Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատելու որոշման դեմ բողոք է ներկայացրել

The first court sitting of the RA Second President Robert Kocharyan, former Defense Minister Seyran Ohanyan, former deputy Prime Minister Armen Gevorgyan and former Secretary-General of the Collective Security Treaty Organization Yuri Khachaturov took place at the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District

PanARMENIAN.Net – ՀՀ դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրելPanARMENIAN.Net ին ասաց կառույցի կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դատախազության` Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված դիմումը երեկ մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան»,- նշեց Խաչատրյանը։

Ավելի վաղ նա նշել էր, որ Քոչարյանի ազատության մեջ լինելը ռիսկային է գնահատել ոչ միայն Դատախազությունը, այլև գործը քննող և Վերաքննիչ դատարանները։ Նրա խոսքով` դատական քննության այս փուլում զգալի մեծ են ամբաստանյալի՝ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը։

Վերաքննիչը հունիսի 18-ին մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին` դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

Spread the love