
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՇՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻՏԵՂԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՇՊՀ ավագ դպրոցը համարվում է ՇՊՀ հիմնադրամի ստորաբաժանում և իրավաբանական անձ չէ: ՇՊՀ ավագ դպրոցի տնօրենի նշանակումը, ՇՊՀ կանոնադրության համաձայն, կատարելու է ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
Դիմում՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անունով,
ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիրը,հրապարակված հոդվածների ցանկը (առկայության դեպքում),գիտական կոչումը և/կամ աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
Աշխատանքային գրքույկի պատճենը և/կամ աշխատանքային գրքույկից քաղվածք և/կամ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ,
Արական սեռի անձի դեպքում՝ զինվորական գրքույկի պատճենը,Ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ։
Պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի ընդունվում։Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո կվերադարձվեն հայտատուին։
Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2020թ. սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 10: 00-15:00 ժամանակահատվածում, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գլխավոր մասնաշենքում (ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4, II-րդ հարկ, վարչական մաս, «Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման» բաժին):Հավակնորդների հետ հարցազրույցը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 21-ին ժամը 12:00-ին, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գլխավոր մասնաշենքում (ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4, II—րդ հարկ, վարչական մաս)։
ՇՊՀ ավագ դպրոցի տնօրենի հաստիքային միավորի դրույքաչափը (հարկերը ներառյալ) կազմում է 219,235 հազար (երկու հարյուր տասնինը հազար երկու հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ։
ՇՊՀ ավագ դպրոցը տեղակայված է Գյումրի քաղաքի փ. Թումանյան 85 հասցեում։
ՇՊՀ հիմնադրամի և ավագ դպրոցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը հավակնորդները կարող են ծանոթանալ ՇՊՀ պաշտոնական կայքից՝ www.shsu.am:
Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՇՊՀ հիմնադրամի «Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման» բաժնից։
Այս հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. +374 93-541-882; +374 95-541-882։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում