սույն հետազոտության մեջ ներկյացված համալսարանական սենատների օրինակով կազմավորել համընդգրկուն խորհրդակցական մարմին, որի կազմում ներկայացված կլինի բուհի ներքին շահառուների լայն շրջանակ։Նշյալ մարմնի գործառույթները անհրաժեշտ է, որ հստակեցվեն կանոնադրությամբ։
  • Ռեկտորի ընտրություններից առաջ հոգաբարձուների խորհրդի կողմից ստեղծել հանձնաժողով(կոմիտե)՝ բաղկացած բուհի ներքին շահառուների լայն շրջանակից, որը հարցազրույցներ և հանդիպումներ կանցկացնի և հոգաբարձուների խորհրդի առաջ հանդես կգա զեույցով։
  • Համալսարանի կանոնադրությամբ հստակեցնել հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամների ընտրության մեխանիզմները, մասնավորապես՝ իրավական հիմքեր ստեղծելով ուսանողների ուղիղ ընտրության համար, որին մասնակցելու իրավունք կունենա բուհում սովորող յուրաքանչյուր ուսանող։

*Սույն հետազոտության հեղինակային իրավունքը պատկանում է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնին։

Հետազոտության ամբողջական տարբերակը տպագրված տարբերակով և առցանց տարբերակով կարող եք ձեռք բերել կապ հաստատելով «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության հետ։.

Սարգիս Պապոյան

Spread the love