
Վրաստանը վերսկսել է կանոնավոր թռիչքները Թբիլիսիի միջազգային օդանավակայանից՝ փետրվարին թռիչքներ կլինեն դեպի 12 երկիր, այդ թվում՝ Հայաստան։
Դեպի Երևան շաբաթական երկու թռիչք կիրականացվի՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: Ըստ Վրաստանի քաղավիացիայի՝ թռիչքներ չեն իրականացվի միայն փետրվարի 3-ին և 7-ին: Փոխարենը լրացուցիչ թռիչք է նշանակվել փետրվարի 5-ին, գրում է գրում է Sputnik Georgia-ն։
Փետրվարի 1-ի դրությամբ Վրաստանից և հակառակ ուղղությամբ կարելի է մեկնել Գերմանիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Կատար, ԱՄԷ, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան և Բելառուս:
PanARMENIAN.Net

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության