Հունիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի և կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ հունիսի 1-4-ը արտակարգ դրության ժամանակահատվածում Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում եղել են աշխատակիցներ, որոնք խախտել են պարետատան կողմից հաստատված կարգը, ինչն արձանագրվել է տեսանկարահանող սարքերով:
Հայկ Գրիգորյանը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան՝ ներքին անվտանգության վարչության և դեպարտամենտի անցագրային բաժնի պետերին շարունակել մոնիթորինգի իրականացումը, զննել տեսախցիկների արձանագրած խախտումները և արդյունքների մասին զեկուցել անձամբ իրեն:
«Պահանջում եմ՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից, վարչությունների, բաժինների պետերից սկսած՝ պահպանել պաշտպանիչ դիմակի կրման կարգը»,- ասել է Հայկ Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սահմանված կարգին չհետևող աշխատակիցների կարգազանցության պատճառով կպատժվեն նաև վերջիններիս ղեկավարները:
Խախտումների կապակցությամբ որոշում է կայացվել Քննչական կոմիտեի 32 ծառայողի նկատմամբ որպես թույլ տրված խախտման հետևանք՝ զրկել մեկ ամսվա պարգևավճարից, իսկ 25 քաղծառայողների նկատմամբ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն և տրվել տույժ՝ խիստ նկատողություն:
Աղբյուր ՝ https://www.1lurer.am/
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում