Սույն հոդվածում ներկայացվում է՝ Հայաստանի Հանրապետությունում առկա բարձրագույն կրթության հիմնախնդիրները։
Հոդվածի նպատակն է անդրադառնալ ՀՀ-ում առկա բարձրագույն կրթության հիմնախնդիրներին, լուսաբանել դրանք, ապա հոդվածում առաջարկել դրանց լուծման ուղիները։ Հոդվածում ներկայացվում է նաև ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից բուհական կրթության հիմնախնդիրների լուծման եղանակները կամ այդ հիմախնդիրների լուծման համար ուղի հարթող ծրագրերը։ Հոդվածում կառաջարկվեն այդ հիմնախնդիրների լուծման այլ եղանակներ, ՀՀ-ում առկա բարձրագույն կրթության հիմնախնդիրները նվազեցնելու նպատակով։
ՀՀ-ում առկա բուհական կրթության հիմնախնդիրները լուսաբանելու նպատակով իրականացվել է սոցիալական հարցում։ Սոցիալական հարցման միջոցով էլ մենք ստացել ենք բուհական կրթությունում առկա մի շարք խնդիրներ։
Իրականացնելով հետազոտություն մենք հանգեցինք այն եզրահանգմանը, որ ՀՀ-ում առկա հիմնախնդիրները շատ են կրթական ոլորտում։
Հիմնաբառեր՝ Հայաստանի Հանրապետություն, բուհական կրթություն, բարձրագույն կրթության հիմնախնդիրներ, կրթական ոլորտ, փորձառություն, փորձաշրջան, տեսական և գործնական կիրառության գիտելիքներ։
Ներածություն
Ինչպես գիտենք, մարդկային կյանքի կարևորագույն ոլորտներից է համարվում կրթությունը։ Կրթությունը կարևոր օղակ է հանդիսանում տվյալ պետության ներսում։ Բազմիցս ենք լսել, կրթության առաջնահերթություն մասին․․․։
ՀՀ-ում բազմիցս ենք անդրադարձել այն հիմնախնդիրներին, որոնք խոչընդոտում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում բարձրագուն կրթության որակապես բարելավմանը։ Այս հիմնախնդիրների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ, կառավարության կողմից նախագծեր և կյանքի կոչված ծրագրեր կան, որոնք ուղի են հարթել մեր հայրենիքում բարձրագույն կրթության որակապես բարելավմանը մասնակիորեն։ 2011 թվականից մինչ օրս ՀՀ կառավարությունը աջակցել է և՛ բարձրագույն ուսումնական հաստատություններին, և՛ ուսանողներին կրթության բարելավման նպատակով։
Սույն հոդվածի համար իրականացվել է սոցիալական հարցում, հարցմանը մասնակից են դարձել ՀՀ-ում շուրջ 13 բարձրագույն ուսումնակն հաստատություններում սովորող ուսանողներ՝ (ՀՊՏՀ, ՀՊՏՀ ԳՄ, ԵՊՀ, ՀՊՄՀ, ՇՊՀ, ՀԱԱՀ, ԵՊԲՀ, ԵՊԿ ԳՄ, ՀԱՊՀ ԳՄ, ԳՊՀ, ՃՇՀԱՀ, ՀԱՊՀ, ՎՊՀ)։ Սոցիալական հարցմանը մասնակցել են 2023 թվականին շուրջ հիսուն և ավելի ուսանող, հարցմանը մասնակից ուսանողները 18-23 տարեկաններն էին։ Վերլուծություն կատարելիս հաշվի են առնվել նաև մի շարք բարձրագույն հաստատությունների և Հասարակական Կազմակերպությունների կողմից իրականացրած սոցիալական հարցումների արդյունքները։
Հոդվածի բուն մասում ներկայացնելու ենք սոցիալական հարցման վերլուծությունը։ Վերլուծությունն իրականացնելուց հետո, մասնագիտորեն կներկայացնենք բարձրագույն կրթության անհրաժեշտությունը ՀՀ-ում և ինչո՞ւ է անհրաժեշտ անհապաղ այդ խնդիրներին լուծում տալը։
Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։
Նելսոն Մանդելա
Ինչպես նշեցինք ներածական բաժնում իրականացվել է սոցիալական հարցումներ ՀՀ-ում առկա բարձրագույն կրթության հիմնախնդիրները բացահայտելու նպատակով։ Նշեմ նաև սոցիալական հարցմանը մասնակից են եղել և՛ առկա, և՛ հեռակա կրթաձևով սովորող ուսանողները։
Սոցիալական հարցմանը մասնակցող շուրջ 13 բարձրագույն հաստատությունների ուսանողներին տրվել են հետևյալ հարցերը․
․ Ի՞նչ նպատակով եք ընդունվել ՀՀ-ում տվյալ բարձրագույն հաստատություն։
․ Ի՞նչ է տալու կամ տվել ՀՀ-ում բարձրագույն կրթությունը ձեզ։
․ Ի՞նչ խնդիրների առջև եք կանգնել ուսումնառության տարիներին։
․ Ի՞նչպես եք գնահատում ՀՀ-ում կրթության որակը։
․ Ի՞նչը կփոխեիք ՀՀ բարձրագույն կրթության մեջ։
Նշեմ, որ առաջին հարցին մասնակիցների 46% պատասխանել էին գիտելիք ստանալու, կրթվելու։ Այս հարցին պատասխանել էին նաև 34% սիրելի ոլորտում աշխատանք ունենալու և այս ոլորտում հմտանալու նպատակով։
Նախորդ տարիների իրականացված վերլուծությունների համեմատ շատ քչերն էին պատասխանել 20% դիպլոմ ստանալու նպատակով։ Ինչը կարելի է ասել, որ շատ լավ արդյունք է։ Քանի որ ուսանողները ձգտում են գիտելիք կուտակելուն, ի տարբերություն նախորդ տարիների, երբ գլխավոր նպատակը դիպլոմ ձեռքբերելն էր։
Գծապատկեր 1
Հաջորդ հարցին, թե ի՞նչ է տալու կամ տվել մասնակից ուսանողներին ՀՀ-ում բարձրագույն կրթությունը։ Ուսանողները պատասխանել են՝
Տիրապետել մասնագիտական գործնական հմնտությունները,
Տվյալ մասնագիտական ոլորտում աշխատանք արագ գտնելը,
Մասնագիտական բազա ունենալով սեփական նախաձեռնությունները կյանքի կոչելը։
Այս երեք կետի միջոցով մենք փորձեցինք ամփոփել այս հարցի հիմնական պատասխանները։ Այս հարցը ևս ներկայացնենք գծապատկերի միջոցով։ Այսպիսով՝ տոկոսային հարաբերակցությամբ 47% պատասխանել են մասնագիտացում, աշխատանք՝ 29% , Սեփական նախաձեռնություն՝ 19% և տեսական, գործնական գիտելիք՝ 5%:
Գծապատկեր 2
Երրորդ հարցը բուն հոդվածի էությունը արտահայտող հարցն է, որի պատասխանների լուծումներից է կախված բուհական կրթության հեռանկարը։ Ներկայացնենք կից գծապատկերը, ապա վերլուծենք այն։
Գծապատկեր 3
Սոցիալական հարցմանը մասնակից ուսանողների կողմից նշվել էին գծապատկեր 3-ում նշված խնդիրները։ Առաջնային խնդիրը, որին ցավոք բախվում են մեծամասամբ բոլոր ուսանողները փորձառության բացակայությունն է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններ քաղաքացիները ընդունվում են մասնագիտություն ստանալու և այդ մասնագիտությամբ աշխատաշուկայում աշխատանքի անցնելու նպատակով։ Խնդիրը նրանումն է, որ տեսական գիտելիքների միջոցով ուսանողին կամ նորավարտին ոչ մի կազմակերպություն չի ընդունի աշխատանքի, քանի որ տվյալ անձը չունի աշխատանքային փորձ։ Փորձաշրջան ուսանողին ուղարկում են ավարտական կուրսում, այն ինչ առաջնայինը տեսական գիտելիքի կիրառումն է գործնականում։ Ցավոք շատ հաճախ ուսանողին չեն տրամադրում աշխատանք, քանի որ նա չունի բարձրագույն կրթություն։ Ինչն էլ վերնշված խնդիրների հիմքն է հանդիսանում։ Բացի այդ աշխատաշուկայում գործատուն իրեն անրհրաժեշտ մասնագետի չի գտնում, քանի որ վերջինս սկսում է աշխատել ոչ իր մասնագիտությամբ։ Աշխատաշուկայում առաջանում է տվյալ մասնագիտության պակաս և մեկ այլ մասնագիտության հավելուրդ։ Այսինքն՝ աշխատաշուկայում խախտվում է գործատու-վարձու աշխատակից հավասարակշռությունը։
Հաջորդ խնդիրը ևս առաջնային էր դիտարկվում մի քանի տարի առաջ կրթության դիմաց տրվելիք վարձավճարի խնդիրն է։ ՀՀ-ում ֆինանսական միջոցների անբավարարվածության կամ բացակայության պատճառով բազմաթիվ երիտասարդներ են զրկվել կրթություն ստանալու կամ այն շարունակելու հնարավորությունից։ Այս խնդրի վերաբերյալ ՀՀ կառավարությունը պատրաստվում է իրականացնել նախագիծ։ Համաձայն, որի այն ուսանողները, որոնք ունեն ուսման վարձի հետ կապված խնդիրներ։
Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ սա անկյունաքարային մոտեցումներից է կառավարության հուլիսի 28-ի նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային ժողովի կողմից։ Ըստ այս ծրագրի կրթական ռազմավարությունում հստակորեն ամրագրվել է՝
1․ Բոլոր ուսումնական հաստատությունները պետք է ունենան ապահով և հարմարավետ շենքային պայմաններ, պատշաճ կահավորանք և ժամանակակից սարքավորումներ,
2․ Մանկավարժի, դասախոսի աշխատանքը պետք է պատշաճ վարձատրվի, որպեսզի բոլոր հաստատություններում աշխատեն որակյալ մասնագետներ,
3․ Կրթական ծրագրերը պետք է համապատասխանեն հասարակության և տնտեսության օրեցօր զարգացող պահանջներին, ինչպես նաև կրթությանն առաջադրվող միջազգային չափանիշներին։
ՀՀ կառավարության կողմից ընդունված բարձրագույն կրթության վերաբերյալ նախագծի համաձայն պատերազմի մասնակից և սոցիալական խմբերի պատականող ուսանողները իրավունք ունեն ստանալու պետության կողմից մասնակի կամ լրիվ ուսման վճարի փոխհատուցում համաձայն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» նախագծի փոփոխությունների շնորհիվ ի հարկե ապահովելով անհրաժեշտ ՄՈԳ-ի շեմը և առաջադիմություն ցուցաբերելու դեպքում ստանալ ավելի բարձր վճարի փոխհատուցում։
Կարելի է ասել, որ ՀՀ կառավարությունը այս նախագծերի միջոցով կխթանի ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներին բարձրագույն կրթություն ստանալը։ Նշենք նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս օժանդակում են իրենց ուսանողներին այդ խնդիրը լուծելու համար։ Ինչպես գիտենք, ՀՀ կառավարությունից և բուհական հաստատություններից բացի առկա կրթաձևում սովորող բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին հովանավորում են մի շարք հիմնադրամներ և անհատ ձեռներեցներ ուսման վճարի լրիվ փոխհատուցում կատարելով։
Հաջորդ խնդիրը տեսական գիտելիքների անարդյունավետությունն է։ Տեսական գիտելիքներն անարդյունավետ են, քանի որ դրանք գործնականում՝ կա՛մ գոյություն չունեն, կա՛մ ժամանակակից աշխատաշուկայում կիրառելի չեն վաղուց։
1․ https://www.shantnews.am/news/view/1172456.html – Շանթ լրատվական ալիքի պաշտոնական կայք էջ (որտեղ էլ ՀՀ նախկին փոխվարչապետը ներկայացրել է նախագիծը) ։
2․ https://escs.am/am/news/9777 -ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայք էջ։
Այս խնդրի լուծումն էլ է պարզ թվում տեսականում, բայց գործնականում այն դժվար իրագործելի է։ Հարկավոր է տվյալ մասնագիտական ոլորտի հետ հետադարձ կապի պահպանումը, ինչը մեզ հնարավորություն կտա տեսական գիտելիքների արդյունավետ կիրառումը գործնականում։ Ցավոք, այս խնդրի լուծման համար ևս կպահանջվի երկար ժամանակ ։ Այս խնդրի հետ միասին կարելի է լուծել մյուս երկու խնդիրները, որոնք տեսական գիտելիքի ոչ արդյունավետ ուսուցման մաս են հանդիսանում։ Խոսքը վերաբերում է ուսուցանվող նյութերի ոչ արդիական լինելուն և մասնագիտական գրականության հայերեն նյութերի բացակայությանը։ Ոչ արդիական ասելով, մենք՝ ուսանողներս մեզ ուսուցանվող նյութերը համեմատում ենք միջազգային երկներում ուսուցանվող նյութերի հետ։ Այս հարցի լուծում կարող հանդիսանալ արտասահմանյան համալսարանների հետ համագործակցումը և փորձի ձոխանակումը։ Ի դեպ ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ համագործակցում են արտասահմանյան համալսարանների հետ Էրազմուս+ ծրագիրն է, որը ստեղծում հնարավորություն ուսանողների համար արտասահմանում կրթություն ստանալով։ Մասնագիտական գրականության և դասախոս-ուսանող հարաբերությունների վերաբերյալ ոչ մի լուծում չենք կարող ներկայացնել, քանի որ դրանք դիտարկվում են ներբուհական խնդիրներ
Հետազոտության կարևոր մաս էր հանդսանում նաև ուսանողներին սոցիալական հարցման ավարտին տրվող հարցերը։
․ Ի՞նչպես եք գնահատում ՀՀ-ում կրթության որակը։
․ Ի՞նչը կփոխեիք ՀՀ բարձրագույն կրթության մեջ։
Ուսանողները ՀՀ-ում կրթության մակարդակը նախորդ տարիների համեմատ մեծամասամբ գնատատում են՝ լավ։ Իսկ փոփոխությունների առումով ցանկանում են վերնշված հիմնախնդիրների շուտափույթ լուծում։
Այս հիմնախնդիրներից էր 2019 թվականի COVID-ի պատճառով ՀՀ-ում և ԼՂՀ-ում առաջացած կրթության ապահովման հարցը հեռավար տարբերակով։ Այդ իրավիճակում ՀՀ-ն կարողացավ ապահովել իր երկրի և ԼՂՀ տարածքում հեռավար դասընթացների կազմակերպումը։ Ապահովելով էլեկտրաէներգիայի, համացանցի և անհրաժեշտության դեպքում նաև սարքավորումներով կրթությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։
ՀՀ-ում բարձրագույն կրթության անհրաժեշտությունը տնտեսագիտական տեսանկյունից։
Տնտեսագիտական տեսանկյունից բարձրագույն կրթության որակից է կախված տվյալ երկրի ներկան և ապագան։ ՀՀ-ն հետագա տնտեսական աճն էլ է սերտորեն կապված կրթության մակարդակի հետ։ Երկրի տնտեսական աճը իրենից ներկայացնում է տնտեսության զարգացման ամփոփ բնութագրիչը։ Տնտեսական աճը ձևավորվում է արտադրական ռեսուրսների, սոցիալական և մի շարք այլ գործոնների միջոցով։ Տրամաբանական է, որ արտադրական ռեսուրսի թողարկման համար անհրաժեշտ է որակյալ մասնագետ, իսկ որակյալ մասնագետ պատրաստում են բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Սոցիալական գործոնի վերաբերյալ կարող ենք ասել, որ որքան շատ են այդ որակյալ մասնագետները, այնքան մեծ է նրանց պահանջարկը աշխատաշուկայում և առաջարկ-պահանջարկ հավասարակշռության կետը պահելու նպատակով գործատուները աշխատանքի են վերցնում բուհական կրթություն ունեցող մասնագետին։ Մասնագետն ունի աշխատանք, մասնագետը ստացված եկամտից վճարում է հարկեր պետությանը պետությունը էլ իր հերթին պետական բյուջեն օգտագործում է երկրում առաջնային խնդիրների լուծմանը և այսպես շարունակ։ Մենք ներկայացրեցինք տնտեսական աճ, տնտեսական պարբերաշրջան և մի շարք այլ տնտեսական եզրույթներ, որոնց կարևոր ու հիմնական օղակ են հանդիսանում բարձրագույն կրթություն ստացող ապագա մասնագետները։ Եվ այս ամենից էլ կարելի է եզրակացնել, որ երկրի կարևորագույն օղակն է հանդիսանում կրթությունը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով՝ մենք փորձեցինք ընդհանրացնել ՀՀ-ում առկա հիմնախնդիրները ուսանողների տեսանկույնից, որոնց տվեցինք տեսական լուծումներ։ Իսկ այդ լուծումների գործնական մասը կախված է ՀՀ կառավարությունից։ Իրականացվեց հետազոտական աշխատանք հիմնված սոցիալական հարցման վրա։ Այն իրականացվեց հարցման վերլուծության միջոցով։ Ներկայացվեցին բուն հոդվածի հիմնախնդիրները դրանց լուծման ուղիներ ներկայացվեց նաև մի շարք առաջարկներ, որոնք ապագայում կարող են բարելավվել բարձրագույն կրթության մակարդակը ՀՀ-ում։
Ներկայացրեցինք նաև ՀՀ-ում այս հիմնախնդիրների լուծման արդյունքում հնարավոր տնտեսասոցիալական փոփոխությունները տնտեսագիտական տեսանկյունից։
Օգտագործված գրականություն
1․ https://www.shantnews.am/news/view/1172456.html – Շանթ լրատվական ալիքի պաշտոնական կայք էջ (որտեղ էլ ՀՀ նախկին փոխվարչապետը ներկայացրել է նախագիծը) ։
2․ https://escs.am/am/news/9777 -ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայք էջ։
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական հոդվածների մրցույթ»-ի չորրորդ փուլի մասնակից Մարիաննա Տոնոյանի կողմից։
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում