
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր վեյսբուքյան էջում գրառում էր կատարել
Պետությունը և կրթությունը պետք է առանձնացված լինեն եկեղեցուց
Ցույց տվեք հանրակրթական դպրոցներում հայ եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դասավանդումը ներառելու վերաբերյալ հանրային պահանջի հայտարարությունների, ցույցերի օրինակներ։
Այն, որ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները միշտ էլ շահագրգիռ կլինեն այդ առարկայի դասավանդման հարցում, հասկանալի է։
Ինչպես շահագրգիռ կարող են լինել ասենք ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչները, եթե ինչ որ մի իշխանության մտքով անցնի ստեղծել և հանրակրթական ծրագրերում մտցնել ասենք ՀՅԴ պատմություն առարկան։
Կամ ասենք ԱԱԾ-ն իհարկե շահագրգիռ կլինի ստեղծել և կրթական ծրագրերում ներառել ԱԱԾ/ԿԳԲ պատմությունը։
Կամ ասենք ՀՀԿ-ի ներկայացուցիչներն իհարկե շահագրգիռ կլինեն ՀՀԿ պատմություն / ինչպես ժամանակին ԽՄԿԿ պատմություն/ առարկա ստեղծեն և ներառեն հանրակրթական ծրագրերում։ /Համոզված եմ, եթե “դեպի իշխանություն տանող ճանապարհը դեռ երկար տարիներ անցներ Մելիք Ադամյանով”, ապա նման առարկա էլ կստեղծեին և կներառեին հանրակրթական ծրագրերում/:
Իսկ ասենք նկարիչների միությունը շահագրգիռ չի լինի դպրոցներում մի հատ էլ առանձին առարկայի դասավանդմամբ` հայկական նկարչության պատմությամբ։
Իսկ ամենից գլխավորը, պաշտպանության գերատեսչությունն անպայման շահագրգիռ կլինի հայկական զինվորականության և զինված ուժերի պատմություն առարկայի դասավանդմամբ։
Դե պատկերացրեք այդ թվարկված և նմաբնույթ հնարավոր այլ առարկաների դասավանդողներ էլ, որոնց պետությունը պատրաստել է, դասաժամեր է հատկացրել, մարդիկ դասավանդել են, ու գալիս է մի պահ, երբ ասվում է, Ձեր առարկան այլևս չի դասավանդվելու։
Բնական է չէ, թե ինչ աստիճան “շահագրգիռ” կլինեն հանրակրթական ծրագրերից հանվող այդ առարկաների դասավանդողները։ Մարդիկ մնալու են առանց աշխատանքի և որևէ իշխանության ախմախության արդյունքում մտածածին մասնագիտությամբ այլևս չեն դասավանդելու։
Բայց մի փոքր փորձեք ուսումնասիրել,պարզել, թե ինչ բազային կրթություն ունեն հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդողները` ամենատարբեր մասնագիտությունների, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն ոչ թե եկեղեցու կամ կրոնի, այլ ընդհանրապես պատմության առարկայի հետ։
Երբ պետությունը ժամանակին առաջարկել է վերամասնագիտանալ հայ եկեղեցու պատմություն դասավանդելու համար, չի էլ հարցրել թե կա արդյոք նման հանրային ցանկություն պահանջարկ։ Այլ եղել է քաղաքական որոշում, նման աշխատանքը կատարելու` համապատասխան բյուջետային ֆինանսավորմամբ։
Էլ ավելի հետաքրքիր է, թե ինչու, ինչի արդյունքում նման առարկայի ստեղծման և դպրոցական ծրագրերում ներառելու մասին քաղաքական որոշում կայացվեց։
Հիշեցնեմ, մեռելոց օրերի` սգո օրերի շարանի տարիներին, որից մի կերպ ազատվեցինք։ Այո զավթել էին նաև մեր օրերը ազատ տնօրինելու հնարավորությունը։
Հիմա պետք է ի սկզբանե խնդիր առաջացրսծ մոտեցումից ակամա տուժողներին հնարավոր ճանապարհ ցույց տալ` վերապատրաստումներով իրենց աշխատանքային գործունեությունը շարունակելու համար։
Իսկ ընդհանրապես, պատմությունը արհեստականորեն բաժան բաժան անելով, ըստ կառույցների, ինստիտուտների, հակապատմական ու հակագիտական է։
Հա ի դեպ, հետաքրքիր է, թե մարդիկ, որոնք տարիներ շարունակ հանդես են եկել եկեղեցին պետությունից և կրթությունից առանձնացված լինելու, ժողովրդավարական, աշխարհիկ պետության սկզբունքի դիրքերից, ինչպես են հանդես գալու ներկայումս, քաղաքական նպատակահարմարության, թե սկզբունքի և արժեքների դիրքերից։
Լինել ազատական և հանրապետության, ժողովրդավարական արժեքների կողմնակից, միաժամանակ լինել կրոնական պետության ինստիտուտի կողմնակից, անախրոնիզմ է, կամ պատեհապաշտություն։
Ի վերջո, հենց առաքելական եկեղեցու շահերից է բխում զերծ մնալ որևէ քաղաքական թեմաներում անիմաստ շահարկվելուց։
Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու ձգտումն արդեն իսկ դատապարտված է պատմությամբ։
Կայսերը կայսրին, Աստծունը` Աստծոն։
Մնացեք խաղաղությամբ։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման