Հատված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարետատան՝ նիստին հաջորդող ճեպազրույցից.
«Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են։ Ես հանգիստ եմ վերաբերվում այդ շահարկումներին։ Այդ շահարկումներին և քննադատություններին մենք ուշադիր հետևում ենք, և քննադատությունների համատեքստում քննում և վերաքննում ենք մեր գործողությունները, բայց կարող եմ արձանագրել, որ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակի հետ կապված, շատ հատկանշական իրավիճակ է արձանագրվել, և Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի։ Մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա, դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ քաղաքական շրջանակները կոռոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են։ Այսինքն նրանք ավարտված են, բայց էդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են։ Նրանք ովքեր լավ չեն հասկանում և հասկանալու հետ կապված օբյեկտիվ բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք, և նրանք այս անգամ, համոզված եկեք, ցկյանս կհասկանան և այլևս չեն փորձի քիթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չի։ Մենք բոլորս գիտենք, թե որն է նրանց արժանի տեղը, և համոզված եղեք՝ բոլորը շատ շուտով, այսինքն ըստ ընթացակարգերի, առանց շտապելու, կհայտնվեն իրենց արժանի տեղերում։Խնդրում են սրանում որևէ մեկը չկասկածի։ ՀՀ-ի ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերը արժանանալու են գնահատականի, և այդ գնահատականի հեղինակները արժանանալու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրերի։ Դրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը։ Այդ փաստը դեյուրե կարձանագրվի շատ շուտով։Շնորհակալություն»։
More Stories
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը
Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը
Հոդվածների մրցույթ 2024