Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՇՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

😍 ՇՊՀ-ի սիրելի՛ ուսանողներ,

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական կենտրոնը և ՇՊՀ Ուսանողական խորհուրդը, ԳԵՄ-ի շրջանակներում անցկացված բաց բանախոսությունների ավարտին, հայտարարում են ուսանողական հոդվածների և էսսեների մրցույթ Շիրակի պետական համալսարանի ուսանողների համար։

📌 Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են հասարակական, կրթական կամ սոցիալ-քաղաքական հարցերով և ցանկանում են վերլուծել ու վերհանել տարբեր արդիական խնդիրներ փաստարկված և ստեղծագործ ձևաչափով։

🥰 Լավագույն հոդվածների հեղինակները կստանան հավաստագրեր և խրախուսական նվերներ, իսկ ընտրված աշխատանքները կհրապարակվեն մեր մեդիա հարթակներում՝ հասանելի դառնալով ավելի լայն լսարանի համար։

Մրցույթի մասնակցության պայմանները․

Հոդվածները պետք է լինեն հայերեն,
Ներկայացվող հոդվածներում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկայի, հեղինակային իրավունքի և ՀՀ օրենսդրական ակտերով նախատեսված այլ իրավական պահանջները,
Հոդվածները պետք է պարունակեն մասնագիտական վերլուծություն,
Պետք է լինեն փաստարկված,
Պետք է ունենան ստեղծագործական և նորարարական մոտեցում,
Պետք է միտված լինեն՝ կրթական, մշակութային, երիտասարդական, ՏԻՄ, հասարակական և տարածաշրջանային ու արտաքին քաղաքական ոլորտներում առկա խնդիրների, անուշադրության մատնված կարևոր արդի հարցերի ուսումնասիրմանն ու բարձրաձայնմանը։

🖋️ Մրցույթին դիմելու ձևաչափը՝

Տեքստի տառաչափ՝ 12, Sylfaen
Առնվազն ծավալը` 1,5 էջ (ընդհանուր ծավալը՝ անսահմանափակ),
Հոդվածները պետք է լինեն word տարբերակով։
Հոդվածները պետք է ուղարկել էլ․ հասցեին՝ mpetrosyan.restartgyumringmail.com թեմա բաժնում նշելով՝ «Հոդվածների մրցույթ և Անուն Ազգանուն»
Հոդվածը ուղարկելիս ուղեկցող նամակում պետք է նշել՝ հեռախոսահամար, ֆեյսբուքի կամ այլ սոցցանցի էջի հղում։
Վերոնշյալ չափորոշիչներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։

📅 Մրցույթին դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 15։

✍️ Եթե սիրում ես վերլուծել, կարծիք ձևավորել ու ստեղծագործել՝ այս մրցույթը հենց քեզ համար է։ Մասնակցի՛ր ու խոսիր քո կարևոր հարցերի մասին։

💬 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 95 71 81 91 հեռախոսահամարով կամ նամակ գրել նշված էլ․ հասցեին՝ mpetrosyan.restartgyumri@gmail.com

Spread the love