«Ժողովուրդ ջան, երեկ Սումգայիթում ու Բաքվում հակահայ ցույցեր էին, որոնք հիշեցնում էին 1988-ի պատկերները։ Եթե այն ժամանակ տեղեկատվական դաշտը փակ էր, ապա այսօր, եթե հասանելի տեղեկատվական միջոցներն օգտագերծելով անդրադառնում ենք այդ ցույցերին՝ առաջին հերթին պիտի ցույց տանք, որ ադրբեջանական պետական ապարատը նորից լծված է հակահայ ագրեսիայի գեներացմանը։
Երբ գրում եք Սումգայիթում ու Բաքվում երեկ տեղի ունեցած ցույցերի մասին, վստահ եղեք, որ ձեր գրառումները չեն ծառայում ադրբեջանական պրոպագանդային, քանի որ ակնհայտ է, որ նրանք նպատակ ունեն ցույց տալ, թե իրենց ժողովուրդը պատերազմ է ուզում Արցախում։
Ձեր հրապարակումներում, հատկապես՝ օտարալեզու գրառումներում, նշեք ու ընդգծեք, որ ցույցերն, ակնհայտորեն, հրահրված են ու ուղղորդված։
Շատերն են այսօր խոսել էդ մասին, ես էլ մանրամասնորեն գրել եմ անգլերենով․https://www.facebook.com/Rainboo/posts/10158817113608675
Մի քանի կետ կառանձնացնեմ այստեղ․
Կից նկարում զինվորական համազգեստով մարդը թուրքական հայտնի “գորշ գայլեր” ահաբեկչական ուլտրանացիոնալիստ խմբավորման նշանն է անում ձեռքով, իսկ իր գլխավերևում ծածանում են Թուրքիայի դրոշը։ Հավաքվածները ծափահարում են ու վանկարկում՝ “Պատերազմ ենք գնալու”, “ալլահակբար”։ Սրանք Թուրքիայից եկող իսլամիստական կոչերն ու ժեստերն են, որոնք երեկ հնչել են ու տեղ գտել Բաքվի ցույցի ժամանակ։
Ադրբեջանում չարտոնված ցույց ու հանրահավաք իրականացնելը խստորեն արգելված է, հատկապես՝ համավարակի պայմաններում։ Այն, որ այս ցույցերը մոտ 8-9 ժամ խաղաղ ընթացան Բաքվի կենտրոնում, երբ ամբոխը սպառնում էր գրոհել Խորհրդարանի շենքը, ու ոստիկանությունը գործողություն ձեռնարկեց միայն վերջում, երբ մարդիկ մտան շենք, խոսում է նրա մասին, որ առնվազն սկբում ցույցերը կանաչ լույս ունեին (կամ կազմակերպված էին) պետական ռեժիմի կողմից։
Ասում են՝ իբր ցույցերն ինքնաբուխ են ու սկսվել են սպանված գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի տան մոտից՝ որպես բողոքի ակցիա։ Այս տեսանյութում https://bit.ly/2Wna7CX Հաշիմովի քույրը աղաչում է ցուցարարներին հեռանալ իրենց տնից ու քաղաքական կոչերը մեկ այլ տեղ անել։ Նա ասում է, որ իրենց կորուստը միայն իրենցն է, պետությունը երբեք հոգ չի տարել իրենց մասին, զոհվում են միայն աղքատները, և ոչ՝ հարուստները։ Այս մարդկանց սուգը շահարկվում է՝ որպես ուլտրաազգայնական բողոքի սկիզբ, մինչդեռ իրենք չեն էլ մասնակցում ու խնդրում են իրենց չներգրավել։ Իրենց սոցիալական բողոքը միայն ընդդիմադիր մամուլով փոխանցվեց, մյուս բոլորը ներկայացնում էին միայն ազգայնական կոչերը։
Այս օրերին զոհված մեկ այլ զինվորականի թաղման ժամանակ կարող եք տեսնել, թե ինչպես է երիտասարդը հատուկ դիրքավորվում նկարի համար՝ իբր արցունքներն է սրբում ադրբեջանական դրոշով։ https://bit.ly/3jf0EHU
Ադրբեջանական իշխանությունները երկար ժամանակ գեներացրել են հակահայ տրամադրություններ՝ թե՛ քաղաքական տեքստերով, թե՛ հանրային տեսահոլովակներով ու քարոզարշավով, թե՛ կրթական համակարգի միջոցով։ Այս օրերին էլ նրանք լարվածություն են ստեղծել սահմանին ու իրավիճակն օգտագործում են՝ հակահայ քարոզը կուլմինացնելու և միջազգային հանրությանը ներկայացնելու` որպես ժոովրդական պահանջ։
Պետք չի՛ ծառայել էդ պրոպագանդային ու ներկայացնել ցույցերը՝ որպես ժողովրդի սպոնտան հավաք կամ ցանկություն՝ իբրև թե առանց ուղղորդման։
Ակնհայտ է, որ այս ամենի հետևում կա ադրբեջանական ու թուրքական պրոպագանդան, հատկապես հիմա, երբ երկու երկրների տնտեսությունը մեծապես տուժում է համավարակի տարածման ու նավթի գների անկման պատճառով։ Շատ հարմար պահ է՝ իրենց ներքին խնդիրները կոծկել ու բարդել արտաքին “թշնամու” վրա։ Պատահական չի, որ Թուրքիան անմիջապես հայտնեց իր լիարժեք աջակցությունը Ադրբեջանին, իսկ նրանք էլ ծածանում են թուրքական դրոշն ու գորշ գայլերի նշանը ցույց տալիս։
Թե ինչպես կարող են զարգանալ էս ցույցերը, կլինի արդյոք ներքին պառակտում Ադրբեջանում, կվերածվի սա արդյոք սոցիալական բողոքի, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։ Թող քաղաքագետները վերլուծեն և մեկնաբանեն։
Ես խնդրում եմ միայն, որ ուշադիր լինեք առկա իրադրության մանրամասներին ու զգույշ՝ ձեր հրապարակումներում, որպեսզի ներկայացնեք ամբողջական պատկերը։#STOPaliyev#STOPerdogan#STOPislamism»։
Գրառումը կատարել էր Սեդա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
ՀԱՊԿ | «Ձևական կազմակերպություն»