Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Արայիկ Հարությունյանն ունի մեր խմբակցության լիակատար աջակցությունը. բոլոր մեխանիզմները գործի ենք դնում, որ Կառավարության հետ երկխոսություն ստացվի. Մխիթար Հայրապետյան

Կրթական բարեփոխումների շուրջ առաջացած քննադատությունների վերաբերյալ առաջարկել եմ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև ԲՀԿ-ի հետ ուղիղ եթերով բանավիճել՝ բացառության կուսակցության մեկ կամ երկու անդամի, սակայն արձագանք չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Բազմիցս ասել եմ, որ կրթական բարեփոխումները աշխարհի որևէ երկրում հեշտությամբ չեն  տրվել, բնական է, որ լինում է աղմուկ, շատ ուժեր փորձում են օգտվել այս իրավիճակից: Մեր քաղաքական ուժը գնում է դժվարին ճանապարհով, այն է՝ ռեֆորմներ և թիրախավորել են գործընկերոջս և մոռացել են, որ մենք պետք է խոսենք բովանդակության շուրջ: Արայիկ Հարությունյանն ունի մեր ֆրակցիայի լիակատար աջակցությունը, այս իմաստով և ես կրկնում եմ, որ առավելագույնը անելու ենք, որ առողջ քննադատությունը լսելի լինի Կառավարության համար, և բոլոր մեխանիզմները գործի ենք դնում, որ ստեղծվի դիսկուրս»:

Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 

Spread the love