Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հուլիսի 2-ին դեպի Երևան մի քանի թռիչք կիրականացվի

PanARMENIAN.Net – Հուլիսի 2-ին մի քանի թռիչք կիրականացվի դեպի Երևան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Հուլիսի 2-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում Երևան՝ 02:00, Երևանից մեկնում՝ ժամը 03:00):

Կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35):

Նաև Մոսկվա-Երևան չվերթ կլինի Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40)»,- ասված է հայտարարության մեջ։

Պարետատան տված թույլտվությունների հիման վրա մարտի 15-ից մինչ այժմ իրականացված թռիչքների արդյունքում երկիր է վերադարձել ավելի քան 40,000 ՀՀ քաղաքացի:

Spread the love