Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Առաքելությունը ավարտված է։ Շնորհակալ ենք բոլորին․Հայաստանում Լիտվայի դեսպանատուն

Առաքելությունը ավարտված է։ Շնորհակալ ենք բոլորին։

«Այս ամիսը շատ ինտենսիվ էր՝ պլանավորման երկու շաբաթ եւ Հայաստանում առաքելության տեղակայման երկու շաբաթ: Հուսով եմ, որ մեր բժիշկներին հաջողվեց որոշակիորեն թեթևացնել Երևանի երկու հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։

Թե՛ բժշկական և թե՛ փորձագիտական թիմերը փորձել են անել ամեն ինչ փոխանցելու COVID-19-ը զսպելու եւ հակազդելու իրենց լավագույն փորձը։ Համենայն դեպս, մինչ այժմ Լիտվան կարելի է համարել հաջողված պատմություն այս առումով:

Սա նաեւ շատ օգտակար փորձ է մեր մասնագետների համար՝ աշխատել մի համակարգում, որը շատ ավելի մեծ ճնշման տակ է, քան այն, ինչ մենք տեսել ենք Լիտվայում: Ինչպես նաեւ, սա շատ ավելի երկարատեւ և խորքային համագործակցության սկիզբ է:

Ես հպարտանում եմ, որ մի քանի նախարարություններ և գործակալություններ, ինչպես նաև Լիտվայի երեք ամենամեծ հիվանդանոցները միավորվեցին՝ օգնելու Հայաստանին, նրա բուժաշխատողներին և ժողովրդին: Այս նախագծին նաև աջակցել են 🇸🇪Շվեդիան և 🇪🇺Եվրամիությունը:

Արեւելյան գործընկերության երկրների հետ համերաշխությունը երբեք դատարկ խոսք չի եղել մեզ համար: Այս նախագիծը հստակ ապացույց է, որ Հայաստանը միայնակ չէ COVID-19-ի դեմ պայքարում», – ասել է Հայաստանում Լիտվայի դեսպան
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

Spread the love