
Քիչ առաջ Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝
«ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած տեղեկությամբ Այգեպարում և Մովսեսում բնակիչները վաղ առավոտից՝ 05:20-ից գտնվում են ադրբեջանական բանակի հրետակոծության տակ:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը տեղեկացված է: Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «հրատապ հանդիպման» հետաձգման պտուղներից է:
Ռուսաստանի ԱԳՆ-ից զատ մյուսները դեռ լռում են Ադրբեջանի ագրեսան Մինսկի խմբի անդամ երկրի՝ Թուրքիայի կողմից խրախուսելու մասին: Չկարողացա՞ն, չուզեցի՞ն նույնիսկ բարձրաձայնել իրենց վերաբերմունքը: Գուցե համաձա՞յն են Թուրքիայի հետ, գուցե կպաշտպանե՞ն Թուրքիային «Ադրբեջանին պաշտպանելու» գործնական միջամտության դեպքում:Աշխարհի հայերը սրտով ու հոգով Մովսեսի և Այգեպարի խաղաղ բնակչության և նրանց պաշտպանող հայկական բանակի զինվորների հետ են: Քանի սահմանում ռազմական, համարյա պատերազմական գործողություններ են, հայության համար չի կարող ավելի հրատապ խնդիր լինել»։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման