Շիրակի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողին այսօր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը չի թույլատրել հանձնել պետական ավարտական աշխատանքը։ Պատճառը եղել է ուսանողի ուսման վարձի պարտքը։
Ուսանողուհին, չի ցանկացել անուն-ազգանուն հրապարակել, պատմել է, որ համավարակի պատճառով ինքն ու իր եղբայրները կորցրել են աշխատանքը, որի հետեւանքով էլ 257 հազար դրամ կազմող ուսման վարձը չի հասցրել վճարել։ Ուսանողը նաեւ ասել է, որ քննությանը թույլատրելու խնդրանքով մի քանի անգամ դիմել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, սակայն ապարդյուն։
Երվանդ Սերոբյանը հաստատեց, որ ուսանողուհին խնդրանքով իրեն մի քանի անգամ դիմել է, ինքն էլ հորդորել է ուսման վարձն ամբողջությամբ վճարել մինչեւ պետական ավարտական աշխատանքի հանձնման օրը։
Կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ:
Միջոցառման շահառու են հանդիսանում, մասնավորապես, բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոս, բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոս: Շահառու են հանդիսանում նաև պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները:
Աղբյուրը ՝ tsayg.am
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում