Հաջորդ շաբաթ Հայաստանում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Այդ մասին ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, տեղեկացնում է 1lurer.am-ը։
«Այս օրերին ձեռք բերվելիք «Սպուտնիկ V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Սա այս պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու մատչելին է»,- ասել է Սահակյանը՝ նշելով, որ քաղաքացիների համար պատվաստումն անվճար է լինելու:
Ըստ նրա՝ ընդամենը օրեր անց Հայաստանում պատվաստման հնարավորություն կտրվի ռիսկի 4 խմբի: Նա նշել է, որ խոսքն այս պահին գնում է մինչև մոտ 10,000 մարդու մասին:
Սահակյանը նշել է, որ պարտադիր ոչ մի պատվաստում չի լինելու:
«Մեր երկրում որևէ պատվաստում պարտադիր հիմունքներով չի կատարվի, բայց, բոլոր դեպքերում, չեմ կարծում, որ մարդը կգերադասի ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան պատվաստումը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս քաղաքացիներին, որոնք ռիսկի խմբերում չեն, ապա նրանք պատվաստման հնարավորություն կունենան, լավագույն դեպքում՝ մարտի վերջին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը բնակչության 3%-ի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կգնի բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից։
Իր հերթին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ նախարարության մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։
PanARMENIAN.Net
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում