Իտալիան արգելել է Հայաստանից եկողների մուտքը երկիր՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածվածության հետևանքով ստեղծած ռիսկերով, հայտնում է Reuters գործակալությունը։
Բացի Հայաստանից, արգելվել է ևս 12 երկրից եկողների մուտքը։ Այդ երկրներն են Բահրեյնը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցոգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։
Արգելքը վերաբերում է նաև նրանց, ովքեր Իտալիա գալուն նախորդած 14 օրում այցելել են տվյալ երկրներ։
Շենգենյան վիզա ունեցողների և այլ ոչ եվրոպական երկրների քաղաքացիների համար մուտքը բաց է, սակայն երկիր ժամանելուց հետո նրանց սպասվում է 14-օրյա կարանտին։
Հուլիսի 10-ի դրությամբ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 242,000, դրանից մահվան 35,000 դեպք։
PanARMENIAN.Net
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում