Սույն հոդվածի նպատակն է, տարբեր հոգեբանների միջոցով տալ բուլինգի բնութագրումը, և թե ինչպես կանխել այն։ Ագրեսիվ, կանխամտածված վարք, խմբի կամ անհատի կողմից, որը ունի կրկնվող բնույթ և ուղղված է զոհի դեմ, ով չի կարող պաշտպանել ինքն իրեն։ Բուլիինգի հիմնական պատճառը ծաղրողի հոգեկան խնդիրներն են։ Ծաղրողը հաճախ կամքով թույլ մարդ է և իրեն բարձր է զգում միայն այն ժամանակ, երբ ծաղրում է մնացածին, երբ իր աշխարհում նա դառնում է բարձրագույնը։ Հետևաբար այսպիսի մարդկանցից ոչ թե պետք է հեռու մնալ,այլ փորձել հասկանալ նրան, հասկանալ, թե ինչու է նրա մեջ այդ ցանկությունն առաջանում, և գոնե ջանալ այդ երիտասարդին ճիշտ ուղու վրա դնել։
Բուլինգի գործողությունները կանխելու ուղղակի ուղիներից մեկը ձեռնարկի գործողությունների ծրագրերի իրականացումն է։ Անհրաժեշտ է աշխատել, այնպիսի արժեքների վրա ինչպիսիք են՝ հանդուրժողականությունը կամ հարգանքը, ինչպես նաև սովորեցնել թե ինչպես կառավարել և արտահայտել սեփական հույզերը։
Բուլինգի կանխարգելման հարցում անհամեմատելի է ծնողի դերը։
Ծնողը պետք է.
- Միշտ պատրաստ լինի երեխայի հետ երկխոսության, քննարկել թե`լավ թե`վատ
- արարքները,լինի վստահելի երեխայի համար,
- սովորեցնի հարգել մարդկային արժեքները,
- լինելի կարեկից,
- ճանաչի երեխայի ընկերներին, հասկանա, թե ում հետ է անցկացնում ժամանակը իր երեխան։
Սրանք բուլինգի կանխարգելման փոքրիկ միջոցներն են, որոնք շատ դեպքերում կարող են օգտակար լինել բուլինգի զոհերի համար։
Հետևաբար պետք չէ լռել,ձեր լռությամբ խրախուսում եք խնդրի տարածմանը։ Հարկավոր է զրուցել ծնողների, հարազատների հետ ,ովքեր կհասկանան կամ կտան լուծում այս խնդրին։
Բուլինգ, այս բառը շատերին կարող է անծանոթ թվալ, բայց ցավոք երևույթը ծանոթ է բոլորիս։ Օրինակ, բոլորս էլ թե դպրոցական և թե համալսարանական տարիքում ականատես ենք եղել այս երևույթին, երբ երեխաներից մեկը վերցնում է մյուսի պայուսակը, գիրքը, գրչամանը, կամ այլ պարագաներ և սկսում շպրտել այս և այն կողմ, այս մանկական թվացող կատակը ինքնին բուլինգ է։ Բուլինգը (անգլ. bully՝ կռվարար, բռնարար բառից է)՝ անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածումը, որը կրում է շարունակական բնույթ։
Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։ Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների.
- Կիբեր բուլինգ, որը իրականացվում է համակարգչի միջոցով, օգտագործելով համակարգիչը որպես վնասելու միջոց,
- Վերբալ, կամ բառացի բուլլինգ՝ պիտակավորման, ծաղրական անունների միջոցով,
- Հարաբերական բուլիինգ, որի միջոցով փորձում են մեկուսացնել մարդուն իր շրջապատից և կանխամտածվածորեն հեռացնում նրան հասարակությունից։
Բուլինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին և ֆիզիկական թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Բուլինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատակի ձևավորման վրա։
Բայց սա չի նշանակում ,որ բուլլերը ( բուլինգի ենթարկող անձը) ունի առողջ ընտանեկան մթնոլորտ, ինքնարտահայտման հետ խնդիր չունի, ինքնադրեսորումը նորմալ է չափի մեջ։ Բուլլերը ևս կարող է խնդիրներ ունենալ կախված իր իսկ անձի հետ, օրինակ, 13-16 տարեկան երեխաները միշտ փորձում են ինքնահաստատվել, ստեղծելով իրենց Ես-ը։ Եվ դա կարող են անել բուլինգի միջոցով, փոձելով վախ և իշխանություն հաստատել այլոց վրա։
Մենք բոլորս մեր կյանքում գոնե մեկ անգամ լսել ենք բուլինգ բառը կամ ականատես ներկա ենք եղել բուլինգի իրականացմանը։ Բայց ի՞նչ է բուլինգը և ինչպե՞ս վարվել երբ քեզ ենթարկում են բուլինգի կամ էլ դու ես ականատես դրա իրականացմանը։ Այս ամենի մասին կխոսենք երիտասարդ ակտիվիզմի դպրոցի սաներիս կողմից գրված այս հոդվածում։
Բուլինգը էմոցիոնալ, սոցիալական ֆիզիկական և այլ բնույթի վնաս պարունակող գործողություն է, որն ուղղված է որևէ անհատի կամ խմբի՝ բուլինգի իրականացնողի իրական կամ թվացյալ առավելությունն ու արտոնություններնն ամրապնդելու համար։
Հոգեբանական բուլինգի ժամանակ մարմնական վնասվածք չի հասցնում հարձակվողը։ Այնուամենայնիվ, ագրեսորը հոգեբանական վնաս պատճառելու համար օգտագործում է մարտավարություններ, ինչպիսիք են օրինակ՝ նվաստացումը կամ մանիպուլյացիան: Աշակերտ(ներ)ին ծաղրելը, ճնշելը, արհամարհելը, մականուններ կպցնելը շրջապատում առանձնացնելը, ոչ ճիշտ լուրեր տարածելը և այլ նմանատիպ գործողություններ, նսեմացնում են աշակերտի արժանապատվությունը և բացասաբար ազդում զոհի հոգեբանության վրա: Հոգեբանական բուլինգի առանձնահատկությունն այն է, որ դա հայտնաբերելն ամենադժվարներից մեկն է: Բազմաթիվ դեպքերում զոհն ինքը տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում, քանի որ հասարակությունում մարդկանց մեծամասնության պատկերացումներով բուլինգը պահանջում է ֆիզիկական հարձակումներ։ Այնուամենայնիվ, ագրեսիայի այս տեսակի հետևանքները կարող են նաև շատ լուրջ լինել, քանի որ այս դեպքում հավանակությունը շատ մեծ է խանգարումներ առաջացնելու, ինչպիսիք են՝ դեպրեսիան կամ սոցիալական անհանգստությունը զոհերի մոտ: Որոշ դեպքերում ագրեսիայի այս տեսակն առաջանում է զուտ ֆիզիկական այլ գործողությունների հետ միասին, ինչը իրավիճակն էլ ավելի է բարդացնում:
Գոյություն ունեցող ոտնձգությունների տեսակներից ֆիզիկականն այն է, որը հիմնված է վախեցնող և ագրեսիվ վարքի վրա, որի ընթացքում իրական բռնություն է հայտնվում զոհի և հարձակվողի միջև: Բուլինգի այս տեսակը կարող է ունենալ անասելի լուրջ հետևանքներ. որոշ դեպքերում նաև կարող է ավարտվել մահով։ Շատ դեպքերում ֆիզիկական ագրեսիան ներառում է միայն <<չնչին>> բռնության պահվածք, ինչպիսիք են հրելը կամ սայթաքելը: Սակայն այն կարող է, հետզհետե մեծանալով ագրեսորները կարող են ավելի մեծ չափով բռնություն գործադրել՝ հարվածելով զոհին և հասցնելով լուրջ ֆիզիկական և հոգեբանական վնասների: Դպրոցում աշակերտ(ներ)ին գիտակցված վնաս հասցնելը, նրա իրերը փչացնելն ու վնասելը: Բուլինգի այս տեսակին սովորաբար նախորդում է հոգեբանական բուլինգը: Ֆիզիկական բուլինգը կարող է ունենալ շատ անջնջելի հետևանքներ մարդու կյանքի և բարօրության վրա:
Սեռական բուլիգը ոտնձգությունների տեսակներից մեկն է, որն առաջացնում է ամենամեծ սոցիալական տագնապը: Սովորաբար հետապնդումների այս տեսակը տեղի է ունենում տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց միջև ՝ լինելով ավելի ուժ ունեցող մեկը, ով սովորաբար օգտագործում է իր բարձր սոցիալական խավը։
Սեռական ոտնձգությունները կարող են առաջանալ բոլոր տեսակի համատեքստերում ՝ սկսած աշխատանքային միջավայրից մինչև տուն, ընկերների շրջանակներ և նույնիսկ փողոցում: Թե՛ ագրեսորները, և թե՛ զոհերը կարող են լինել տղամարդիկ կամ կանայք։ Այնուամենայնիվ, սեռական ոտնձգությունները որոշ դեպքերում ավելիեն պատժվում, քան մյուսներում: Նսեմացնելը թիրախավորելով սեռական բառապաշարի, ժեստերի կամ բռնության կիրառմամբ: Այս տեսակի դրսևորումները ներառում են առերես կամ առցանց սեռական բնույթի բամբասանքներ տարածելը, արտաքին տեսքի վերաբերյալ անցանկալի հայացքներն ու արտահայտությունները, սեռական բնույթի շանտաժը և դրա միջոցով սեռական գործողություն անելուն հարկադրելը, սեռական ակնարկներն ու առաջարկները, սեռական ոտնձգությունն ու բռնաբարությունը սեռական բուլինգի նախանշաններն են։
Աշխատավայրում ահաբեկելը բոլոր առումներով շատ նման է դպրոցական ահաբեկմանը, այն տարբերությամբ, որ այն տեղի է ունենում աշխատանքային միջավայրում, այլ ոչ թե ուսումնական կենտրոնում: Բուլինգի այս տեսակը ամենավնասակարներից մեկն է, քանի որ դրանով տառապողները մշտական կապի մեջ են իրենց հարձակվողի հետ:
Աշխատավայրում ոտնձգությունները կարող են առաջանալ աշխատանք ունեցող և նմանատիպ պատասխանատվություն ունեցող անձանց միջև կամ ղեկավարից ենթակա կամ հակառակը: Հետապնդումների այս տեսակը շատ հաճախակի խնդիր է զարգացած երկրներում, և դրա հետևանքները կարող են կործանարար լինել ինչպես աշխատողների, այնպես էլ հենց այն ընկերությունների համար, որտեղ նրանք իրականացնում են իրենց մասնագիտական աշխատանքը:
Մեր հարցերին մասնագիտական պատասխաններ ստանալու համար զրուցել ենք հոգեբան Շողեր Միքայելյանի հետ։
Շողիկ Միքայելյանը «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրենն է։ Ուսումնառությունն ավարտելով Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ ստացել է անգլերեն լեզվի մասնագետի և դպրոցի հոգեբանի որակավորում։ Լիհայ համալսարանում Ֆուլբրայթ կրթաթոշակակիր լինելու շնորհիվ ավարտել է երկրորդ մագիստրատուրան՝ ստանալով հոգեբան-հոգեթերապևտի որակավորում։
Շողիկը իր մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է որպես ծրագրի համակարգող, տնօրեն, ուսուցավար մի շարք հարգի կառույցներում, ինչպիսիք են «Խաղաղության կորպուսը», «Դեպի Հայք» հիմնադրամը, «Հայաստանի պատմական տներ» կազմակերպությունը և այլն։ Նա երկար ժամանակ եղել է Շիրակի պետական համալսարանի ավարտական քննությունների հանձնաժողովի անդամ, միաժամանակ կամավոր հիմունքներով իրականացրել է մի շարք վերապատրաստումներ իր համայնքում, 2020 թվականից ի վեր կատարել է հետազոտություններ դեռահասների շրջանում՝ բացահայտելով «բուլլինգ» երևույթը և տվյալ թեմայի շուրջ իրականացնում է ուսուցիչների վերապատրաստում ՀՀ տարածքում: Ներկայումս հասարակական գործունեությանը զուգընթաց՝ դասավանդում է Շիրակի պետական համալսարանում և իրականացնում է անհատական հոգեթերապևտիկ ծառայություն։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։
Այն հարցին թե ի՞նչ է իրենցի ներկայացնում բուլինգը, նա տվեց հիմնավոր պատկերացում այս մասին։
- Որպեսզի վարքը կամ երևույթը սահմանվի բուլինգ պետք է տվյալ անձը լինի ագրեսիվ, ունենա անցանկալի պահվածք, թիրախավորի մեկ կամ մի քանի անձանց, լինի ուժերի իրական կամ թվացյալ անհավասարություն ու ժամանակի ընթացքում սովորաբար պետք է կրկնվի։ Այս սահմանումը տրվել է ԱՄՆ֊ի առողջության մարդասիրական ծառայությունների դեպարտամենտի կողմից։ Միֆերը բազմատեսակ են, կարող են առանձնացվել մի քանիսը, որոնցից են` բուլլեր ծնվում են, թե դառնում։ Այն, որ բուլլեր ծնվում են դա հնարավոր չէ, բուլլեր դառնում են, քանի որ երեխայի միջավայրն ու ընտանեկան դաստիարակությունն է ստիպում փոխել իր վարքը։ Պատճառներից առանձնանում է այն, որ չեն ստացել համապատասխան ուշադրություն։ Ըստ Շ. Միքայելյանի միֆ է նաև, որ բուլինգը մանկության բաղկացուցիչ մաս է։ Ո’չ, այն պարտադիր բնույթ չի կրում։ Բուլինգը կարող է իրականացնել ցանկացած ոք, այն չունի հստակ չափանիշներ, թե ով կարող է իրականացնել, իսկ ով` ոչ։ Բուլինգ իրականացնում են այն անձինք ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ և դրանք թափանցիկ երևում է իրենց վարքագծում։ Բուլինգը կարող է ունենալ տարբեր հետևանքներ և’ զոհի վրա, և’ ականատեսի վրա, և’բուլլերի վրա։ Այն հաճախ մեծ ազդեցություն է ունենում ընդհուպ մինչև անքնություն, ընճախտ, սննդային վարքի խանգարումներ, ցածր ինքնագնահատական և այլն։ Բուլլերները հնարավոր է չարաշահեն ալկոհոլ, ծխախոտ։ Ականատեսների մոտ առաջանում է մեղքի զգագում, տագնապայնություն։ Իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որպեսզի լինի վստահելի անձ զոհի կողքին, ում հետ կարող է կիսվել, զրուցել, ստանալ աջակցություն, ինչպես նաև անհրաժեշտություն է դիմել հոգեբանի, որպեսզի ամբողջական դառնա ներքին Ես-ը։ Բուլլերին նույնպես անհրաժեշտ է զրույց հոգեբանի հետ, որպեսզի լրացնի այն հոգեբանական խնդիրները, որոնք իրեն տանջում են, կամ խանգարում են զգալ լիարժեք։ Բուլինգի ենթարկվում են այն երեխաները, ովքեր որոշակիորեն տարբերվում են շրջապատից։ Դրանց մի քանի օրինակներ են`ֆիզիկական տարբերություն, խոսակցական լեզվի տարբերություն , արտաքինի տարբերությունը, հագուստի տարբերությունը։ Հինականում այն անձը ով տարբերվում է շրջապատից նա առաջնայաինն է ով կարող է ենթարկվել բուլիգի։ Հոգեբան Շ.Միքայելյանը նշեց որ 2022թ֊ին երբ հարցազրույց են իրականացրել Նոր Լույս ՀԿ֊ի կողմից 107 ուսուցիչներից 17%֊ը, որ բուլինգի ականատես լինելուց միջամտել են և փորձել են օգնել երեխային։ Բուլիգի ենթարկվելիս կարելի է դիմել մեծահասակի ով հանդիսանում է վստահելի անձ զոհի համար։ Հարցազրույցը եզարփակել ենք նաև բուլինգի մեկ այլ տեսակով` կիբերբուլինգով որը նույնպես ունի կարևորագույն դեր։ Կիբերբուլինգը տարածված է սոցցանցերում, հատկապես դեռահասների շրջանում ։ Կան խաղեր, որոնց միջոցով երեխաները ենթարկվում են կիբերբուլինգի, այլ վտանգ է պարունակում այն առումով որ սեղմ ժամանակամիջոցում մեկ հպման շնորհիվ կարող է ինֆորմացիան տարածվել չափազանց արագ և տարածում գտնել հազարավոր մարդկանց մոտ։ Զոհը գիտակցելով, որ այդ ամենը իր վերահսկողությունից դուրս է կարող է հանգեցնել մի շարք հոգեբանական խնդիրների` տագնապայնության, անորոշության զգացման։ Ծնողները պետք է ուշադիր լինեն թե իրենց երեխաները ինչ սոցիալական հարթակներից են օգտվում, երեխաներն էլ իրենց հերթին պետք է վտանգի դեպքում կիսվեն այդ ամենով վստահելի անձանց հետ։ Բուլինգն ունի երկու կարևորագույն դերեր` ուղղակի և անուղղակի։ Յուրաքանչյուր դերն ունի իր բաժինները։ Ուղղակի դերն իր մեջ ներառում է ` բուլեր, զոհ։ Անուղղակի դերերի մեև ներառում են այն անձանց ովքեր աջակցում են բուլլերին, հավանություն տվողները, պասիվ դիտողները, պաշտպանողները։
Բուլինգի տեսակներից մեկը կիբերբուլինգն է, որը արդի ժամանակների ամենալուրջ մարտահրավերներից մեկն է համարվում։
Կիբերբուլինգը կամ կիբերհալածանքը թվային հաղորդակցության գործիքների (բջջային հեռախոս, պլանշետ, համակարգիչ,համացանց և այլն) օգտագործումն է անձին կամ մի խումբ անձնանց նվաստացնելու, վիրավորելու, հետապնդելու, ոտնձգելու,էմոցիոնալ և հոգեբանական ճնշման ենթարկելու, սպառնալու կամ ահաբեկելու համար՝ պատճառելով տառապանք, բարկություն վախ և/կամ վնաս:Սա կրկնվող վարքագիծ է, որի նպատակն է ևս թիրախին վախեցնելը, զայրացնել կամ ամաչեցնելն է։ Կիբերհալածանքը ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են անցանկալի, վիրավորական կամ սպառնացող հաղորդագրությունների ուղարկումը, ծաղր ու ծանակը, ասեկոսեների տարածումը, վիրավորական մեկնաբանությունները,նկարների կամ տեսանյութերի տարածումը առանց համաձայնության, առցանց ինքնությունը գողանալը և այն օգտագործելը
ուրիշներին վիրավորելու համար, ինչ-որ մեկին դիտավորյալ արհամարհելը կամ դուրս թողնելը՝ նրանց զգացմունքները վիրավորելու նպատակով:
ԿԻԲԵՐԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ։ Անձը ով կանխամտածված կիբերբուլինգի է ենթարկում մեկ այլ անձի կոչվում է կիբերբուլի։ Կիբերբռնությունը կարող է իրականացնել յուրաքանչյուր ոք՝ առցանց կամ անցանց հանդիպած անծանոթները, ընկերները, գործընկերները, նույնիսկ դասընկերները կամ երբեմնի զուգընկերները: Դա կարող է տեղի ունենալ հասակակիցների և տարբեր սերունդների միջև: Որոշ հանցագործներ երբեք չեն բացահայտում իրենց ինքնությունը՝ մնալով անանուն,օգտագործելով կեղծանուն: Կիբերբռնությունը հաճախ ենթադրում է ուժերի անհավասարություն զոհի/ փրկվածի և հանցագործի միջև: Փաստերը ցույց են տվել, որ տղամարդիկ և տղաները կիբերբռնության հիմնական հեղինակներն են։
ԿԻԲԵՐԲՌՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՎՐԱ։ Յուրաքանչյուր երեխա առողջ և բռնություններից զերծ կյանքի իրավունքունի: Այնուամենայնիվ, աշխարհում յուրաքանչյուր տարի միլիոնավոր երեխաներ դառնում են ոչ միայն ֆիզիկական, սեռական և հուզական բռնությունների զոհ, տառապում բռնության անդարձելի հետևանքներից, այլ նաև տառապում են կիբերբռնության հետևանքներից։Չնայած կիբերբռնության ազդեցությունը կարող են կրել բոլորը, այնուամենայնիվ, կանայք և դեռահասներն ավելի խոցելի են և ենթարկվում են կիբերբռնության բազմաբնույթ և ավելի տրավմատիկ ձևերի: Կիբերբռնության երկարատև հետևանքները ներառում են վարքագծային, հուզական, մտավոր, ֆիզիկական և սոցիալական տարբեր հետևանքներ:
Ամերիկացի եւ իսրայելցի հետազոտողները վերլուծել են 2018 թ. հուլիսից մինչեւ 2021 թ. հունվար ընկած ժամանակահատվածում հավաքագրված տվյալները «Դեռահասների ուղեղի ճանաչողական զարգացումը» ուսումնասիրության շրջանակներում, որին մասնակցել էր 10-ից 13 տարեկան մոտ 10.400 ամերիկացի երեխա:Հետազոտության շրջանակներում մասնակիցները կիբերբուլինգի մասին հարցաշար են լրացրել, որում հարց էր տրվում՝ արդյո՞ք նրանք երբեւէ կիբերբոիլինգի օբյեկտ կամ հեղինակ են եղել: Հետազոտությանը մասնակցած երեխաների 7.6 տոկոսը նշել է, որ իրենց մոտ ինքնասպանության մասին մտքեր կամ գործողություններ են եղել, 8.9 տոկոսը նշել է, որ կիբերբուլինգի օբյեկտ է եղել, իսկ 0.9 տոկոսը հայտնել է, որ իրենք են կիբերբուլինգի ենթարկել ուրիշներին:Վարքագծային ազդեցությունները ներառում են հանգստություն կամ հակառակը ՝ ագրեսիվություն, դպրոցից բացակայություններ, մեկուսացում կամ հեռացում մի խումբ մարդկանցից, և թմրամիջոցների օգտագործում կամ կախվածություն: Հուզական ազդեցությունները կարող են ներառել տխրություն, անհարմարության զգացում, ամոթի զգացում, հիմարության կամ զայրույթի զգացում և անապահովության զգացում: Հոգեկան ազդեցությունները հաճախ ներառում են նաև անհանգստություն և վախ, ցածր ինքնագնահատական, ուրիշների հանդեպ վստահության պակաս, ինքնավնասում և ինքնասպանության մտքեր,գործունեության, ուսումնառության նկատմամբ հետաքրքրության նվազում և ուսումնական կամ աշխատանքային կատարողականի անկում։
Ֆիզիկական ազդեցությունները կարող են ներառել քնի խանգարումներ, հոգնածություն, գործունեության ձևերի կամ սովորությունների փոփոխություններ և ընկճախտի ախտանիշների ավելացում, ներառյալ ստամոքսի ցավերը և գլխացավերը:
Սոցիալական ազդեցությունները կարող են ներառել ծաղրուծանակի ենթարկվելը, հեղինակության արատավորումը,դասընկերների միջև հարաբերությունների խախտումները, անձնական կյանքի իրավունքի խախտումները, խարանումը և վտարումը:Կիբերբռնություն կարող են իրագործել հենց իրենք՝ երեխաները կամ դեռահասները։ Որի ժամանակ երեխաներն ու դեռահասներն օգտագործում են ինտերնետը և դրա հարթակները այլ անչափահասների հետապնդելու, բռնության ենթարկելու կամ հոգեբանորեն հարձակվելու համար՝ ակնհայտ ազատությամբ և քիչ վերահսկողությամբ։ Հարկ է նշել, որ երբ մենք խոսում ենք կիբերբռնության կամ կիբերհետապնդման մասին, մենք նկատի ունենք այն չարաշահումը, որը տեղի է ունենում հավասարների միջև։ Այսինքն այն գործողությունն է, որը երեխան կամ դեռահասը անում է նույն/կամ նման/ տարիքի մեկ այլ երեխայի կամ դեռահասի նկատմամբ հետպնդելու համար։ Վիրտուալ աշխարհը հատկապես վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ այն օգտագործվում է երեխաների և դեռահասների կողմից, քանի որ նրանք ունեն անմիջական և ինքնավար մուտք /հաճախ առանց ծնողների հսկողության/դեպի մի աշխարհ, որը դժվար է վերահսկել։ Ծնողներն ու ուսուցիչները երեխաների և դեռահասների հեղինակավոր գործիչներն են, և ցանկալի է, որ նրանք որոշակի վերահսկողություն ունենան համացանցում դեռահասների իրականացվող գործունեությունների վրա։ Իսկ երբ վերահսկողության պակաս կա, այդ բռնության ակտերը սովորաբար շատանում են։
Տարբեր հոգեբաններ տարբեր սահմանումներ են տալիս բուլինգ երևույթին։ Հոգեբան Մերի Աղաբեկյանի կարծիքով, բուլինգը ֆիզիկական, հոգեբանական,կամ սեռական ճնշում է, կամ հեշտ ինքնահաստատման միջոց է, որը հիմնականում արագորեն տարածվում է ուսումնական հաստատություններում։ Այլ մարդու թույլ կողմը կամ այլակարծությունը ծաղրելը բնորոշ է չինքնահաստատված մարդկանց, որոնց առաջ գնալու ռազմավարությունը ոչ թե այլոնց գերադասելն է այլ նվաստացնելը։
Բուլինգի հետևանքները կարող են բազում լինել ընդհուպ մինչև ինքնասպանություն։ Անկախ սեռից բոլորը ենթարկվում կամ ենթարկում են բուլինգի։
Բուլինգի հիմքը դնում են ծնողները, երբ մեծարում են իրենց երեխաներին և այս թվացյալ սիրո դրսևորումը սերմանում է երեխայի մեջ մեծամտություն։
Էլեկտրոնային հղումներ՝
1) https://hy.warbletoncouncil.org/tipos-de-acoso-3192
2) https://infocom.am/hy/article/60961?fbclid=IwAR3XstgTjmou
3) CbXEnppmrfSeVEwuLtwsnpcoCRxPDSd1M37h654xXEE-Dshttps://rru.swv.am/%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/
4) https://aybschool.am/am/page/bullying
5) https://medex.am/health-topics/bullying
6) https://millab.ge/ar/mil-resources/exercises/28/any/any/0/
7) https://hy.nsp-ie.org/que-es-el-ciberbullying-causas-y-consecuencias-444b8-66c6
8) https://med.news.am/arm/print/31979/
9) Հոգեբան Մարգարիտ Թադևոսյան
10) https://hy.warbletoncouncil.org/soluciones-al-bullying-2481
11) https://aybschool.am/am/page/bullying
12) https://lib.armedu.am/files/resource/files/2022-12-09/324467b7e0f431e4b765efd8f09c8c2d.pdf
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան աշխատանքների շրջանակներում, մեդիայի խմբի մասնակիցների կողմից՝
Զոյա Գևորգյան,
Լուսինե Թորիկյան,
Լուիզա Հարությունյան,
Ռուզաննա Բարսեղյան,
Լիլիթ Հակոբյան,
Հռիփսիմե Մկրտչյան,
Լուսինե Հարթենյան,
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում