Նախաբան
Աշխատանքի հիմնական նպատակն է վերլուծել համաշխարհային առևտրային պատերազմների բնույթը՝ տարբեր տնտեսական համակարգերի միջև, բացահայտելով դրանց պատմական զարգացումը և ներկա փուլը։ Ուսումնասիրել առևտրային պատերազմների պատճառահետևանքային կապը՝ ընդգծելով պաշտպանողական քաղաքականությունների, սակագնային պատժամիջոցների և տնտեսական ազգայնացման ազդեցությունները։ Բացահայտել զարգացող երկրների դիրքավորումը առևտրային հակամարտությունների համատեքստում, ուսումնասիրելով այն, թե ինչպես են դրանք անմիջականորեն կամ անուղղակիորեն ենթարկվում այս հակամարտությունների հետևանքներին։
Հիմնական խնդիրներ են հանդիսանում համաշխարհային առևտրային լարվածության սրացումը՝ սակագնային սահմանափակումների, տրանսսահմանային տեխնոլոգիական վերահսկողությունների և ներդրումային սահմանափակումների միջոցով, զարգացող երկրների կախվածությունը գլոբալ առևտրից և առաջատար տերությունների տնտեսական ուղենիշերից, ինչը խոցելի է դարձնում նրանց մակրոտնտեսական կայունությունը։ Ներդրումային ներհոսքերի նվազումը և ֆինանսական անկայունության աճը, մասնավորապես այն պայմաններում, երբ տնտեսական վստահությունը նվազում է անորոշությունների պայմաններում։
Վերլուծություն
Զարգացող համաշխարհային տնտեսությունը ձևավորվում է՝ համաշխարհային առևտրային հարաբերությունների և մատակարարման շղթաների վերաձևավորման արդյունքում, որտեղ կենտրոնական դեր է խաղում արագ աճող տնտեսությունների՝ հատկապես Ասիայի, Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի մի խումբ երկրների ներդրումները, արտահանման աճը և տեխնոլոգիական ինտեգրացիան։ Վերջին տասնամյակներում «առևտրային պատերազմները» դարձել են միջազգային տնտեսության և քաղաքականության առանցքային բաղադրիչ։ Գլոբալացման խորացման պայմաններում երկրները փորձում են պաշտպանել իրենց ներքին շուկաները՝ կիրառելով սակագներ, քվոտաներ և այլ սահմանափակումներ։ Դրանք հաճախ հանգեցնում են գլոբալ մատակարարման շղթաների խաթարման, արտադրության ծախսերի աճի և սպառողական գների բարձրացման, ինչը ի վերջո ազդում է տնտեսական ակտիվության և կենսամակարդակի վրա։ Առևտրային լարվածությունը հատկապես վտանգավոր է զարգացող տնտեսությունների համար, որոնք կախված են արտահանման և ներդրումային հոսքերից։ Նման լարվածությունը կարող է զգալիորեն դանդաղեցնել համաշխարհային ՀՆԱ-ի աճը։ Բացի տնտեսական հետևանքներից, առևտրային պատերազմները խաթարում են նաև միջազգային քաղաքական և դիվանագիտական փոխհարաբերությունները՝ վնաս հասցնելով բազմակողմ համաձայնագրերի կայունությանը։ Այս համատեքստում սակագներն ու քվոտաները կարևոր գործիքներ են ազգային տնտեսության պաշտպանության համար։ Սակագներն ավելացնում են ներմուծվող ապրանքների գինը, իսկ քվոտաները սահմանափակում են ներմուծման ծավալը՝ խթանելով տեղական արտադրությունը։ Սակայն այս միջոցների չկշռադատված կիրառումից կարող են ծագել լուրջ առևտրային հակասություններ, որոնք բացասաբար են անդրադառնում գլոբալ տնտեսության վրա։
ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմ
ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը՝ սկսված 2018 թ. հուլիսին, դարձել է ամենամեծը ԱՄՆ պատմության մեջ Սմութ-Հոուլիի 1930թ. օրենքիցհետո։ 2018-2020թթ․ընթացքում ԱՄՆ-ի կողմից Չինաստանի ապրանքների նկատմամբ միջին սակագները աճելեն 31%-ից մինչև 193%, իսկ Չինաստանի կողմից՝ 165%։ Առևտրային վեճը հանգեցրել է գյուղատնտեսական ապրանքների գների անկման, ինչն ազդել է թե՛ ամերիկյան, թե՛ չինական ֆերմերներիվ րա, ինչպես նաև՝ այլ արտահանող երկրների։ԱՄՆ-ն ճնշում էր իր դաշնակիցներին՝ Ճապոնիային ու Հարավային Կորեային, կրճատելու Չինաստանի հետտնտեսական կապերը, ինչն էլ որոշ լարվածություն է առաջացրել։ Առևտրային պատերազմի ընթացքում ամերիկյան արտահանումը աճել է 80%-ից մինչև 203%։ ԱՄՆ-ի սահմանաված սակագներն ընդգրկել են մոտ 550 մլրդ դոլարի չինական, իսկ Չինաստանի սակագներն՝ 185 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքներ։ 2018թ․փետրվարին ԱՄՆ-ը հատուկ սակագներ է սահմանել լվացքի մեքենաների վրա (80% ներկրում՝ Չինաստանից)։ Հուլիսին՝ 25% մաքսատուրքեր՝ 50 մլրդ դոլարի չինական ապրանքների (1-ինփուլ՝ 34 մլրդ դոլար՝ հուլիսի 6-ին, 2-րդը՝ 16 մլրդ՝ օգոստոսի 23-ին)։ 2019թ․հունիսին՝ 25% սակագներևս 200 մլրդ դոլարի ապրանքների համար, ներառյալ սպառողական ապրանքներ։ Չինաստանը պատասխանել է՝ 10-25% սակագներով ԱՄՆ-ից ներկրվող 60 մլրդ դոլարի ապրանքների վրա։ Սեպտեմբերին ԱՄՆ-ը ավելացրել է 15% մաքսատուրքեր 112 մլրդ դոլարի չինական ապրանքների վրա՝ հագուստ, կոշիկ։ 2020թ․հունվարին կողմերը ստորագրեցին Առևտրային համաձայնագրի առաջին փուլի փաստաթուղթ։ 2006-ից հետո շատ երկրներ դեմպինգային ու հակադեմպինգային մաքսատուրքեր են կիրառել Չինաստանից ներկրման վրա։ ԱՄՆ-ում այս միտումը ուժեղացավ Թրամփի օրոք՝ նախաձեռնվելով 40-ից ավել հետաքննություն և սահմանվելով 30-ից ավել նոր մաքսատուրքեր։ 2020-ի վերջին նման տուրքերն արդեն ծածկում էին Չինաստանից ԱՄՆ ներմուծման 10.3%-ը (նախկինում՝ 7%) ։ 2019թ. հոկտեմբերին, օրինակ, 100%-ից ավել սակագներ են սահմանվել չինական փայտե պահարանների և ցանքատարածքների վրա՝ 4 մլրդ դոլարի ներմուծման դիմաց։ Չնայած առևտրային պատերազմի բացասական հետևանքներին, որոշ երկրներ շահել են՝ ներգրավելով նոր ներդրողներ։ Վիետնամը՝ տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես Dell, Apple, Nintendo ևայլոց, ընտրությանարդյունք է դարձել՝ շնորհիվ ներդրումային արտոնությունների, հարկային ճկունության և բարենպաստ բիզնես միջավայրի։ 2020թ․օտարերկրյա ուղղակի ներդրումները Վիետնամում կտրուկ աճել են։ Նմանատիպ ուղով շարժվում է նաև ԱՄՆ-ն․օրինակ՝ Apple-ը պլանավորում է մինչև 2026թ․արտադրությունը տեղափոխել Հնդկաստան։ 2023 թ.Վիետնամի ապրանքային արտահանումները հասելեն $354 միլիարդ՝ տարեկան +15%-ից բարձր գլխավոր արտահանվող ապրանքներն են էլեկտրոնիկան (չիպեր, հեռախոսներ), տեքստիլը և կոշիկը : Գլոբալ բիզնեսի՝ ճյուղափոխության հիմնական «պրեմիումը» դարձավ էլեկտրոնիկայի ճյուղը: IMF–ի հետազոտությունը ցույց է տալիս, որ 2018–19թթ. էմբարգոները ԱՄՆ-ում փոխեցին արտահանում ներիաճը Վիետնամ: Տարբեր ընկերություններում ստորաբաժանում ներիմոտ տվյալացվում է, որ տուրքերից բարձրացնող ընկերություններում աշխատատեղերը կայունորեն ավելացելեն 5%-ով, իսկ ազդեցության տակ գտնվող արդյունաբերություններում զբաղվածությունը աճել է 10%-ով:
2023 թվականին Վիետնամում օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) հոսքը հասել է մոտ $18.5 միլիարդի՝ չնչին նվազում արձանագրելով 2022 թվականի համեմատ, երբ ներդրումային ծրագրերի ծավալը գերազանցել էր $50 միլիարդը։ Այս նվազումը պայմանավորված էր շուկայում տեղի ունեցած որոշ նեղացումներով։ Արտահանման վրա հիմնված արդյունաբերությունները ապահովում են աշխատուժի մեծ մասի զբաղվածությունը, և ԱՄՆ–Չինաստան տուրքային լարվածությունը խթանել է արտադրական ծավալների աճ՝ որոշ ոլորտներում 10% աճով ։
Հնդկաստանն իր հերթին ակտիվորեն խթանում է օտարերկրյա ներդրումները, հատկապես էլեկտրոնային և տեքստիլ արդյունաբերություններում։ Այս քաղաքականության արդյունքում ԱՄՆ արտահանումը Ատլանտյան օվկիանոսով աճել է 32.7%-ով՝ հատկապես մեքենաների, քիմիական նյութերի և դեղագործական արտադրանքի պարագայում։ 2021 թվականին Հնդկաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 4.2%՝ նախորդ տարվա 3.4%-ի դիմաց։ Սակայն 2025 թվականին ԱՄՆ-ը սահմանել է 25% ներմուծման մաքսատուրք Հնդկաստանից ապրանքների նկատմամբ, ինչին Հնդկաստանը պատասխանել է իր սակագների նվազեցմամբ։ Դա հանգեցրել է ԱՄՆ-ի կողմից սակագների ժամանակավոր (90 օրով) սառեցման ։ Այս մաքսատուրքային քաղաքականության շարունակականությունը կարող է Հնդկաստանի ՀՆԱ-ն կրճատել մինչև 0.5 տոկոսային կետով։ Չինաստանի հետ առևտրային հարաբերություններում նույնպես նկատվում է անհամաչափություն․ Հնդկաստանի արտաքին առևտրի շուրջ 14%-ը բաժին է ընկնում Չինաստանին, մինչդեռ վերջինս հնդկական ներմուծումից կազմում է ընդամենը 1.9% ։


Գծապատկեր 1․ Հնդկաստանի(ձախ) ևՎիետնամի(աջ) ՀՆԱ-ի և գնաճի կապը 2018-2024թթ
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացող առևտրային պատերազմը, որն առավել ինտենսիվ փուլերի է հասել հատկապես 2018-ից հետո, էական ազդեցություն է ունեցել համաշխարհային մատակարարման շղթաների վրա։ ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ներմուծվող մի շարք ապրանքների վրա սահմանված բարձր մաքսային տուրքերն առաջացրել են կորպորացիաների և արտադրական հսկաների վերաբաշխում դեպի այլ զարգացող տնտեսություններ, մասնավորապես՝ Վիետնամ և Հնդկաստան։ Այս գործընթացն անդրադարձել է ինչպես այդ երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերի, այնպես էլ՝ գնաճային գործընթացների վրա։
Վիետնամում ՀՆԱ-ն 2018-2024 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ աճի միտում է ցուցաբերել, ինչը վկայում է այն մասին, որ երկիրը կարողացել է օգտվել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածությունից՝ ներգրավելով արտասահմանյան ներդրումներ և ամրապնդելով իր դիրքը որպես արտադրական հանգույց։ Այս փոփոխությունը, սակայն, որոշ տարիներին ուղեկցվել է գնաճի զգալի տատանումներով՝ պայմանավորված արտաքին շուկաների պահանջարկի աճով և ներմուծված հումքի գների տատանումներով։ Հնդկաստանի դեպքում ՀՆԱ-ի աճի տեմպերը ևս վերականգնման միտում են ցույց տվել առևտրային պատերազմի ընթացքին զուգահեռ՝ սակայն՝ ավելի մեղմ գնաճային տատանումներով։ Սա կարելի է բացատրել Հնդկաստանի ավելի բազմազան տնտեսությամբ և ներքին շուկայի մեծությամբ, ինչը որոշ չափով մեղմել է արտաքին ցնցումների ազդեցությունը ։ Այս երկու երկրների նկատմամբ ուղղված արտասահմանյան ներդրումների աճը պայմանավորված է եղել հենց այն իրողությամբ, որ կորպորացիաները ձգտել են դիվերսիֆիկացնել իրենց արտադրական կարողությունները Չինաստանից դուրս՝ նվազեցնելու համար առևտրային ռիսկերը։ Համաձայն UNCTAD-ի զեկույցների, 2020-2022 թվականներին Վիետնամն ու Հնդկաստանը ընդգրկվել են համաշխարհային արտադրության վերատեղաբաշխման առանցքային շահառուների ցանկում ։
Կանադան իպատասխան ԱՄՆ-ի կողմից ներմուծած սակագների ևս ընդունել է 25% մաքսատուրք, որոնք կընդունվեն սակագների հաստատումից հետո՝ 21 օրվա ընթացքում։ ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ 2023 թվականին երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ծավալը կազմել է գրեթե 773 իպատասխան, արտահանումը Կանադա՝ 354,356 միլիարդ դոլար, ներմուծումը Կանադայից՝ 418,618 միլիարդ դոլար, ԱՄՆ առևտրիդ եֆիցիտը՝ 64,262 միլիարդ դոլար։ Ամերիկյան արտահանման և ներմուծման մասնաբաժիններում Կանադան զբաղեցրել է առաջին և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 17,5% և 13,7%:Կանադայի կառավարության տվյալներով՝ 2023թվականին ԱՄՆ-ին բաժին է ընկել Կանադական արտահանման 77,1%-ը և ներմուծման 49,6%-ը։ Առևտրատնտեսական համագործակցության հիմնական տարաձայնությունները հիմնականում վերաբերում են թվային ծառայությունների, օգտակարհանածոների, դեղերիառևտրի, ավտոմոբիլային, կաթնամթերքի ևա նտառային արդյունաբերության հարկերին: Այսպես, ԱՄՆ-ը մեղադրում է Կանադային փայտանյութի արտադրությունը չափից ավելի սուբսիդավորելու և այդ արտադրանքի գնագոյացմանը միջամտելու մեջ և պնդում է, որ Կանադայի իշխանությունները օգտագործում են սակագնային քվոտաների բարդ համակարգ, որը պահպանում է երկրի շուկայի մասնաբաժինը Կանադայի բանկը առաջիկա երկու տարիների ընթացքում ակնկալում է երկրի ՀՆԱ-ի ավելի քան 2% անկում, ինչպես նաև ներդրումների կրճատում, գործազրկության մակարդակի բարձրացում, ազգային արժույթի արժեզրկում և այլ տհաճ հետևանքներ:

Գծապատկեր 2․Կանադայի ՀՆԱ-ի ևգ նաճիկապը 2019-2024թթ
ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի հետևանքով ստեղծված անորոշությունը և մատակարարման շղթաների վերափոխումը զգալի ազդեցություն են ունեցել Կանադայի տնտեսության վրա։ Ինչպես ցույց է տալիս 2019–2024 թթ. գծապատկերը, Կանադայի ՀՆԱ-ի աճը 2020-ին կտրուկ անկում է ապրել, սակայն հաջորդ տարիներին նկատվում է վերականգնում՝ ուղեկցված գնաճի բարձր տեմպերով։ Սա մասնավորապես կապված է ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ կիրառված սակագնային սահմանափակումների հետևանքով որոշ ապրանքների արտադրության կամ ներմուծման վերաբաշխմամբ դեպի Կանադա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը ժամանակավորապես բարձր մաքսատուրքեր էր սահմանել նաև կանադական այլ ապրանքների վրա։
ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, որն ակտիվորեն զարգացավ 2018 թվականից հետո, երկարաժամկետ և բարդ ազդեցություն ունեցավ ոչ միայն ներգրավված հիմնական կողմերի, այլև բազմաթիվ այլ երկրների՝ հատկապես Հյուսիսային և Լատինական Ամերիկայի տնտեսությունների վրա։ Մասնավորապես, Մեքսիկան վերջին տարիներին հանդես է եկել որպես յուրօրինակ շահառու և միաժամանակ՝ համակարգային մարտահրավերների առջև կանգնած երկիր՝ այդ պատերազմում առաջացած ճնշումների ֆոնին։
2023 թվականին, ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի, Մեքսիկան առաջին անգամ առաջ անցնելով Չինաստանից՝ դարձել է ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային գործընկերը՝ ավելի քան 797 միլիարդ դոլար երկկողմ առևտրային ծավալով։ Այս փաստը դիտարկվում է ոչ միայն տնտեսական ձեռքբերում, այլ նաև որպես հետևանք՝ ԱՄՆ ձեռնարկած ռազմավարության՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Մեքսիկան դարձել է այն հիմնական հանգույցներից մեկը, որտեղ ամերիկյան և այլ արտադրողներ տեղափոխում են իրենց մատակարարման շղթաների որոշ օղակները՝ “nearshoring” ռազմավարության շրջանակներում։ Սակայն, ինչպես նշում է USMCA-ի համաձայնագիրը, եթե նույնիսկ ապրանքը պարունակում է չինական մասեր, սակայն վերջնական արտադրությունը տեղի է ունենում Մեքսիկայում, այն կարող է ազատ մուտք գործել ԱՄՆ՝ առանց լրացուցիչ մաքսատուրքերի։ Սա էլ իր հերթին առաջ է բերել տնտեսական և քաղաքական երկակիություն ։
2025 թվականին ԱՄՆ-ում քննարկվում է Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 25% սակագնի սահմանում, ինչը ոչ միայն պայմանավորված է միգրացիոն և թմրամիջոցների հոսքի խնդիրներով, այլև՝ տարածվող կարծիքով, թե Չինաստանի ապրանքները «թաքնված կերպով» ներթափանցում են ԱՄՆ շուկա՝ Մեքսիկայի միջոցով։ Այս սպառնալիքը հատկապես վտանգավոր է Մեքսիկայի ավտոմեքենաների և էլեկտրոնիկայի ոլորտների համար, որոնք առաջատար են արտահանման կառուցվածքում ։
Նոր սակագնային սահմանափակումները կարող են Մեքսիկայի ՀՆԱ-ն նվազեցնել մինչև 2%, ինչը զգալի հարված է զարգացող տնտեսության համար։ Չնայած 2022-ին գրանցված FDI ծավալները հասել են 46 միլիարդ դոլարի, 2023-ին արդեն արձանագրվել է մոտ 29% անկում։ Արտաքին ներդրումների միայն փոքր մասը՝ մոտ 0.2–0.3% ՀՆԱ, կազմում են իրական «նոր» ներդրումները՝ մնացած մասը վերաբերում է գործող արտադրական միավորների տեղափոխման գործընթացին։ Սա վկայում է, որ ներդրումային ակտիվությունը ոչ այնքան ռազմավարական հիմք ունի, որքան կարճաժամկետ հարմարվողական բնույթ ։
ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը վերաձևակերպում է գլոբալ տնտեսական հարաբերությունները։ Մեքսիկայի օրինակը հստակ ցույց է տալիս, թե ինչպես զարգացող երկիր կարող է միաժամանակ և շահել՝ արտադրական հնարավորությունների աճի և շուկայի հասանելիության շնորհիվ, և տուժել՝ աճող արտաքին կախվածության, ներդրումային անկայունության և քաղաքական ճնշումների արդյունքում։ Այդ իսկ պատճառով, համաշխարհային առևտրային համակարգում նման փոփոխությունները ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական հարմարվողականության բարձր աստիճան են պահանջում ներգրավված երկրներից։
ԵՄ մաքսատուքեր
ԱՄՆ-ի կողմից ընդունված մաքսատուրքերը անմասն չթողեցին նաևԵվրամիությանը։
Եվրոպական Միությունը գործում է որպես մաքսային միություն, որտեղ անդամ պետությունները սպառողների համար բոլոր երրորդ երկրների նկատմամբ կիրառում է մի ընդհանուր մաքսային սակագին, այդ միասնական սակագինը վերահսկվում է DG TRADE-ի կողմից և համահունչ է WTO կանոններին և ԵՄ-ի երկկողմ առևտրային համաձայնագրերին ։
Արդյունաբերական ապրանքների համար ԵՄ-ի միջին MFN սակագինը մոտ է 1.6%, իսկ տրանզային սակագիններ կիրառվում են միայն որոշ սահմանափակ ապրանքների նկատմամբ։ Գյուղատնտեսական ապրանքների դեպքում միջին MFN-ն է 8.4%, իսկ զգայուն ապրանքների դեպքում (թարմ միս, կաթնամթերք, շաքար) սակագինները հասնում են 30–50% մակարդակի ։ Առևտրային արտոնությունների շնորհիվ ԵՄ ներկրման մոտ 72%-ը կատարվում է զրոյական մաքսատուրքի տակ ։ Այս կառուցվածքը հնարավորություն է տալիս ԵՄ-ին միաժամանակ խթանել ազատ առևտուրը և պաշտպանել ներքին կենտրոնական հատվածները։
Խոշորագույն արդիական փոփոխությունները ներառում են՝ Ազատ առևտրի նոր համաձայնագրերի ուժի մեջ մտնելը՝ Ճապոնիայի (2019), Վիետնամի (2020), Սինգապուրի (2021) հետ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հետ շարակցաբար համաձայնագրերի կնքումը (2021)։ Ուկրաինա-ԵՄ վաճառքի համար նախատեսված արտոնությունները՝ 2022-ից սկսած՝ զրոյական սակագիններով որոշ գյուղատնտեսական ապրանքների համար։ ԵՄ–ի նոր Anti-Coercion Instrument (ACI), որը ընդունված է 2023թ.–ին՝ արտաքին մատակարարման ճնշումների ժամանակ ընդդիմության միջոց կիրառելու նպատակով ։
Մաքսատուրքերը ԵՄ-ում ծառայում են որպես երկակի գործիք՝ մի կողմից՝ պետական եկամուտների աղբյուր, մյուս կողմից՝ ներկայիս տնտեսական ռազմավարության աջակցող միջոց։ Մաքսատուրքերի հավաքագրված գումարի շուրջ 75% փոխանցվում է ԵՄ ընդհանուր բյուջե, ինչը կազմում է միության եկամուտների մոտ 13–14% ։ Տնտեսապես, մաքսատուրքերը հատկապես գյուղատնտեսության մեջ ծառայում են որպես պաշտպանիչ վահան՝ հաշվի առնելով այս ոլորտի ցածր արտադրողականությունն ու գների անկայունությունը։ Քաղաքական տեսանկյունից՝ դրանք ծառայում են նաև որպես ԵՄ արտաքին առևտրային հարաբերությունների կարգավորման լծակ՝ խթանելով միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցություն։ Հետազոտական կենտրոնների գնահատմամբ, ԵՄ մաքսատուրքերի 10% աճը կարող է որոշ չափով կրճատել անդամ պետությունների ՀՆԱ-ն․ Գերմանիայում՝ մինչև 0.5%, Ֆրանսիայում՝ 0.3%, Իտալիայում՝ 0.4%, Իսպանիայում՝ 0.2% ։ Այսպիսով, ԵՄ մաքսային քաղաքականությունը համադրում է տնտեսական բացության և ռազմավարական պաշտպանության սկզբունքները՝ մի կողմից խթանելով ազատ առևտուրը, մյուս կողմից՝ պաշտպանելով տնտեսական և սոցիալական կառուցվածքային շահերը։
Եզրահանգում
Համաշխարհային առևտրային պատերազմները դարձել են միջազգային տնտեսական հարաբերությունների ամենախնդրահարույց դրսևորումներից մեկը, հատկապես զարգացող տնտեսությունների համատեքստում։ Կարելի է ասել, որ առևտրային պատերազմների սրումը խաթարում է գլոբալ տնտեսական կայունությունը, հանգեցնելով միջազգային շուկաների անկանխատեսելիության և բարդացման, ինչը առավելապես հարվածում է զարգացող երկրներին, որոնք զգայուն են արտաքին ցնցումների հանդեպ։ Զարգացող տնտեսությունները հաճախ ունեն սահմանափակ ներքին արտադրական կարողություններ և մեծ կախվածություն արտահանման ու ներմուծման կայունությունից, ուստի ցանկացած սահմանափակում կամ մաքսային քաղաքական փոփոխություն կարող է խորը ազդեցություն ունենալ նրանց մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Քաղաքական և ինստիտուցիոնալ թուլությունները զարգացող երկրներում բարդացնում են արդյունավետ հակաճգնաժամային ռազմավարությունների մշակումը, ինչի արդյունքում այդ երկրները հաճախ կանգնում են արտաքին առևտրային ճնշումների առաջ՝ չունենալով բավարար գործիքակազմդ րանք մեղմելու համար։ Միևնույն ժամանակ, առևտրային պատերազմները որոշ դեպքերում կարող են ստեղծել նոր հնարավորություններ, երբ որոշ զարգացող երկրներ կարողանում են զբաղեցնել շուկայականայն դիրքերը, որոնք առաջ պատկանել են հակամարտող խոշոր տնտեսություններին։ Սակայն նման հնարավորությունները պահանջում են ճկուն տնտեսական քաղաքականություն, դիվերսիֆիկացված արտահանման կառուցվածք և առևտրային դիվանագիտության հմտություններ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է զարգացող երկրներում ձևավորել կայուն տնտեսական ռազմավարություններ, խթանել ներքին արդյունաբերության զարգացումը, ամրապնդել ինստիտուցիոնալ կառավարման որակը և դիվերսիֆիկացնել արտաքին տնտեսական հարաբերությունները՝ նվազեցնելով մեկ կամ մի քանի խոշոր տնտեսություններից կախվածությունը։ Այսպիսով, համաշխարհային առևտրային պատերազմները ոչ միայն տնտեսական, այլև ինստիտուցիոնալ և ռազմավարական մարտահրավեր են զարգացող երկրների համար։ Նրանց դիմակայության կարողությունըկախված է ներքին քաղաքական հստակությունից, արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայից և գլոբալտնտեսական գործընթացների հանդեպ ադապտացիոն կարողությունից։
Օգտագործված գրականություն
1. US-China Trade War Tariffs2025https://www.piie.com/research/piie-charts/2019/us-china-trade-war-tariffs-date-chart?utm_
2. Trump Tariffs: Tracking the Economic Impact of the Trump Trade War 2025 https://taxfoundation.org/research/all/federal/trump-tariffs-trade-war/
3. Foreign direct investment (FDI) in Vietnam 2025 https://www.lloydsbanktrade.com/en/market-potential/vietnam/investment մուտք 24․06
4. 2023 Investment Climate Statements: Vietnamhttps://www.state.gov/reports/2023-investment-climate-statements/vietnam/
5. Macroeconomic and Distributional Effects of Personal Income Tax Reforms: Evidence from a Large-Scale Tax-Benefit Microsimulation Model, Benedek, Dora; Kogler, Magdalena; Kump, Nóra; Maino, Rodolfo ,2018 , էջ 12 , https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=3280666
6. US tariffs on Indian goods 2025 https://ssrana.in/articles/us-tariffs-on-indian-goods-2025-impact-explained/
7. https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD?locations=IN
8. https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD?locations=VN
9. The World Bank In India 2024 https://www.worldbank.org/en/country/india/overview
10. World Investment Report 2022 https://unctad.org/publication/world-investment-report-2022
11. ՛՛Traders’ Dilemma ՛՛ Developing Countries’ Response to Trade Disputes, Shantayanan Devarajan, Delfin S. Go, Csilla Lakatos, Sherman Robinson, Karen Thierfelder, 2018 էջ 9
12. https://data.worldbank.org/indicator/NE.EXP.GNFS.ZS?locations=CA
13. ЮСМКА: ИНВЕСТИЦИОННАЯ ИНТЕГРАЦИЯ НОВОГО ПОКОЛЕНИЯ, С. Д. Яхваров, 2021 էջ 12 https://cyberleninka.ru/article/n/yusmka-investitsionnaya-integratsiya-novogo-pokoleniya?ysclid=mamznjzdq3318700529
14. U.S. Tariffs Exacerbate Macro Concerns for Mexican Corporates 2025 https://www.fitchratings.com/research/corporate-finance/us-tariffs-exacerbate-macro-concerns-for-mexican-corporates-05-03-2025
15. Mexico seeks to solidify rank as top U.S. trade partner, push further past China 2023 https://www.dallasfed.org/research/economics/2023/0711
16. International trade in goods – tariffs 2024 https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php?title=International_trade_in_goods_-_tariffs
17. Europe: How much damage could tariff hikes cause? 2023 https://www.suerf.org/publications/suerf-policy-notes-and-briefs/europe-how-much-damage-could-tariff-hikes-cause/
18. Get tariff data 2024
19. https://www.wto.org/english/tratop_e/tariffs_e/tariff_data_e.htm
20. EU trade sanctions – do they work? 2025 https://www.eca.europa.eu/en/news/NEWS2025_04_NEWSLETTER_02Key figures on the EU economy 2025 https://ec.europa.eu/eurostat/databrowser/view/PRC_HPI_Q__custom_7680606/bookmark/table?lang=en&bookmarkId=2c13e85b-3996-4e0d-8832-67f8dc71a7bb

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման