Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Սփյուռքահայ դիմորդները ՀՀ մուտք կգործեն առանց 14-օրյա ինքնամեկուսացման

 Սփյուռքահայ դիմորդները Հայաստան մուտք կգործեն առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով 2020-2021 ուսումնական տարվա համար ԿԳՄՍ նախարարություն է դիմել 670 սփյուռքահայ 29 երկրից, որոնցից մոտ 210-ը՝ Վրաստանից:

Հայաստանի տարածք մուտք գործելու թույլտվություն ստացած Վրաստանի քաղաքացիները պետք է կապ հաստատեն Վրաստանի ԱԳՆ կամ ՀՀ-ում Վրաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի հետ՝ տեղաշարժման անցակետի և ժամկետների մանրամասներին տեղեկանալու համար:

2020-2021 ուսումնական տարվա օտարերկրացիների և սփյուռքահայերի՝ վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020-ի հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Համանման աշխատանքներ էին տարվել նաև հուլիսի 1-ին տասնօրյակում ՀՀ բուհերի 2020-2021 ուստարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայերի մուտքը ապահովելու համար: Միսանական քննություններին մասնակցելու նպատակով՝ առցանց դիմում-հայտ էր ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայ (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14 և ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող 11 ՀՀ քաղաքացի։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ տարածք՝ հուլիսի առաջին տասնօրյակում ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով: Արդյունքում՝ միասնական քննություններին մասնակցած Վրաստանի 17 քաղաքացի ընդունվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ։

PanARMENIAN.Net 

Spread the love