Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում

😍👭🇪🇺 Վարդուհին և Ֆաթիման «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի ակտիվ երիտասարդներից են: Վերջերս նրանք մասնակցեցին մեր կենտրոնի հայտարարած «Վիդեոհոլովակների մրցույթ»-ին, և նրանց ստեղծած «Ինչ ճանապարհ պետք է անցնի Հայաստանը ԵՄ անդամի թեկնածու դառնալու համար» թեմայով վիդեոհոլովակը կազմակերպության սոցիալական հարթակներում ունեցավ ամենաշատ դիտումներն ու հավանությունները:

🥳 Երիտասարդների կողմից ստեղծված վիդեոհոլովակը արժանացել է մեր հետևորդների բարձր գնահատականին, ինչի կապակցությամբ նրանց տրվել է հաղթողի հավաստագրեր։

📌 Մրցույթի նպատակն է՝ երիտասարդներին տալ հնարավորություն ավելի պարզ և հասկանալի ձևով խոսել բարդ, սակայն արդի ու կարևոր թեմաների մասին՝ լայն լսարանի առաջ, բարձրացնելով մարզաբնակ երիտասարդների իրազեկվածությունը մեդիայի ստեղծման և ստեղծագործության ոլորտներում:

🫶 Շնորհակալություն ենք հայտնում Ֆաթիմային և Վարդուհուն՝ իրենց ստեղծագործական մոտեցման և նախաձեռնողականության համար:

Spread the love