Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Մեծ թվով վարակակիրներ Գյումրու «Լենտեքս» ու «Սվետտեքստ» տեքստիլ ֆաբրիկաներում․

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող երկու ֆաբրիկաներում՝ «Լենտեքս»-ում ու «Սվետտեքստ» -ում, որը գործում է «Չուլոչնու» շենքում, հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված բավական մեծ թվով աշխատակիցներ։ «Լենտեքս»-ից նմուշառվել են 90 հոգի, որոնցից 20-ի մոտ թեստերի պատասխանները եղել են դրական։ Իսկ «Սվետտեքստ» -ում նմուշառել են 50 աշխատակցի, դրական պատասխան է եկել 10 հոգուց ավելիի մոտ։ Ի դեպ, այս երկու կառույցներում հետազոտություններն իրականացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Բանն այն է, որ երեք օր առաջ «Լենտեքս-»-ի երկու աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, սա էլ առիթ է հանդիսացել, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆաբրիկայի աշխատակիցներից նմուշառումներ իրականացնի։ Կարդացեք նաև ՄԻՊ-ը՝ աղմկոտ տեսանյութի մասին. «Պետության արձագանքը պետք է լինի իրավախախտմանը համաչափ» Արցախում կորոնավիրուսի վարակ է հաստատվել ևս 5 քաղաքացու մոտ «Մեր 10 տոկոսանոց մահճակալային ֆոնդը նախատեսված է կորոնայի համար». «Նաիրի» ԲԿ-ն 3 ամիս է՝ պատրաստ է բուժել, բայց իրենց ոչ ոք չի դիմել. «Հրապարակ» Քննարկվում է նաև այս երկու ֆաբրիկաների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու հարցը։ Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Լենտեքս»-ի տնօրեն Կարեն Գոմցյանից, նա, սակայն, ասաց, որ թվերից հստակ տեղյակ չէ, այդ հարցով ֆաբրիկայում կա զբաղվող անձ։ Վերջինիս հետ դեռ կապ հաստատել չի հաջողվել, թեև կփորձենք անպայման պարզաբանումներ ստանալ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ https://banks.am/-ի

Աղբյուրը՝ https://www.aravot.am/2020/06/08/1116420/

© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Spread the love