
Քիչ առաջ Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան էջով գրառում էր կատարել
«
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ շիրակցիներ, Հուլիսի 19 -ը Վարդավառի տոնն է: Բոլորիս կողմից սիրված այս տոնին, իհարկե, բոլորս ենք միշտ սպասել և շիրակցիներս առանձնահատուկ ոգևորությամբ և խինդով ենք նշել՝ ինչպես նախորդ տարի:
Ցավոք, մեր ամենասիրելի տոներից մեկն այս տարի նման խանդավառությամբ անցկացնել չենք կարողանա՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բոլորս պետք է գիտակցենք, որ Վարդավառի անցկացումը՝ մեզ համար ընդունված ձևով, կնպաստի վարակի տարածմանը։Դրա համար կոչ ենք անում բոլորիդ և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելուց։ Խուսափեք մարդաշատ միջոցառումներից, այդ ամենը մեր բոլորի առողջության համար է անհրաժեշտ։Միաժանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով»։

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության