Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր Գյումրին եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետները պահել ու պահպանել են Գյումրվա ուրույն ճարտարապետությունը։ 1912թ.-ին առաջին անգամ Հայաստանում, այստեղ է բեմադրվել Արմեն Տիգրանյանի “Անուշ” օպերան, այդպիսով դրվել է ազգային օպերային թատրոնի հիմքը։ Գյումրին Հայաստանին տվել է մշակույթի այնպիսի գործիչներ, որոնցից են գրողներ` Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը, և դերասան Մհեր Մկրտչյանը։ Գյումրին հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ։ Գյումրու շինություններից շատերը քանդակազարդ են։ Եկեղեցիներով հարուստ քաղաքում 16 եկեղեցի է կառուցվել, որից մեկը՝ կաթոլիկ։ Դպրեվանքը առաջին եկեղեցին է։ Այժմ քաղաքի գլխավոր եկեղեցին է Սուրբ Յոթ Վերքը, որը կառուցվել է 19-րդ դարում։ Եկեղեցու իրական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն վերանվանվել է Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի «Յեօթն խոցից» սրբապատկերի, որն ըստ Ղ. Ալիշանի՝ նկարել է Ղուկաս Ավետարանիչը և Հայաստան է բերել Գրիգոր Մագիստրոսը։ Նկարում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։
Եկեղեցին պատրաստված է սև քարից։ 1988թ-ի ավերիչ երկրաշարժից Սուրբ Յոթ Վերքը քիչ է տուժել, իսկ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին փլվել է և կանգուն մնացել արևելյան կողմը, և զանգակատան պատաշարը։ Չնայած աղետների, որի միջով անցել է Գյումրին, շարունակում է մնալ Հայաստանի մշակութային կենտրոնը, օր օրի ծաղկելով։ Կերպարվեստը և երաժշտությունը մեծ դեր ունեն Գյումրու մշակույթում, չէ՞ որ Գյումրին է տվել Հայաստանին կերպարվեստի և երաժշտության կարկառուն ներկայացուցիչներ։ Կերպարվեստի նշանավոր գործիչներից են`Ա. Իսահակյանը, Մ.Ավետիսյան, Ս.Հովսեփյան և այլք։ Քաղաքի երաժշտական կյանքը հնուց զարգացել է ժողովրդական և պրոֆեսիոնալ արվեստների հունով։ Սովետական կարգերի հաստատումից հետո՝ 1921 թ. Ն. Տիգրանյանի նախաձեռնությամբ բացվել է «Փոքրիկ ստուդիա», որը 1924 թ. Վերափոխվել է երաժշտական դպրոցի: XXդ. Գործել է Լենինականի օպերա-օպերետային թատրոնը, որի կազմում էին Շարա Տալյանը, Ա. Մելիք-Փաշաևը, Հ. Դանիելյանը, Լ. Իսեցկին և ուրիշներ։ Հին Գյումրին, համբավավոր արհեստավորներից բացի, հայտնի է եղել նշանավոր աշուղներով։ XIX դարի 2-րդ կեսին-XX դարի սկզբին Ջիվանա գլխավորությամբ ձևավորվել է ազգային-աշուղական դպրոցը, որոնց բնորոշ էր հասարակական-սոցիալական թեմաների սրությունը, գրական ու երաժշտական լեզվի մաքրությունը, ավանդույթի ստեղծագործական յուրացումը, առանձնահատուկ մտածելակերպը։
Այսպիսով՝ Գյումրին լինելով արհեստների ու արվեստների քաղաք, հյուրասիրելով հյուրընկալում ու ճանապարհում է տարբեր ազգերի ներկայացուցիչների մնալով հպարտ իր տեսարժան վայրերով անգամ հնագույն գործիքներով։ Եվ ողջ հայությունը ցանկանում է գեթ մեկ անգամ հյուրընկալի մեր հինավուրց քաղաք տեսնելու Հայաստանի ամենագեղեցիկ ու ամենահին մշակութային կենտրոնը։
Գյումրին նաև առանձնանում է իր ակտիվ երիտասարդներով: Նրանք կատարում են տարբեր տեսակների կամավորական աշխատանքներ ի օգուտ Գյումրի համայնքի: Երիտասարդները մասնակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպած սեմինարների դասընթացների, ինչպես նաև կարճաժամկետ կրթական միջոցառումների։ Դրանք հնարավորություն են տալիս ստանալու նոր գիտելիքներ ու հմտություններ, ոչ ֆորմալ ձևով։ Նման սեմիներները հնարավորություն են տալիս զարգացնելու նաև ոչ մասնագիտական հմտություններ (հաղորդակցում, կրեատիվ մտածելակերպ, քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, առաջնորդական հմտություններ)։ Օգտագործելով ստացած գիտելիքները, երիտասարդները կատարում են հանրօգուտ աշխատանքներ և փորձում են իրենց ներդրումն ունենալ մեր քաղաքի զարգացման գործում:
Գյումրու մշակութային կյանքի մեջ երիտասարդների մասնակցության մասին տեղեկանալու համար մեր թիմը կատարել է օնլայն հարցում, որի արդյունքում հարցմանը մասնակցել է 34 երիտասարդ, որոնցից 28-ը իգական (82.4%) սեռի ներկայացուցիչ, 6-ը՝ արական (17.6%)։
Նրանցից 16-ը (47%) բավարար է տեղեկացված Գյումրու մշակութային կյանքից, 8-ը(23.5%)՝ լավ է տեղեկացված իսկ 6-ը(17,6%) ՝ հիանալի, 2-ը(6%)՝ տեղեկացված չեն, իսկ մյուս 2-ը՝ վատ։
Հարցման մասնակիցների մեծամասնության կարծիքով Գյումրին՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում վավրել է ակտիվ մշակութային կյանք:
Կինոթատրոն տարվա կտրվածքով 34-ից 26-ը(76.5%) հաճախում է 1-5անգամ, 5-ը(14.7%)՝ 5-10անգամ, 1-ը(3%)՝ 10-ից ավել իսկ 2-ը(6%)՝ չեն հաճախում։
Թատրոն տարվա կտրվածքով 34-ից 19-ը(56%) հաճախում է 1-5անգամ, 6-ը(17,6%)՝ 5-10անգամ իսկ մյուս 6-ը՝ չի հաճախում, իսկ 3-ը՝ 10ից ավել։
Թանգարանի հաճախելիության գրաֆիկը մի փոքր այլ է, ոչ ոք 10-ից ավել անգամ չի հաճախում թանգարան, 24-ը(71%)՝ 1-5անգամ, 3-ը՝ 5-10անգամ, իսկ 7-ը՝ չեն հաճախում։
Հարցման մասնակիցների 44.1%-ը(15) նախընտրում է թատրոն, 23.5%(8)-ը՝ համերգ, 20.6%(7)-ը՝ կինոթատրոն 11.8%(4)-ը՝ կինոթատրոն։
Նրանցից 16(44%)-ը միջոցառումների մասին տեղեկանում է ընկերներից իսկ 18(56%)՝ հաստատություններից։
Օնլայն հարցման արդյունքում երիտասարդներից շատերը նշել էին, որ մշակութային միջոցառումների մասին տեղեկանում են համացանցից, ընկերներից և դժվարությունների չեն հանդիպում դրանք փնտրելիս, իսկ ոմանք նշել էին, որ հանդիպում են դժվարությունների, քանի որ քիչ են տեղեկատվական սոցիալական կայքերը կամ չգիտեն, որտեղից տեղեկանան միջոցառումների մասին։ Հարցման արդյունքում նաև ճշտեցինք, որ շատերի վերջին հաճախած մշակութային միջոցառումը եղել է երիտասարդների տոնին նվիրված համերգը, սակայն պատասխանների մեջ շատ էին «Չեմ հիշում» պատասխանը։ Հարցման արդյուքում պարզվեց, որ Գյումրու երիտասարդները բավականին հաճախ են այցելում թատրոններ և թանգարաններ, ինչը շատ գովելի է։ Նշենք նաև, որ կինոթատրոնը երիտասարդների կողմից նույնպես շատ հաճախելի վայրերից մեկն է։ «Ի՞նչ կփոխեիք Գյումրիում իրականացվող մշակութային միջոցառումների մեջ» հարցին մարդիկ նշել են, անհամակարգված վիճակը, կավելացնեին ավելի հետաքրքիր ֆիլմեր, ավելի հաճախ և ավելի հասանելի կդարձնեին, նույն և ձանձրալի թեմաները կփոխեին, ավելի շատ միջոցառումներ կկազմակերպեին, կուզենային որ ավելի շատ երիտասարդներ մասնակցեին, ավելի շատ մարքեթինգով զբաղվեին, որպեսզի մարդկանց ներգրավվածությունը շատ լինի։ Ավելի շուտ տեղեկացնեն և պարտաճանաչորեն մոտենան, կուզեին տեսնել pop ոճի որոշ բաներ։ Համերգների ժամանակ հեռվում ձայնը լավ չի լսվում, այդ իսկ պատճառով որոշները ոչ էլ հետաքրքրվում են։ Նաև ըստ հայտը լրացրած անձանց պակասում է հարգանքը մշակույթի հանդեպ, վարվելակերպը և քաղաքավարությունը։
Գյումրին միշտ տարբերվել է իր մշակութային հոգով և շնչով: Նա միշտ կմնա Հայաստանի մշակութային ամենամեծ կենտրոնը: Չնայած բոլոր դժվարությունների Գյումրին և իր երտասարդները միշտ կարողացել են պահել քաղաքի հոգին:
Աղբյուր․
https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%AB
Հեղինակներ՝
Զոյա Գևորգյան,
Լուսինե Թորիկյան,
Լուիզա Հարությունյան,
Ռուզաննա Բարսեղյան,
Լիլիթ Հակոբյան,
Հռիփսիմե Մկրտչյան,
Լուսինե Հարթենյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում