Յուրաքանչյուր աշակերտի կամ ուսանողի երազանքներից մեկը իր կրթությունը արտերկրում շարունակելն է, կամ էլ մի քանի ամսով կրթություն ստանալն է արտերկրում։ Բարեբախտաբար Հայաստանի կրթական ծրագրերի մեջ ներառված են փոխանակման ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդներին կրթություն ստանալ արտերկրու և ապագայում կիսվել իրենց փորձով տարիքակիցների հետ։ Տվյալ հոդվածում խոսելու ենք փոխանակման ծրագրերի մասին, ինչպես նաև ներկայացնելու ենք այդ ծրագրերին մասնակցած երիտասարդների փորձը։ Էրազմուս պլյուս-ը կրթության, դասընթացների, երիտասարդության և սպորտի ոլորտում իրականացվող Եվրամիության ծրագիր է։ Այն հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և/կամ մասնագիտական փորձ ձեռք բերելու այլ երկրներում: Ծրագրի անվան ստուգաբանությունը բխում է վերածննդի դարաշրջանի մեծ գիտնական Էրազմ Ռոտերդամացու անունից: Նա բազմակողմանի ուսանողի նախատիպն է, ով սովորել է բազմաթիվ ակադեմիաներում և համալսարաններում: Նրա ժամանակներում նման պրակտիկան իրականում բավականին տարածված էր։ Նա հիանալի մոդել է, որն ապացուցում է, որ ճանապարհորդությունը ընդլայնում է միտքը:
Ծրագիրը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 1987թ. հուլիսի 15-ին: Մշակութային փոխանակման գովելի հայեցակարգին զուգահեռ, բնականաբար, փորձի փոխանակման և ընդլայնվող հորիզոնների հետ միասին դիտարկվել են բազմաթիվ ֆորմալ և գործնական ասպեկտներ: Որպեսզի ծրագիրը աշխատի որպես ակադեմիական ուղու մի մաս և մարդու զարգացման կարևոր բաղադրիչ, այլ ոչ թե գեղեցիկ արկած կամ CV-ին հետաքրքիր լրացում:
Հետևյալները հաշվի են առնվել նախկինում նշված ասպեկտները.
~Եվրոպական համալսարանների համագործակցությունը կրթական ծրագրերի առումով
~Ուսման ընթացքի ճշգրտում և համակարգում
~Ուսանողների պրակտիկայի ուղարկում եվրոպական երկրների կապող հաստատություններում, ընկերություններում և կազմակերպություններում 3 ամսից մինչև 1 ուսումնական տարի ժամկետով.
~Գործընկեր համալսարաններում և այլ կապող հաստատություններում, կազմակերպություններում, ձեռնարկություններում ակադեմիական ուսուցիչների վերապատրաստման ուղարկելը Էրազմուս Մունդուս։
«Էրազմուս Մունդուս»-ը զուգահեռ իրականացվող մեկ այլ ծրագիր է, որը ուղղված է եվրոպական կրթության գլոբալացմանը։ Եթե «Էրազմուս»-ը բաց է եվրոպացիների համար, ապա «Էրազմուս Մունդուսը»-ը բաց է ոչ եվրոպացիների համար։ Դիմելով «Էրազմուս Մունդուս» միջազգային ծրագրերին՝ ուսանողը կարող է ամբողջական կրթաթոշակ ստանալ և ներգրավվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող համատեղ մագիստրոսական ծրագրերի մեջ։ Ծրագիրը հնարավորություն է տալիս մեկ կամ երկու տարի տևողութամբ մագիստրոսական կրթություն ստանալ ծրագրի կոնսորցիումի նվազագույնը երկու երկրներում գտնվող բուհերում։ Դիմելով Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին՝ կարող եք ամբողջական կրթաթոշակ ստանալ և ներգրավվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող համատեղ մագիստրոսական ծրագրերի մեջ`ավարտելիս ձեռք բերելով կրկնակի կամ բազմակի դիպլոմներ:
Այս մագիստրոսական ծրագրերը առանձնանում են իրենց ակադեմիական գերազանցությամբ և տրամադրվող կրթության բարձր որակով։
Ծրագրին դիմելու նախապայմանները հետևյալն են՝
● դիմորդը պետք է ունենա բակալավրի դիպլոմ
● եթե նախկինում դիմորդը ստացել է «Էրազմուս Մունդուս» համատեղ
մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ, ապա իրավասու չէ կրկին դիմել և օգտվել նույն
կրթաթոշակից, իսկ 12 ամսից ավել Ծրագրային երկրներում բնակված կամ սովորած ոչ
ԵՄ դիմորդը կարող է դիմել միայն մասնակի կրթաթոշակի
● յուրաքանչյուր անհատ կարող է դիմել տարեկան առավելագույնը երեք ծրագրի
● կրթաթոշակակիրը չի կարող միաժամանակ օգտվել Էրազմուս Մունդուս
կրթաթոշակից և ԵՄ-ի կողմից տրամադրվող այլ կրթաթոշակային ծրագրերից։
● Էրազմուս Մունդուս ծրագրի դիմորդը պետք է ունենա՝
✓բակալավրի դիպլոմ
✓բարձր առաջադիմություն (ՄՈԳ)
✓անգլերեն լեզվի TOEFL կամ IELTS միջազգային քննության բարձր նիշ
Ծրագիրը տրամադրում է մինչև 50000 եվրո կրթաթոշակ:
Հայաստանում ծրագրի պաշտոնական կայքն է https://erasmusplus.am/?lang=hy, որտեղ
կարող եք տեղեկացված լինել հետագա ծրագրերի մասին։
Զրուցելով լեզվաբան Մերի Դավթյանի հետ ով մասնակցել էր Էրազմուս + մեկ կիսամյակով շարժունության ծրագրին Ռումինիայում,կարող ենք տալ ճիշտ պատկերացումները ծրագրի վերաբերյալ։ Այն իրենից ներկայացնում է դասական փոխանակման ծրագիր, որի շրջանակներում երկրորդ և ավելի բարձր կուրսերում բակալավր և մագիստրատուրա կրթական համակարգերում սովորող ուսանողները հնարավորություն են ստանում մեկ կիսամյակ սովորել Եվրոպայի լավագույն բուհերում։ Փոխանակման ծրագրերի մասին տեղեկություն կարող ենք ստանալ տարբեր ՀԿ-ների կայքէջերից և տելեգրամյալ ալիքներից։
Նման և այլ փոխանակման ծրագրերի դիմողներին խորհուրդ է տրվում նախևառաջ չվախենալ սպասվող մարտահրավերներից և դժվարությունների հանդիպելիս ոչ մի դեպքում հետ չկանգնել։ Հնարավոր է՝ մի շարք փաստաթղթեր և այլ անհրաժեշտ թղթեր հավաքելու գործընթացը դժվար լինի, բայց ապագա ծրագիրը և արտասահմանում անցկացրած ժամանակը “փակում են” ամեն ինչ։ Նաև, ուսումնասիրել այն երկիրը, ուր գնալու եք, պատկերացում կազմեք երկրի մշակույթի, մարդկանց սովորույթների և առօրյայի մասին։ Ծրագրին դիմելուց հետո հնարավոր է անցնել եմ մի շարք դծվարությունների միջով։ Օրինակ՝ մի շարք թղթեր ներկայացնելը, թե բուհում ծրագրին դիմելու համար, թե վիզայի։ Նաև, մի շարք հոգեբանական դժվարություններ։ Տարբեր փոխանակման ծրագրեր՝կախված իրենց բնույթից, թեմայից, ժամկետներից և այլն, տարբերվում են։ Հետևաբար, մինչև որևէ ծրագրի դիմելը պետք է լավ տեղեկացված լինել ծրագրից և ձեր գործառույթներից։ Նախքան ծրագրին դիմելը պետք է իմանալ ձեր անձի տեսակի մասին, թե արդյոք կկարողանաք միայնակ մնալ օտար տեղում թե ոչ։ Ոչ պակաս կարևոր հանգամանք է ծրագրի ֆինանսավորումից տեղյակ լինելը. Ծրագրին դիմելուց առաջ փորձեք հնարավորինս շատ տեղեկություն ստանալ այդ մասին և հաշվեք ձեր նախնական ծախսերը։ Տարբեր ծրագրերի դիմելիս այդ չափորոշիչները տարբեր են։ Կոնկրետ Էրազմուսի դեպքում, շատ է կարևորվում մարդու տեսակը և խառնվածքը, իրեն տարբեր իրավիճակներում դրսևորելու կարողությունը, շփվող և ազատ լինելը, ինչպես նաև, մասնագիտական և կրթական գիտելիքները։
Իսկ ինչպ՞ս հաղթահարել վախը։ Յուրաքանչյուրը նախքան ծրագրին դիմելը արդեն պետք է հասկանա, թե ինչ է իրեն սպասվում։
Ըստ Մերիի` «Վախը հաղթահարելու որևէ հստակ բանաձև չկա։ Ինձ օգնել է չմտածելը, ինչքան էլ տարօրինակ թվա, բայց այո, ես փորձում էի ինձ հետ կատարվելիք փոփոխությունների մասին չմտածել և հաղթահարել դրանց առերեսվելուն պես»։
Հայաստանից արտասահմանում ուսանող լինելը դժվար է, առավել ևս երբ նույն ծրագրին են մասնակցում նաև հարևան ոչ բարեկամական երկրներից երիտասարդներ։ Նման ծրագրերում պետք է միշտ պատրաստ լինել պաշտպանել երկրիդ մշակույթը և պատմությունը, հետևաբար նման ծրագրերի դիմելուց առաջ պետք է ևս մեկ անգամ ուսումնասիրել Հայաստանի պատմությունը և հավաքել տեղեկություն երկրի պատմական արժեքների մասին։ Հայաստանի կրթական համակարգը, մասնավորապես բուհերում, շատ ծանրաբեռնված է, որոշ դեպքրում ոչ առաջին անհրաժեշտության առարկաներով։ Կարելի էր վերանայել այդ ստանդարտները, և ուսանողները ստանային ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ։ Ինչպես նաև, հայաստանյան բուհերը դառնան արտաքնապես ավելի գրավիչ, ուսանողակենտրոն, տեխնիկապես հագեցած, լոֆտ զոնաներով լի, քանզի հենց այս ամենն է նաև ազդում ուսանողի սովորելու մոտիվացիայի վրա։
Այժմ անրադառնանք Ֆլեքս դպրոցականների ծրագրին։
Ֆլեքսը դպրոցականների ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մեկ տարի անվճար սովորելու Ամերիկայում։ Դեռ 1993թ-ից ծրագրին մասնակցել են 29,900 աշակերտ։ Ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է ԱՄՆ–ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժնի կողմից: Ֆլեքսը հնարավորություն է տալիս ոչ միայն 1 տարի սովորելու այլ նաև ապրելու Ամերիկայում։ Ծանոթանալու Ամերիկյան մշակույթին, արժեքներին, ժողովրդին։ Ծրագիր ընթացքում բնականաբար հաղթողները հնարավորություն կունենա, հաղորդակցվելու բնիկների հետ, նրանք կկարողանան բարելավել իրենց լեզվական հմտությունները , ու ձեռք կբերեն նոր գիտելիքներ, որոնք կկարողանան օգտագործել իրենց երկրներում։
Ֆլեքսը իրականանում է փուլերով։ Այս տարի առաջին և երկրորդ փուլերը անցկացվել են օնլայն։ Առաջին փուլը ընդգրկում է հայցադիմում և 3 շարադրություններ։ Երկրորդ փուլը ընդգրկում է տեքստ որի հարցերին հարկավոր է պատասխանել 15 րոպեի ընթացքում։ Մասնակիցները կարող են մասնակցել մասնակից երկրների ցանկացած կետից և կարող են լրացնել թե հեռախոսով թե համակարգչով։ Եվ իհարկե վերջում երկու փուլերն էլ լավ անցնելուց հետո, մասնակիցները կմասնակցեն 3-րդ փուլին , որը վերջինն է և այն հաղթելուց հետո, կկարողանան սովորել ու ապրել Ամերիկայում։ Մասնակիցների համար ընտրվելու են հյուրընկալ ընտանիքները, որոնք էլ խնամելու և հոգ են տանելու նրանց մասին ու ապահովելու նրանց կարիքները։ Ծրագրի մասնակից երկրներից է նաև Հայաստանը և 9-12-րդ դասարանի աշակերտները հնարավորություն ունեն, մասնակցել ծրագրին։
Վարդգես Ատոյանը, ով մասնակցել է Ֆլեքս փոխանակման ծրագրին, կիսվեց մեզ հետ իր փորձով։
Վարդգեսը նշում է, որ FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, այսինքն ուսանողը պետք է ԱՄՆ-ում ներկայացնի իր երկրի մշակույթը և ուսումնասիրի Ամերիկյան մշակույթը։ Իր երկիր վերադառնալուց հետո, պետք է այնտեղ կիսվի իր Ամերիկյան փորձով և մշակութային առանձնահատկություններով։
Ծրագրին դիմելուց առաջ անհրաժեշտ է գիտակցել, որ մարդկանց միջև մշակութային տարբերություններն ու նմանությունները գոյություն ունեն՝ առանց նրանց արժեք հատկացնելու՝ դրական կամ բացասական, լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ` այսինքն պետք է ձեռք բերել մշակութային զգայունություն։ Այս անձնային հատկանիշը թույլ կտա ավելի արագ ընտելանալ մշակույթին, հասարակական և ֆիզիկական միջավայրին։ Մշակութային արգելքները հաղթահարելու ընթացքում իմ ամենամեծ արգելքը` քիչ զբաղվածությունն է։《Պրոցեսը հաճելի, զվարճալի ու արագ դարձնելու համար պետք է մասնակցել դպրոցի ներսում գտնվող ակումբներին (Key club, International club, Rotary(Interact) club, FCCLA, FBLA և այլն), միանալ սպորտային թիմերին(Ամերիկյան ֆուտբոլ, ֆուտբոլ, լող, վոլեյբոլի, բասկետբոլ, թենիս, բեյսբոլ/սոֆթբոլ, գոլֆ և այլն)։
Տվյալ փոխանակման ծրագրում մասնակիցները ընտրվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող ՖԼԵՔՍ-ի գլխավոր գրասենյակում, տարբեր մասնագետների կողմից (հոգեբաններ, ուսուցիչներ և այլոք), ովքեր չգիտեն դիմորդի սեռը, ազգությունը, տարիքը։ Երևի արդեն պարզ է, որ փոխանակման ծրագրերի աշակերտները պետք է լինեն հետաքրքրասեր և բաց նոր բաներ փորձելու և սովորելու համար, հարգեն այլ մշակույթները և ուսումնասիրեն դրանք, հնարավորինս լավ ներկայացնեն իրենց երկիրը փոխանակման երկրում, լինեն ՃԿՈՒՆ (flexible!) և հարմարվող տարբեր պայմաններին։ Շատ կարևոր է նաև ձգտել անկախությանը և ինքնուրույնությանը, որը ինքնաբերաբար կձևավորվի տարվա ընթացքում։ Այս բոլոր անձնական հատկանիշները շատ կարևոր են և հաշվի են առնվում մասնակիցներին ընտրելիս։ «Ընդհանրապես ամերիկյան մշակույթում շատ կարևոր են հարգալից փոխհարաբերությունները, դպրոցում դա բացառություն չէ։ Ինձ համար բավականին լավ էին ձևավորված ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները։ Դպրոցական կյանքի մեծ մաս էին կազմում վերոնշյալ սպորտերը և ակումբները, որտեղ աշակերտները ծանոթանում են իրենց ընկերների հետ։ Հիմնականում այս 2 կետերը կցանկանայի տեսնել ՀՀ դպրոցներում » – նշեց Վարդգեսը։
Նա նաև խորհուրդ տվեց լինել անկեղծ շարադրություններում, քանզի այսպես թե այնպես ամեն ինչ պարզ կդառնա բարեհաջող 3-րդ փուլ անցնելու դեպքում` հարցազրույցի ժամանակ, լինել ակտիվ երիտասարդ(կամավորություններ և այլ ծրագրերում մասնակցությամբ), կատարել ծրագրի հետ կապված առաջադրանքները ժամանակին և ամենակարևորը լինել ճկուն։)
Վերոնիկա Պետրոսյանը Ֆլեքս փոխանակման ծրագրի մասնակից է։ Նա նշեց որ ծրագրի մասին լսել է դպրոցում անգլերենի ուսուցչուհուց, նա գալիս և պատմում էր այդ ծրագրի մասին։ Նաև հավելեց, որ կարող ենք իմանալ տարբեր ինստագրամյան և տելեգրամյան ալիքներից կես կատակ կես լուրջ նշում է, որ միակ դժվարությունը եղել է վերջին փուլում հանձնվող տուբերկուլոզի թեստն էր։ Բանն այն է, որ դիմորդները թիվը գերազանցել է թեստի քանակին։ Նախքան փոխանակման ծրագիրն դիմելը պետք է իմանալ, որ յուրաքանչյուրի տարին անցնում է յուրովի, և դա շատ անհատական է թե ինչպե՞ս կանցնի տարին։ Հնարավոր է, որ անցնեք դժվարությունների միջով յուրաքանչյուրի փորձը տարբեր է։ Նախքան ծրագրին դիմելու Վերոնիկա հարցազրույցում նշեց, որ շատ կուզեր իմանալ, որ դա համացանցում տարածվող թեթև և վառ պահերը չեն միայն, այլ շատ տարբեր են, լիքը փորձություններ կան հաղթահարելու։ Ըստ նրա մասնակիցներին ընտրում են ըստ նրանց հարմարվողականություն, ինչքան ազատ են, ինչպե՞ս են հաղորդակցվում , ի՞նչ ծրագրերի են մասնակցել, ի՞նչ գործունեություն են ծավալել, և ի՞նչ նախասիրություններ ունեն։ Նա ծրագրի շրջանակներում հաղթահարել է վախերը, նախքան գնալը մինիմալի էր հասցրել պատկերացումները և շատ քիչ բան էր սպասում, բայց գնալուց հետո ավելի շատ բաներ է տեսել որոնք չէր սպասում և հաղթահարել է որոշ վախեր։ Մշակույթային շոկը հաղթահարել է տարբեր ազգերի ընկերներ ձեռք բերելով, փոքր ինչ ներգրավելով նրանց մշակույթի մեջ։ Այլ մարդկանց հետ ապրելը սկզբնական շրջանում մի փոքր դժվար է եղել հետո սկսել է ադապտանալ այդ ամենի հետ և ընդունել որպես իր ընտանիք անդամներ, ընկերների հետ հաճախ են դուրս գալիս զբոսնելու, միջոցառումներ կազմակերպում, էքսկուրսիաների գնում։ Ֆլեքսը պարտադրված շաբաթ ունի, որի ընթացքում ամեն մի երկրի ներկայացուցիչ ներկայացնում է իր երկիրը։ Վերոնիկան փոխանակման ծրագրերի մեջ կուզեր փոխել ժամկետը, քանի որ մեկ տարին բավականին երկար է թվում, բայց իրականում շատ արագ է անցնում և լիքը բաներ չեն հասցնում անել։ Սպասումները նախքան գնալը շատ քիչ են եղել, բայց գնալուց հետո բոլոր սպասելիքները արդարացվել են։ ՀՀ -ում կրթական ոլորտի մեջ փոփոխություն կուզեր անել, այնտեղ ավելի նորարական էր ամեն ինչ, աշակերտները ազատ լինեն, բայց միևնույն ժամանակ այնտեղ կանոնակարգված է ամեն ինչ եթե ամերիկայում 10 օր բացակայեն դպրոցից առանց ծնողի իմացության կամ ստորագրության ապա դուրս կմնա դպրոցից։ Աշակերտ ուսուցիչ հարաբերությունները շատ լավ են։
UWC-ն (United World Colleges) կրթական համակարգ է, որը ստեղծվել է 1962 թ-ին: UWC-ում գործում է ուսման դրամաշնորհների համակարգ, որը թույլ է տալիս ուսանողներին կրթություն ստանալ UWC քոլեջներում՝ անկախ ծնողների ֆինանսական հնարավորություններից: Ուսանողները ընտրվում են երկրների ազգային կոմիտեների կողմից: Ուսման հայտերը ընդունվում են UWC
Հայաստանի ազգային կոմիտեի կայքում: Այստեղ ոգեշնչում են երիտասարդներին իրենց տաղանդներն ու էներգիան ներդնել սոցիալական փոփոխությունների մեջ, անկախ նրանից, թե ապագայում ինչ ուղի են նրանք ընտրում: UWC-ին ընտրում է խոստումնալից ուսանողներին ամբողջ աշխարհից և տալիս նրանց գիտելիքներ, հմտություններ և վստահություն՝ փոփոխություններ կատարելու համար: Այսպիսով, ինչպե՞ս եք սովորեցնում որևէ մեկին կառուցել ավելի լավ աշխարհ:UWC-ին իսկապես գլոբալ շարժում է։ Այսօր UWC-ն բաղկացած է չորս մայրցամաքների 18 դպրոցներից և քոլեջներից: Նրանց մեծամասնությունը կենտրոնանում է 16-19 տարիքային խմբի վրա, ոմանք նաև սպասարկում են կրտսեր ուսանողներին: UWC-ի ազգային կոմիտեները ավելի քան 150 երկրներում և տարածքներում կարող են հասնել և ընտրել տարբեր ծագման, մշակույթների և փորձառության երիտասարդների: Յուրաքանչյուր դպրոցի աշակերտները ընկերներ են ձեռք բերում աշխարհի տարբեր ծայրերից և ավելի խորը պատկերացում են ստանում տարբեր մտածելակերպերի մասին: UWC-ն փնտրում է կարեկցող, իդեալիստ ուսանողների, ովքեր ձգտում են աշխարհն ավելի լավը դարձնել: Նրանք կարծում են, որ փողը չպետք է խոչընդոտ հանդիսանա լավ կրթության համար։ UWC ազգային կոմիտեների կողմից ընտրված ուսանողների ավելի քան 80%-ը ստանում է ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն՝ ֆինանսավորվող UWC-ի առատաձեռն աջակիցների կողմից: Այն երկար տարիներ նաև ֆինանսավորում է լիարժեք կրթաթոշակներ հակամարտությունների թեժ կետերից տեղահանված երիտասարդներին: Պաշտոնական կրթությունից դուրս UWC-ն նաև առաջարկում է ավելի կարճ կրթական ծրագրեր այնպիսի թեմաներով, ինչպիսիք են առաջնորդությունը, հավասարությունը և կայունությունը՝ հնարավորություն տալով ավելի շատ մարդկանց օգտվել UWC կրթությունից: UWC-ի դպրոցներում 16-19 տարեկան աշակերտները սովորում են Միջազգային բակալավրիատի դիպլոմի ծրագիր (IBDP), որն աշխարհում ընդունված ուսումնական ծրագիր է, որի զարգացման գործում UWC-ն առանցքային դեր է խաղացել: IBDP-ն ուսանողներին տալիս է գիտելիքներ և հմտություններ՝ հասնելու համալսարաններ ամբողջ աշխարհում, ներառյալ լավագույնները: Այն նաև խրախուսում է նրանց մտածել, թե ինչպես կարող են ակտիվորեն աջակցել իրենց համայնքին և ստեղծել այնպիսի նախաձեռնություններ, որոնք սովորեցնում են առաջնորդություն, թիմային աշխատանք, ստեղծագործականություն և ինքնավստահություն: UWC-ի շրջանավարտների ցանցն ունի գրեթե 60,000 հոգի, և շրջանավարտներին կարելի է գտնել աշխարհի բոլոր անկյուններում: Յուրաքանչյուր շրջանավարտ գնում է տարբեր ճանապարհով՝ ելնելով իր հետաքրքրություններից և տաղանդներից: Բայց յուրաքանչյուրն իր հետ կրում է UWC-ի էթոսը՝ մեծ ու փոքր փոփոխություններ կատարել խիզախ գործողությունների, անձնական օրինակի և անձնուրաց առաջնորդության միջոցով:
Փոխանակման ծրագրերը մեծ հնարավորություններ են տալիս երիտասարդներին և նրանց առջև բացում են շատ դռներ, որոնք նախքինում փակված էին։
Այնպես որ փորձե’ք և մի վախեցեք ձախողումներից;
Աղբյուրներ՝
1․ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%B8%D6%8
2%D5%BD
2. https://www.basecampstudent.com/tips/student-life/what-is-erasmus-and-who-can-apply-for-th
e-programme/
3. https://www.ysu.am/international-ysu/508
Հեղինակներ՝
Հռիփսիմե Մկրտչյան
Լուսինե Հարթենյան
Լուսինե Թորիկյան
Զոյա Գևորգյան
Ռուզաննա Բարսեղյան
Լիլիթ Հակոբյան
Լուիզա Հարությունյան
Նվարդ Մինասյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն