Ժողովրդի և հասրակության զարգացումը խորապես փոխկապակցված է նրա բարձրագույն կրթական համակարգի որակի հետ: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության բարեփոխումը կարևոր նշանակություն ունի ազգային առաջընթացի համար: Այս հոդվածի գլխավոր նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես կարող է ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը խթան հանդիսանալ պետության զարգացման համար՝ կենտրոնանալով տարբեր հարթությունների վրա։
Նախ, բարձրագույն կրթական ոլորտում փոփոխություններ կատարելուց առաջ, պետք է հասկանանաք՝ ի՞նչ է կրթությունը, և ինչպե՞ս են այն ընդունում մարդիկ:
Կրթությունը ուսման և փոփոխությունների իմաստուն, հուսադրող և հարգալից մշակումն է, որը ձեռնարկվում է այն համոզմունքով, որ մենք բոլորս պետք է հնարավորություն ունենանք մասնակցելու հասարակական կյանքին:
Մարկ Սմիթի կարծիքով կրթությունը ուրիշների համագործակցելու, ճշմարտությունն ու հնարավորությունը ստեղծելու գործընթացն է:
ՀՀ-ում կրթությունը դիտարկվում է, որպես աշխատանք ունենալու կամ փող աշխատելու միջոց։ Բայց արդյո՞ք կրթությունը միայն աշխատանք ունենալու կամ փող աշխատելու համար է: Եկեք համաձայնենք, որ սրանք կարևոր կետեր են, բայց միակը չեն։ Չէ՞ որ բարձրագույն կրթության բարելավումը կարող է նպաստել երկրի զարգացմանը:
Ստորև ներկայացված են այն ոլորտները, որոնց հետ կրթության զարգացումը սերտ կապված է։
Բարձրագույն ուսումնական հաստատությունները կենտրոնական նշանակություն ունեն նորարարության և տնտեսական աճի խթանման համար: Կրթության որակի բարելավմամբ՝ ՀՀ-ն կարող է ստեղծել բարձր որակավորում ունեցող աշխատուժ՝ հագեցած տնտեսության զարգացման համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով:
Տնտեսական աճը խթանելու համար ՀՀ-ն պետք է կենտրոնանա բարձրագույն ուսումնական հաստատությունների և ոլորտների միջև ամուր կապեր ստեղծելու վրա: Սա ներառում է գործընկերությունների խթանում, որոնք նպաստում են կիրառական հետազոտություններին և տեխնոլոգիաների փոխանցմանը: Համալսարաններին բիզնեսների հետ համագործակցելու հնարավորությունը կարող է զարգացնել ձեռներեցությունը: Բուհերի ներսում ինկուբատորներ ստեղծումը՝ երկրում կարող է ստեղծել բարենպաստ պայմաններ սկսնակ ընկերությունների և ներդրումների համար։
Ավելին, կրթական ծրագրերը աշխատաշուկայի կարիքներին համապատասխանեցնելն ապահովում է շրջանավարտների համապատասխան հմտությունները, նվազեցնելով գործազրկության մակարդակը և լուծելով կարևոր ոլորտներում հմտությունների պակասը:
Բարձրագույն կրթությունը ծառայում է որպես սոցիալական առաջընթացի հզոր գործիք։ Բարելավելով որակյալ կրթության հասանելիությունը՝ ՀՀ-ն կարող է խթանել սոցիալական շարժունակությունը և նվազեցնել անհավասարությունը: Ապահովել, որ բարձրագույն կրթությունը ներառական և հասանելի լինի հասարակության բոլոր շերտերի համար։
Կրթաթոշակային ծրագրերը, ֆինանսական օգնությունը կարող են օգնել ցածր եկամուտ ունեցող ուսանողներին բարձրագույն կրթություն ստանալ: Բացի այդ, առցանց և հեռավար ուսուցման հնարավորությունների ընդլայնումը կարող է ապահովել կրթության հասանելիություն հեռավոր շրջաններում գտնվողների համար։
Ավելին, բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են դեր խաղալ քաղաքացիական ներգրավվածության և սոցիալական պատասխանատվության խթանման գործում: Ուսումնական ծրագրերում ներառելով համայնքային ծառայությունը և էթիկական կրթությունը՝ համալսարանները կարող են խրախուսել ուսանողներին դառնալ ակտիվ և տեղեկացված քաղաքացիներ՝ դրականորեն նպաստելով հասարակության զարգացմանը:
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը կարող է բարելավել երկրի գլոբալ մրցունակությունը՝ ներգրավելով միջազգային ուսանողների, խթանելով համաշխարհային հետազոտական համագործակցությունը և մասնակցելով միջազգային ակադեմիական ծրագրերին։
Միջազգային հետազոտական համագործակցությունները կարող են բարձրացնել հետազոտական արդյունքների որակը և ՀՀ-ին դիրքավորել որպես կարևոր դերակատար համաշխարհային կրթական ոլորտում։ Բացի այդ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների փոխանակման խթանումը կարող է նպաստել փորձի և նորարարական գաղափարների փոխանակմանը: Սկայն պետք չէ մոռանալ, որ լավ մասնագտները պետք են ՀՀ-ում նշված բոլոր կետերը ապահովելու համար։
Այս նպատակներին հասնելու համար ՀՀ-ն պետք է կենտրոնանա իր բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի բարձրացման վրա։ Սա ներառում է որակի ապահովման ամուր մեխանիզմների ներդրում, ինչպիսիք են հավատարմագրման համակարգերը և ակադեմիական ծրագրերի կանոնավոր գնահատումները: Որակի ապահովումը երաշխավորում է, որ հաստատությունները համապատասխանում են բարձր չափանիշներին և շարունակաբար բարելավում են առաջընթացը:
Այս փոփոխությունները կատարելով՝ Հայաստանը կարող ենք դարձնել կրթության կենտրոն, այդպիսով ապահովելով կայուն տնտեսական, մշակութային և այլ ոլորտային զարգացում։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում