
Իջեւանում գործող Տեղեկատվական միասնական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են Հայաստանի ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:
Նա հիշեցրել է, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է, գիշերը եւս հանգիստ է անցել:
Արծրուն Հովհաննիսյանը նաեւ հայտնել է, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունն իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հակառակորդը վերջնականապես չի լռեցվել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ նշել է, որ սահմանամերձ գյուղերում եւ Բերդ քաղաքում բնակչությունն ամբողջությամբ վերադարձել է իր բնականոն կյանքին:

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության