Դարեր շարունակ Արցախը եղել է կիզակետ հայ-ռուսական հարաբերություններում։ Իսկ ո՞րն է եղել դրա պատճառը, ո՞ր հանգամանքներն են նպաստել Արցախի նկատմամբ վերահսկողության միտված քայլեր իրականացնել Ռուսաստանին,Ադրբեջանին և Հայաստանին։ Փորձենք հարցը քննարկել եռակողմ շրջանակներում, երբ Արցախը պարբերաբար հայտնվում էր տվյալ պետությունների կազմի մեջ։
Արցախը սկզբնապես եղել է հայկական թագավորությունների,անկախ և կիսկախյալ պետական կազմավորումների կազմում։Ռուսական կայսրության փլուզումից հետո 1918թ-ին վերջինս հռչակվեց անկախ վարչատաչածքային միավոր և Հայաստանի ռազմաքաղաքական օժանդակությամբ դիմակայեց Ադրբեջանի ոտնձգություններին։ 1918-1920թթ․-ին Արցախը համարվում էր վիճելի տարածք,որին հաջորդում է Հայաստանի անբաժան մաս կազմելը։ Իսկ Ռուսաստանը,որը փորձում էր վերականգնել իր նախկին դիրքը ,այս ընթացքում անտեսելով Ազգերի լիգայի կողմից հաստատված Արցախը ՀՀ-ի մաս լինելու որոշումը,այն բռնակցում է Խորհրդային Ադրբեջանին՝փոխելով ողջ աշխարհաքաղաքական պատկերը։ Արդեն ԽՍՀՄ վերակառուցման տարիներին 1987-1988թթ․Հայաստանում և Ադրբեջանում սկսվել էին ազգային շարժումներ,որոնք արդեն իսկ դուրս էր եկել Արցախի տեղային խնդրի շրջանակներից և հանգեցրել ազգամիջյան առճակատման 1991-1994 թթ․։ Ինպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից եթե ոչ տեղային,ապա միջազգային ձևաչափով։Մինչ օրս միջազգային իրավունքում չկա սահմանված անկախ պետության և չճանաչված պետության հստակ մեխանիզմ։ Սակայն կա մի գլխավոր համգամանք,որի համաձայն պետությունը համարվում է անկախ ոչ թե այն դեպքում,երբ այն ճանաչվել է մեկ կամ մի քանի պետությունների կողմից,այլ այն դեպքում,երբ նրա անակխությունը ճանաչվում է միջազգային կառույցների կողմից(ՄԱԿ)։Իսկ այդ դեպքում պետությունը ճանաչվում է այդ պահին ունեցած սահմաններով։1992թ․ մարտի 2-ին ՄԱԿ-ը ճանաչեց ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ իր խորհրդային սահմաններով։Սա նշանակում է,որ ՀՀ-ն ՄԱԿ-ի կողմից ճանաչվելիս հանդես է գալիս որպես անկախ պետություն այդ պահին ունեցած իր տարածքով։ Սակայն այդ ընթացքում մեր պետության կողմից չի հիշատակվում նման հայտարարություն։Ինչպես ճանաչվեց ՀՀ-ի անկախությունը ՄԱԿ-ի կողմից,այնպես էլ ճանաչվեց Ադրբեջանի անկախությունը՝իր խորհրդային սահմաններով։Իսկ մեր իշխանությունները տվյալ ժամանակահատվածի ռազմական գործողությունները մեզ ի ցույց էին դնում այլ անվան ներքո՝տարածքների «ազատագրում»։Իսկ ինչպես էր հարցը դիտարկվում միջազգային հանրութության կողմից,եթե ոչ ինչ այլ ագրեսիա ՀՀ-ի կողմից։ Նմանատիպ վերաբերմունք և անտարբերություն ցուցաբերեց միջազգային հանրությունը նաև Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Քանի որ ըստ նախորդող իրադարձությունների Ադրբեջանը պարզապես «վերականգնում» է վերահսկողությունը հայկական կողմից վերահսկվող տարածքների նկատմամբ։Իսկ արդյո՞ք միջազգային կառույցները Ադրբեջանին և Հայաստանին վերաբերվում են ինչպես հավասարը հավասարի այն դեպքում,երբ Ադբեջանի պետական նավթային կազմակերպությունը և 9 միջազգային նավթային ընկերություններ 30 տարով «Դարի պայմանագիր» են ստորագրել, որով ադրբեջանական նավթագազային պաշարներն արևմտյան շուկաներ են հասել։Իսկ ինչով կարող ենք մենք լուծել մեր իսկ խնդիրները,եթե ոչ բանակցություններով։ Իսկ արդյո՞ք պետք են բանակցություններ Ադբեջանին։
Առաջին Արցախյան պատերազմից անմիջապես հետո, երբ Հայաստանը ենթարկվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման, ենթակառուցվածքային և հետևաբար նաև՝ տնտեսական շրջափակումն առավել բարենպաստ պայմաններ ստեղծեց Ադրբեջանի համար, որպեսզի սահմանափակելով Հայաստանի հնարավորությունները և՛ տնտեսական ուժի գեներացման, և՛ տնտեսական ռեսուրսը ռազմականի վերածելու հարցում, հակամարտությունը պատերազմի միջոցով հանգուցալուծի: Ադրբեջանի նավթային եկամուտների կուտակմանը զուգընթաց՝ Արցախյան հակամարտության լուծման հարցն այլ դինամիկա է ստացել: Առաջին և ամենակարևորը՝ հետևողականորեն աճել են ռազմական ծախսերը: 2000-ականներին Ադրբեջանը սկսել է շատ ավելի ակտիվ զինվել, ինչը շարունակվել է մինչև 2010-ականների կեսերը: Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վասիլի Կաշինի՝ 21-րդ դարում Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում էր Հայաստանի ռազմական բյուջեն միջինը 3-5 անգամ՝ որոշ տարիներին լինելով ավելի բարձր, քան Հայաստանի ամբողջ պետական բյուջեն: 44-օրյա պատերազմից մեկ տարի առաջ Ադրբեջանը կրկին սկսել է ակտիվորեն զենք գնել արդեն Թուրքիայից: Ռազմական բաղադրիչին աջակցող ազդեցություն է ունեցել նաև կրիտիկական ենթակառուցվածքների զարգացումը, որը, ի թիվս այլնի, ներառում է արբանյակային կարողություններ, թվային-տեխնոլոգիական առաջընթացի ապահովում: Ռազմական հավասարակշռության խախտման պայմաններում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն ավելի քիչ է հակված դարձել փոխզիջումներին՝ փոխարենը խստացնելով բանակցային դիրքորոշումը և ավելացնելով պատերազմական հռետորաբանությունը: Ռազմական ներուժի ավելացումը բանակցային այնպիսի առավելություններ է տվել Բաքվին, որոնց պայմաններում նվազել և գրեթե զրոյի է հավասարվել փոխհամաձայնեցման գնալու պատրաստակամությունը:Իսկ ո՞րն է լինելու Արցախի հետագա ճակատագիրը։ եթե 2011թ. Կազանի փաստաթղթում քննարկվում էին ԼՂ վերջնական իրավական կարգավիճակին վերաբերող հարցեր, ապա 2014թ.-ից կարգավիճակի վերաբերյալ կետն աստիճանաբար հետին պլան է մղվել: Կարելի է նաև փաստել, որ բանակցային գործընթացի ողջ ժամանակաշրջանը հաջող կերպով օգտագործվել է Ադրբեջանի կողմից՝ ռազմական գերակայություն ձեռք բերելու նպատակով, ինչի պայմաններում այն այլևս անիմաստ կհամարեր բանակցությունները: Նույն ժամանակահատվածում՝ Իլհամ Ալիևի կառավարման երկրորդ տասնամյակի ընթացքում, Ադրբեջանում թշնամական հռետորաբանությունն արմատական բնույթ էր ստացել, և երևան էր եկել ադրբեջանական կողմի այն հասկացությունը, որ Արցախը կորած չէ Ադրբեջանի համար: Զուգահեռաբար, էներգակիրների շուրջ աճող համագործակցության շնորհիվ Բաքվին արդեն հաջողվում էր մի կողմից տնտեսական, ապա նաև՝ սերտ ռազմական և արտաքին քաղաքական հարաբերություններ ձևավորել մի շարք առանցքային խաղացողների հետ: Միջազգային կառույցներում առանձին պաշտոնյաների կաշառումը դարձել էր Ադրբեջանի հիմնական լոբբիստական գործիքը և հանգեցրել Ադրբեջանի օգտին կողմնակալ որոշումների, նախ՝ ավտորիտար ներքին քաղաքականության, իսկ 2020թ. արդեն նաև պատերազմ սանձազերծելու և պատերազմական հանցագործություններ կատարելու վրա աչք փակելուն: Ռազմաքաղաքական ղեկավարության վարքագծի վրա մեծ հաշվով ազդեցություն են ունեցել միջազգային մակարդակում զուգահեռ տեղի ունեցող գլոբալ զարգացումները, որոնք ցայտուն դրսևորվել են հարավկովկասյան տարածաշրջանում: Այսպիսով, վերջին մի քանի տարիներին միաբևեռ լիբերալ աշխարհակարգի և համաշխարհային անվտանգային համակարգի անկման, արևմտյան պետությունների կողմից իրենց խնդիրների վրա կենտրոնացած լինելու հետևանքով փոփոխությունների է ենթարկվել տարածաշրջանային ուժային-քաղաքական լանդշաֆտը: Նման տեկտոնական տեղաշարժերը կարծրացրել են ադրբեջանական իշխանությունների՝ խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու համոզմունքը, քանի որ առկա չեն եղել, կամ շատ թույլ են եղել այն միջազգային պրակտիկ մեխանիզմները, որոնք կզսպեին ադրբեջանական կողմի ռազմական նկրտումները: Ալիևի կողմից բազմիցս անթաքույց հայտարարվել է, որ նոր աշխարհակարգը ենթադրում է լուծումներ ուժի դիրքից:
2020թ. աշնանը 44-օրյա պատերազմի սանձազերծման ժամանակային որոշումը նույնպես էապես պայմանավորված է եղել մի շարք արտաքին և ներքին հանգամանքներով: Տնտեսական բազմազանեցման հետ կապված անորոշության պայմաններում նպատակահարմար է եղել ուժային լուծման դիմել հենց այն ժամանակ, երբ նավթային եկամուտների անկումն աղետաբեր չէր լինի տնտեսական և ռազմական ներուժի վրա ազդեցության առումով: Միաժամանակ, առանձնահատուկ զգայունություն էր ստացել նաև ռեժիմի շարունակականության հարցը: Իլհամ Ալիևի քաղաքական կշռի վրա Արցախյան պատերազմի ազդեցությունը զգալի է եղել, իշխանության գալուց ի վեր Իլհամ Ալիևն այն անկյունաքարային է դարձրել ռեժիմի շարունակականության համար: Քանի դեռ հողերը հայկական վերահսկողության տակ էին, Ալիևի իշխանությունը հանդիպում էր ընդդիմության քննադատությանը և ժողովրդի անվստահություն աճին, ուստի հակամարտության էսկալացման և պատերազմի վերսկսման պատճառների մեջ առանցքային տեղ ուներ վարչակարգի վերարտադրման հարցը: Ինչ վերաբերում է պատերազմի սոցիալական ասպեկտին, ըստ վերջին տարիների դեմոգրաֆիկ տվյալների՝ Ադրբեջանում ամենամեծ սեռատարիքային խմբերն են կազմում 15-19, 20-24, 25-29 և 30- 34 տարեկան տղամարդիկ, ուստի հավանական կարելի է նաև համարել, որ իշխանությունները կօգտագործեին երիտասարդ զանգվածի ընձեռած հնարավորությունները, քանի դեռ սերնդափոխությունները չէին հանգեցրել պատերազմելու մոտիվացիայի պակասի: Վերջապես, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ նվազել էր միջազգային հանրության ուշադրությունը լոկալ հակամարտային իրավիճակների նկատմամբ: Այնպես, ինչպես 2020թ. ամռանը համավարակի պայմաններում կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունները չարժանացան դատապարտման, այնպես էլ 44-օրյա պատերազմը սանձազերծվեց գերտերությունների՝ խնդրից օտարված լինելու պայմաններում:
Այսպիսով ակնհայտ է, որ թե՛ ներպետական, թե՛ միջազգային և տարածաշրջանային մակարդակներում հանգամանքների դասավորումն Ադրբեջանի օգտին երեք տասնամյակների ընթացքում հանգեցրել է նրան, որ վերջինի կողմից այլևս շահեկան չի դիտարկվել բանակցությունների միջոցով խնդրի հանգուցալուծումը, քանի որ տիրել է այն մտայնությունը, որ ռազմական ճանապարհով առաջ ընթանալը թույլ կտա հասնել ավելի շահեկան լուծման առանց փոխզիջումների։ Իսկ շահեց այստեղ Ռուսաստանը,թե ոչ,պարզապես Արցախում տեղակայեց խաղաղապահներ,թե ավելացրեց իր ռազմաբազան տարածաշրջանում։ Յուրաքանչյուր պետությունը (այդ թվում և Ռուսաստանը), որը անդրադարձ, մասնակցություն,ներդրում ունի այս հակամարտության մեջ,գործում է և գործելու է իր իսկ շահերից ելնելով…
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդական հոդվածների մրցույթ»-ի չորրորդ փուլի մասնակից Մելսիդա Ավագյանի կողմից։
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում